Մարմնակրթություն

Մարզասեր սովորողները շարունակում են մարզվել

Սովորողներին պարբերաբար հորդորում ենք մարզվել, հեծանիվ վարել և լինել ինքնավար։ Այս ամենին փորձելով նպաստել․ շարունակում ենք սովորողների հետ (ըստ սովորողի ցանկության) մարզվել առցանց հարթակում , նորից ու նորից կոչ անելով մարզվել։

Առցանց տեսադասերը շարունակվում են ըստ սովորողների ցանկության

Հաշվետվություն

Հունիս հաշվետվություն

  • Հեքիաթների թարգմանություն կրտսեր դպրոցականների համար․

Մեծահոգի ծառը․ Շել Սիլվերշտեյն

Ինչպես մի անգամ Ցերեկն ու Գիշերը վիճեցին․․․Ելենա Լեմեշ

Գիտե՞ս, թե քեզ որքան եմ սիրում․․․Սեմ ՄաքԲրատի

Մեկ րոպեից, մայրի՛կ. Է․Խ․Բենջամին

  • Հոդված ՝ Դիդակտիկական խաղերը որպես կրտսեր դպրոցականի ճանաչողական գործունեության բարելավման միջոց
  • Մասնակցություն թարգմանական ստուգատեսին

Ինքնակրթություն

«Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»․ Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը» ամերիկացի գրող Ռիչարդ Բախի նովելն է՝ հրատարակված 1970 թվականին։ Ստեղծագործությունը մի ճայի մասին է, որը սովորում էր կյանքն ու թռիչքը և ձգտում ինքնակատարելագործման։ Ճայը, որը ձանձրացել էր սնունդից և ամենօրյա վեճերից։ Տարված թռչելու կրքով՝ նա տրամադրվում է սովորել թռիչքի մասին ամեն անհնարը, ի վերջո համակերպվելով երամից արտաքսվելու անխուսափելիությանը։

Այս անգամ ընթերցանության համար ես ընտրել էի այլընտրանքային ճանապարհ․ փորձելով համատեղել ընթերցանությունս և ամենօրյա աշխատանքներս , այսօր ես լսեցի Ռ․ Բախի ստեղծագործությունը։

Ամբողջական գիրքը 

Մասնակի (MP3 ֆորմատով) 

Բարի մտադրությունները մոռացված են, սրընթաց, փոթորկոտ հողմով քշված֊տարված։ Բայց Ջոնաթանը խախտելով քիչ առաջ ինքն իրեն տված խոստումը՝ խղճի խայթ չէր զգում։ Նման խոստումները կապանք են այն ճայերի համար, որոնց ճակատագիրը շարքային լինելն է։ Նրանց համար, ովքեր ձգտում են գիտելիքների և արդեն մեկ անգամ հասել են կատարելության, նման բաները նշանակություն չունեն։

«Երբ նրանք լսեն այդ լուրը,— Պոռթկման մասին մտածեց նա,— երջանկությունից կխենթանան։ Ինչքան լիարժեք կլինի կյանքն այժմ։ Ափի և ձկնորսանավերի արանքում ծուլորեն թրև գալու փոխարեն իմանալ կյանքի իմաստը։ Մենք վերջ կտանք տգիտությանը, մենք կդառնանք այնպիսի արարածներ, որոնց մատչելի կլինեն վարպետությունը եւ կատարելությունը։ Մենք կդառնանք ազատ։ Մենք կսովորենք թռչել»։

Ապագան ափեափ լեցուն էր և այնքա՛ն գրավիչ բան էր խոստանամ։

Բայց ինձ մեծարանք պետք չէ։ Ես չեմ ուզում առաջնորդ լինել։ Ես միայն ցանկանում եմ նրանց հետ կիսել այն, ինչ սովորել եմ, նրանց ցույց տալ, թե ինչպիսի հեռուներ են բացվում մեր առջև»։ 

— Ջոնաթան Լիվինգսթո՛ն, — ասաց Տոհմավագը,— դուրս արի կենտրոն։ Դու ցեղակիցներիդ առջև քեզ Անարգանքով պսակեցիր։

Նրան կարծես փայտով հարվածեցին։ Ծնկները թուլացան, փետուրները կախ ընկան, ականջներն սկսեցին զրնգալ։ Անարգանքի՞ շրջան։ Չի կարող պատահել։ Պոռթկո՞ւմ։ Նրանք չեն հասկացել։ Նրանք սխալվե՜լ են, նրանք սխալվել են։

Ժայռերից բազմաթիվ մղոններ հեռու էր թռչում։ Եվ միայնությունը չէր, որ տանջում էր նրան, այլ՝ որ ճայերը չցանկացան հավատալ թռիչքի երջանկությանը, չուզեցին բացել աչքերը և տեսնել։

Նա երջանիկ էր միայն այն հույսով, որ երբևէ սովորածը կիսելու է Երամի հետ։ Նա սովորեց թռչել և չէր ափսոսում այն գինը, որ վճարել էր դրա համար։ Ջոնաթանը հասկացավ, թե ինչու է այդքան կարճ ճայերի կյանքը, նրանց կրծում է ձանձրույթը, վախը, չարությունը, բայց նա մոռացավ ձանձրույթը, վախը, չարությունը և երկար ու երջանիկ կյանքով ապրեց։

— Ջոնաթա՛ն, դու մոտենում ես երկնքին, երբ մոտենում ես բացարձակ արագությանը։ Դա չի նշանակում որ պետք է թռչես ժամում հազար կամ միլիոն արագությամբ, կամ թե սովորես թոչել լույսի արագությամբ։ Որովհետև յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագության հասնելը, որդի՛ս, նշանակում է հայտնվել այնտեղ։

Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ,— ասաց Տոհմավագը։ ֊ Ես եղել եմ ամենուր և ամեն տեղ, ուր թափանցել է միտքս,— նա նայում էր ծովի հարթությանը։ ֊ Տարօրինակ է, ճայերը, որոնք հանուն ճանապարհորդության մերժում են կատարելությունը, ոչ մի տեղ չեն թռչում, ո՞ւր կարոդ են հասնել այդ մլուլ տվողները։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ճանապարհորդելուց, հանուն կատարելության, երկնաքարերի նման սավառնում են տիեզերքով մեկ։ Հիշի՛ր, Ջոնաթա՛ն, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ոչ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունեն։ 

 Ջոնաթա՛ն,— ասաց, և դրանք նրա վերջին բառերն էին,— աշխատիր հասկանալ, թե ինչ է սերը։

 Սա՛լի, ինչպե՞ս չես ամաչում,— կշտամբանքով բացականչեց Ջոնաթանը,— մի՞թե կարելի է նման հիմար բաներ ասել։ Ամեն օր ինչո՞վ ենք զբաղված մենք։ Եթե մեր բարեկամությունը կախված է միայն պայմանականություններից, ինչպիսին տարածությունն ու ժամանակն են, նշանակում է մենք ինքներս խորտակում ենք մեր եղբայրությունը, այն պահին, երբ հնարավորություն ունենք հաղթահարել ժամանակն ու տարածությունը։ Բայց հաղթահարելով տարածությունը՝ միակ բանը, ինչից հեռանում ենք՝ Այստեղն է։ Իսկ հաղթահարելով ժամանակը՝ մենք հեռանում ենք միայն Այժմ։ Մի՞թե կարծում ես, որ մենք չենք կարող մեկ֊երկու անգամ ինչ֊որ տեղ հանդիպել այն միջանկյալ հատվածում, որ կոչվում է Այստեղ և Այժմ։

 Իրականում մեզնից յուրաքանչյուրը մարմնավորում է Մեծ Ճայի գաղափարը՝ համապարփակ ազատության գաղափարը, թռիչքի ճշգրտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը,— երեկոները ափին կանգնած՝ ասում էր Ջոնաթանը,— մեզ համար ոչ մի խոչընդոտ չպետք է գոյություն ունենա։ Ահա թե ինչու ենք ձգտում տիրապետել և բարձր արագություններին, և՛ փոքր արագություններին, և՛ բարձրագույն սավառնորդության թռիչքաձևերին…

Հիշո՞ւմ ես, մենք խոսում էինք, որ մարմինը ոչ այլ ինչ է, քան միտք…

— Է՜խ, Ֆլե՛տչ։ Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։ Հետաքրքիր է, վերջապես ե՞րբ ես հասկանալու այդ բանը։

 Մեծ ճայի միակ Որդին, այո՞։ ֊ Ջոնաթանը հառաչեց, նայեց ծովին։ ֊ Այլևս քեզ պետք չեմ։ Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։

Մի ակնթարթ անց Ջոնաթանի մարմինը ցնցվեց, շողշողաց ինչ֊որ հեքիաթային լույսով և սկսեց տարրալուծվել օդի մեջ։

— Թույլ չտաս նրանց իմ մասին դատարկ բաներ խոսել, թույլ չտաս ինձնից աստված սարքել, լա՞վ, Ֆլե՛տչ։ Ես ճայ եմ։ Ես սիրում եմ թռչել, գուցե…

— Ջոնաթա՛ն։

— Խեղճ Ֆլետչ։ Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։

Փայլատակումը խունացավ, Ջոնաթանը լուծվեց երկնքի անհունի մեջ։

Քիչ անց Ֆլետչերն իրեն ստիպեց օդ բարձրանալ և ներկայանալ դեռևս բոլորովին խակ նորեկների խմբին որոնք անհամբերությամբ սպասում էին առաջին դասին։

— Նախ և առաջ,— դանդաղ ասաց նա,— դուք պարտավոր եք հասկանալ, որ ճայն անսահմանափակ ազատության գաղափարի մարմնացումն է, Մեծ Ճայի կերպարի մարմնացումը և ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսի ծայրը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեր միտքը։

Ջահել ճայերը չարաճճիությամբ նայում էին նրան. «Դե՛, դե՛, բարեկամ, ֊ մտածում էին նրանք,— այդ խոսքերը հազիվ թե օգնեն մահվան օղակ կատարելու»։

Ֆլետչերը հառաչեց։

— Հը՜մ։ Այո՛… Ուրեմն այսպես,— ասաց նա քննադատական հայացքով զննելով նրանց։ ֊ Եկեք սկսենք հորիզոնական թռիչքից։

Այս բառերն արտասանելուց հետո Ֆլետչերն իսկապես հասկացավ, որ Ջոնաթանի մեջ նույնքան անսովոր բան կար, որքան իր մեջ։

«Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան,— մտածեց նա։ ֊ Դե ինչ, այդ դեպքում հեռու չէ այն պահը, երբ ամպերի միջից դուրս կլողամ քո ափերի մոտ և քեզ թռիչքի մի քանի նոր ձևեր ցույց կտամ»։

Եվ չնայած Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրանց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային ֊ տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին։ «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան»,— ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու։

Հեքիաթներ, Թարգմանություններ, Ինքնակրթություն

Մեկ րոպեից, մայրի՛կ. Է․Խ․Բենջամին

Մայրիկը թխվածքաբլիթներ էր թխում և հանկարծ ասաց․

-Երևում է` շուտով անձրև է գալու, Ռոռի՛, եղիր բարի, վազիր բակ և  պարանից հավաքիր լվացքը։

-Մեկ րոպե , մայրի՛կ, -պատասխանեց դինոզավրիկ Ռոռին։ Նա շատ զբաղված էր. համտեսում  էր մայրիկի պատրաստած թխվածքաբլիթները։

Տասնհինգ րոպե անց տեղաց հորդառատ անձրև։ Ամբողջ լվացքը թրջվեց, և մայրիկը հուսահատ  բացականչեց․

-Ա՜յ-ա՜յ-ա՜յ, Ռոռի՛․․․

Հայրիկը  աշխատում էր ավտոտնակում:

— Լավություն արա՛ , Ռոռի՛, վազիր կրպակ և բեր  այսօրվա լրագիրը։

-Մի քանի րոպեից, հայրի՜կ, — նա զբաղված էր․ խաղում էր գնդակով։

Կես ժամ անց Ռոռին եկավ կրպակ հայրիկի համար լրագիր գնելու, բայց կրպակն արդեն փակ էր։

Դինան՝ Ռոռիի ավագ քույրը , կատարում էր տնային հանձնարարությունները և խնդրեց եղբորը, որ վերջինս  փակի լոգարանի  ծորակը։

-Մեկ   րոպե,- բղավեց Ռոռին։ Նա շատ զբաղված էր․ մուլտֆիլմ էր դիտում։

Տասը րոպե անց ամբողջ լոգարանը լցված էր ջրով, և հոսում էր դեպի ննջարանները։

— Օ՜յ, Ռոռի՛․․․

Դպրոցի ճանապարհին կար խաղալիքների խանութ, որի առաջ կանգ առավ Ռոռին մի առավոտ․

-Գնանք, արագացրու՛,- անհանգստացած ասաց Ռոռի ընկեր Տոշան,- կուշանանք, շտապի՛ր։

-Մի քանի րոպեից,- ասաց Ռոռին։ Նա զբաղված էր․ հիանում էր խաղալիքներով։

Դասարանում ուսուցիչը նկատողություն արեց Տոշային և Ռոռիին ուշացման համար։

-Եվ այս ամենը քո պատճառով,- սրտնեղած ասաց Տոշան։

Ռոռիի այս պահվածքն արդեն անհանգստացնում էր ծնողներին։

-Նա միշտ աշխատանքը թողնում է հետոյին,- նեղված ասաց հայրիկը։

-Եվ միշտ ուշանում է,- լրացրեց մայրիկը։

-Նրա պահվածքը անտանելի է,- ավելացրեց քույրը։

Եվ ընտանիքը որոշեց պատժել Ռոռիին։

          Ռոռին ամբողջ օրը բակում  ֆուտբոլ էր խաղացել և շատ էր սովածացել։

-Մայրի՛կ, ինձ համար ինչ-որ համեղ  բան պատրաստիր, քաղցած եմ։

-Մեկ  րոպեից, Ռոռի՛,- և շարունակեց հեռուստացույց դիտել։

Ռոռին ստիպված եղավ   օրը քաղցած անցկացնել մինչև ընթրիք։

       Ռոռին որոշել էր ընկերների հետ գնալ հեծանվավարության , բայց անիվը ծակվել էր և նորոգել էր պետք․

-Հայրի՛կ, օգնիր նորոգեմ անիվը։

-Մի րոպե , Ռոռիի՛,- ասաց հայրիկը՝  շարունակելով  կարդալ նորությունները։

Ընկերները գնացին ՝ չսպասելով Ռոռիին․ որքա՜ն վիրավորական էր նրա համար։

        Ռոռին պետքարան ուներ և շատ շտապ, իսկ լոգասենյակում փակվել էր քույրը․

-Դինա, դուրս արի՜, խնդրում եմ։

-Հիմա , Ռոռի, — ասաց քույրը՝  շարունակելով  իր լոգանքն ընդունել։

Ռոռին ստիպված եղավ երկա՜ր սպասել․․․ Ի վերջո լաց եղավ և ասաց

․-Ինչու՞ եմ  ստիպված լինում ամենինչի համար  այսքան սպասել։

-Հիմա դու կհասկանաս մեզ, — պատասխանեց մայրիկը։

    Մայրիկը նրան նվիրեց ժամացույց։ Ռոռին ուշադրությամբ հետևեց , թե ինչպես  վայրկյանաչափը մեկ ամբողջական  պտույտ կատարեց ժամացույցի շրջանում  և ազդարարեց , որ լրացավ մեկ րոպեն։

-Փաստորեն, մեկ րոպեն այսքան քի՞չ է ։ Ափսոս , որ առաջ ես չգիտեի ժամանակի արժեքը։

— Ցույց կտա՞ս քո նոր ժամացույցը,- ասաց Դինան։

-Մի   րո՜․․․,- խոսքը սկսեց Ռոռին և անմիջապես էլ լռեց,- ահա՛, խնդրեմ, նայի՛ր,- ժպիտով պատասխանեց Ռոռին։

Հեքիաթներ, Թարգմանություններ, Ինքնակրթություն

Մեծահոգի ծառը․ Շել Սիլվերշտեյն

Մեծահոգի ծառը

Նկարագրություն

Փոքրիկ տղան և Խնձորենին․․․

Նրանց հարաբերությունների հուզիչ պատմությունն է նկարագրված այս գրքում : Մանկուց մինչև ծերություն, խնձորի ծառը օգնում է տղային, կատարում է իր բոլոր ցանկությունները և ուրախ է դրանով: Եվ ի՞նչ է դրա դիմաց ստանում։ Դժբախտաբար, ոչի՛նչ: Բայց արդյո՞ք դա կարևոր է: Ի վերջո, Խնձորենին պարզապես սիրում է տղային: Բոլոր տարիքի ընթերցողների համար այս տխուր պատմությունը պատմել և միայն սև ու սպիտակ գույներով նկարել է Շել Սիլվերշտեյն անունով արտառոց տղամարդը:

Անտառում ապրում էր  մի Խնձորենի․․․ և նա սիրում էր մի փոքրիկ տղայի, ով յուրաքանչյուր օր գալիս  էր  իր մոտ, հավաքում էր ծառի տերևները և  հյուսում ծաղկեպսակ, որպեսզի դառնա Անտառի Թագավոր։  Տղան հաճախ էր բարձրանում ծառի ճյուղերին, ճոճվում էր, խնձոր ուտում․․․Նրանք նույնիսկ պահմտոցի էին խաղում ․․․Իսկ խաղից հետո փոքրիկը քնում էր Խնձորենու ստվերում։

Տղան շատ էր սիրում Խնձորենուն, իսկ Խնձորենին միայն երջանիկ էր։

Բայց անցավ ժամանակ, տղան մեծացավ, իսկ ծառը սկսեց հաճախ միայնակ մնալ։

Եվ ահա մի անգամ տղան այցելեց Խնձորենուն և վերջինս ասաց․

-Արի՛ այստեղ, տղա՛ս, ցատկիր ճյուղերիս վրա, համտեսիր իմ խնձորներից, խաղա  իմ ստվերում և դու կլինես երջանիկ։

-Ես արդեն շատ մեծ եմ, որպեսզի բարձրանամ ծառ և ճոճովեմ ճյուղերիդ,- պատասխանեց տղան,- ինձ հիմա անհրաժեշտ են  գնել այնպիսի  բաներ, որից ես հաճույք կստանամ։ Ինձ անհրաժեշտ  է գումար, կարո՞ ղ ես  գումարով օգնել։

-Ներիր, բայց ես գումար չունեմ, — պատասխանեց Խնձորենին,- սակայն կարող ես հավաքել իմ խնձորները  և քաղաքում վաճառել։ Փոխարենը կվաստակես գումար և կլինես երջանիկ։

Տղան անմիջապես անցավ գործի՝ բարձրանալով  ծառը  հավաքեց բոլոր խնձորները ու հեռացավ ։  Իսկ Խնձորենին երջանիկ էր, որ կարողացավ օգնել իր ընկերոջը։

Այս ամենից հետո տղան բավական երկար ժամանակ չէր այցելում Խնձորենուն, իսկ  ծառը տխրում էր և սպասում․․․

Մի օր տղան վերադարձավ ։ Տղային տեսնելով ծառը սկսեց հուզմունքից դողալ և ասաց․

-Արի՛ այստեղ, առաջվա նման խաղա ինձ հետ և դու կլինես երջանիկ։

— Ես շա՜տ զբաղված եմ , որպեսզի խաղամ քեզ հետ,- կտրուկ պատասխանեց տղան,- ինձ հիմա անհրաժեշտ է տաք տուն, ուզում եմ ունենալ կին և երեխաներ, իսկ դրա համար ինձ անհրաժեշտ է տուն։ Կարո՞ղ ես ինձ տուն տալ։

-Ես տուն չունեմ, իմ  տունն անտառն է ,  բայց փոխարենը կարող ես կտրել իմ ճյուղերը և պատրաստել տուն։

Տղան այդպես էլ արեց, իսկ ծառը միայն երջանիկ էր, որ կարողացավ օգնել ընկերոջը։

Որոշ ժամանակ անց տղան նորից հայտնվեց։  Նրան տեսնելով` Խնձորենին այնքան երջանիկ էր, որ հուզմունքը զսպելով, հազիվ արտաբերեց․

-Արի՛ այստեղ, տղաս,  մի փոքր խաղա ինձ հետ․․․

-Ես շատ ծեր եմ և տխուր քեզ հետ խաղալու համար,- պատասխանեց տղան,- ինձ անհրաժեշտ է պատրաստել նավ և ճամփորդել հեռու, շատ հեռու, որպեսզի ինձ երջանիկ զգամ։

Խնձորենին տրամադրեց իր փայտից և երջանիկ էր, բայց այս անգամ` ոչ  այնքան։

Իսկ տղան ճամփորդեց հեռուներում , և որոշ ժաամանակ անց վերադարձավ Խնձորենու մոտ։

-Ների՛ր, տղաս,- ասաց ծառը,- ես այս անգամ ոչինչ չունեմ, որպեսզի քեզ  օգնեմ, անգամ խնձոր չունեմ, որ հյուրասիրեմ։

-Այլևս ատամներ չունեմ, չեմ կարող ուտել քո խնձորներից։

— Ես ճյուղեր էլ չունեմ, որ նստես ճյուղերիս և ճոճվես,- տխուր հառաչեց ծառը։

— Ես այժմ շատ ծեր եմ , ճոճվելու համար,- պատասխանեց տղան։

— Կներես, ես շատ կուզեի քեզ ինչ-որ բան տալ, բայց այլևս ոչինչ չունեմ,- լացակումած պատասխանեց Խնձորենին,- միայն ծեր կոճղն է  մնացել, ուրիշ ոչինչ, ների՛ր․․․

-Իսկ ինձ շատ բան պետք էլ չի, — ասաց տղան, — այժմ ինձ միայն անհրաժեշտ է խաղաղ մի անկյուն, որտեղ կնստեմ և կհանգստանամ։ Ես շատ եմ հոգնել։

-Դե ինչ, ծեր կոճղը հենց դրա համար է, նստիր կոճղիս և հանգստացիր, տղա՛ս։

Տղան այդպես էլ արեց․․․

Իսկ Խնձորենին երջանիկ էր, որ այս անգամ էլ կարողացավ օգնել իր ընկերոջը․․․

Հեղինակ ՝ Շել Սիլվերշտեյն

Թարգմանեց Մելինե Սիմոնյանը

Աղբյուրը՝ https://mel.fm/knigi/8547260-new_books

Հեքիաթներ, Թարգմանություններ, Ինքնակրթություն

Ինչպես մի անգամ Ցերեկն ու Գիշերը վիճեցին․․․Ելենա Լեմեշ

     Ցերեկն ու Գիշերը հերթափոխում էին միմյանց և ամեն անգամ հանդիպելիս հարցնում էին , թե ո՞վ է նրանցից կարևորը։

-Իհարկե՛ ես,- ասում էր Ցերեկը,- երբ ես հայտնվում եմ , մարդիկ անցնում են իրենց գործերին։ Իմ շնորհիվ երեխաները սովորում են շատ բաներ դպրոցում և մանկապարտեզներում, հաճախում են կինոներ և թատրոններ, նկարում են, կոնֆետներ ուտում, զվարճանում զբոսայգիներում։

Այս ամենի մասին սկսեց մտածել Գիշերը։ Իսկ գուցե ճի՞շտ կլիներ, եթե ինքը չհայտնվեր։ Չէ՞ որ,  գիշերը և՛ մեծերը, և՛ փոքրերը քնում են , և ամենահետաքրքիրը նրանց հետ, որ կատարվում է, դա երազներն են։  Իսկ երազը, դա մուլտֆիլմ չէ։ Մուլտֆիլմները ավելի հետաքրքիր են։

Որոշելով, որ  մարդկանց համար առանց իրեն  ավելի լավ կլինի , մի անգամ Գիշերը չեկավ հերթափոխելու Ցերեկին։

Եվ ահա սկսվեց տոնը։ Երեխաներին  այլևս հարկավոր չէր հագնել իրենց գիշերազգեսները և լվանալ ատամները, առավել ևս պառկել քնելու, քանի որ դրսում շողում էր պայծառ արևը և անդադար երգում էին թռչունները։ Ծնողները որոշեցին, որ պետք է երեխաներին ճանապարհեն դպրոց և իրենք էլ գնան աշխատանքի։ Փոքրերին ուղարկում էին մանկապարտեզ, խանութները չէին փակվում, ոչինչ կանգ չէր առնում։ Շարունակվում էր անվերջանալի օրը։

Եվ ահա այն ժամանակ, երբ պետք է գար հաջորդ օրը, և բոլորը հոգու խորքում երազում էին քնել ու մի քիչ հանգստանալ, Գիշերը չէր գալիս։ Կարուսելները, աշխատանքը , դասերը, ուրախությունն ու մուլտֆիլմները պտտվում էին նորից ու նորից։ Սակայն, չգիտես ինչու,  ոչ ոք ուրախ չէր։ Մեծերը միայն զարմանում էին, թե այս ի՜նչ երկար օր է և ինչու՞ չի ավարտվում։

Իսկ փոքրիկները սկսել էին կամակորություններ անել, հաճախ լացել,աչքերը հոգնած էին , իսկ վառ օրվա արևը նրանց թույլ չէր տալիս քնել։ Ոչ ոք ուրախ չէր այդ անվերջությանը։

Բոլորը անհամբեր սպասում էին խաղաղ  երեկոներին և  մութ կեսգիշերին։ Միայն թե Գիշերը չէր շտապում հայտնվել։ Նրան այնքան հետաքրքիր էր հետևել մարդկանց անվերջանալի իրադարձություններին, որ որոշել էր այլևս դուրս չգալ Երկիր մոլորակի վրա։

Բայց հանկարծ Փոքրիկ Աստղը ասաց․

-Նայի՛ր, Գիշեր, ինչ է նկարել փոքրիկ տղան, նստած պատուհանին մոտ։  Այդ ես եմ՝ Փոքրիկ Աստղը, նստած քո սև թիկնոցի վրա։

Եվ իսկապես, տղան  հոգոց հանելով նկարում էր մութ երկինք և  աստղեր։

        -Ինչի՞ մասին ես մտածում , տղա՛,- հարցրեց Աստղիկը։

     — Գիշերային երկնքի և աստղերի մասին,- պատասխանեց տղան, — ահա մի քանի օր է, ինչ Գիշերը չի գալիս մեզ մոտ։ Իսկ ես այնքան էի սիրում հետևել աստղազարդ երկնքին, լսել մայրիկիս պատմած գիշերային հեքիաթները և կատվիս՝ Մուրզիկի հետ քնել անկողնումս։ Միթե՞ գիշերը չի տեսնում , թե մենք որքան  տխուր ենք առանց նրա։

    Ամաչեց Գիշերը, և դուրս գալով իր թաքստոցից բոլորին պարգևեց անուշ և խաղաղ քուն։ Իսկ այն փոքրիկին, ով ամենից շատն էր իրեն կարոտել , նվիրեց ամենաբարի երազը, որտեղ նա հեծել էր վադագույն փղիկին․ խաղում էր ամենազվարճալի կապիկների հետ և լողում էր ամենափայլուն աստղի հետ։ Չէ՞ որ, երազում կարող են կատարվել ամենաանիրական հրաշքները, նույնիսկ այնպիսիք, ինչպիսին չի կատարվում  մուլտֆիլմերում։

       Իսկ Ցերեկն ու Գիշերը այլևս չէին վիճում, քանզի գիտեին, որ երկուն էլ անփոխարինելի են , նրանց սպասում են և՛ մեծերը, և՛ փոքրիկները։

Հեղինակ՝ Ելենա Լեմեշ

Թարգմանեց Մելինե Սիմոնայնը

Աղբյուրը՝ http://www.fun-edu.ru/poleznye-materialy/skazka-na-noch-4/

Հեքիաթներ, Թարգմանություններ, Ինքնակրթություն

Գիտե՞ս, թե քեզ որքան եմ սիրում․․․Սեմ ՄաքԲրատի

Անչափ բարի և հետաքրքիր հեքիաթ քնից առաջ ․

Նկարագրություն․

Գիտե՞ք, թե որքան ուժեղ կարող է լինել սերը: Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է չափվել սերը: Հնարավո՞ր է բառերով նկարագրել բոլոր այն զգացողությունները, որոնք գերակշռում են , երբ մենք ամուր և գորովալից գրկում ենք մեր երեխաներին: Մենք ուրախ ենք ասել, թե որքան ենք սիրում նրանց , բայց սերը չափելը այնքան էլ հեշտ չէ: Այսպես են խոսում փոքրիկ Նապաստակն ու մեծը ՝ փորձելով չափել իրենց սերը :

Իռլանդացի գրող Սեմ ՄաքԲրատիի գիրքը առաջին անգամ լույս է տեսել ավելի քան 16 տարի առաջ և թարգմանվել 37 լեզուներով: Այս հեքիաթը ՝ բարի և հասարակ, կարծես ստեղծված է, որպեսզի այն կարդան քնելուց առաջ: Սա գիրք է երեխաների և նրանց ծնողների համար, թոռնիկների, տատիկների և պապիկների, երիտասարդ սիրահարների համար՝ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են:

Գիտե՞ս, թե քեզ որքան եմ սիրում․․․

Եկավ քնելու ժամը, և փոքրիկ Նապաստակը ամու՜ր-ամուր բռնեց մեծ Նապաստակի ականջներից և ձգեց իրեն՝ համոզվելու համար, որ  լսում է․

-Գիտե՞ս, թե ես քեզ որքա՜ն եմ սիրում։

-Իհարկե ո՛չ, փոքրիկս, որտեղի՞ց իմանամ։

-Ես սիրում եմ քեզ, ա՜յ այսքան,- ու փոքրիկ Նապաստակը լայն բացեց թաթիկները։

-Իսկ ես քեզ՝ ա՜յ այսքան,- և երկարացրեց թաթերը մայր Նապաստակը։

«ՈՒ՛խ, ինչ հիանալի է»,-մտածեց փոքրիկը։

-Էդ դեպքում, ես քեզ սիրում եմ ա՜յ այսքան,- և սկսեց ձգվել դեպի վեր որքան կարող էր։

-Իսկ ես քեզ՝ ա՜յ այսքան,- և  տեղում ձգվեց բարձրահասակ մայր Նապաստակը։

«Օօօ՜, այսքան բարձր, երանի ես էլ կարողանայի այսքան  ձգվել»։

Այնուհետև փոքրիկ Նապաստակը կռահեց , թե ինչպես  կարելի է մայրիկին արտահայտի իր սերը․

Նա հենվեց առջևի թաթերի վրա, իսկ ետևիները բարձրացրեց դեպի վեր․

 -Ես քեզ սիրում եմ  մինչև ոտնաթաթերիս ծայրը։

-Ես ևս սիրում եմ քեզ մինչև  քո ոտնաթաթերի  ծայրը, -և գրկելով փոքրիկին բարձրցրեց որքան կարող էր դեպի վեր։

— Դե, ուրեմն …  ես քեզ սիրում եմ … գիտե՞ս, թե որքան… այսքան, — և փոքրիկ նապաստակը մի քանի անգամ պտույտներ արեց ու ցատկեց դեպի վեր՝ որքան կարող էր բարձր:

— Եվ ես եմ քեզ  այդքան սիրում, — մեծ Նապաստակը ժպտաց և բարձր ցատկեց տեղում,  այնքան, որ ականջները հասան  ծառի ճյուղերին:

«Այ սա ցա՜տկ էր, — մտածեց փոքրիկ նապաստակը,- երանի ես էլ  կարողանայի այդպես ցատկել»:

— Ես քեզ սիրում եմ շատ հեռու, այս ճանապարհից շա՜տ հեռու, ինչպես մեզնից  հեռու է ա՜յն գետը :

— Եվ ես – ինչպե՛ս մինչև  գետը  և ա՜յն բլուրները…

«Ինչքա՞ն», — մտածեց փոքրիկ Նապաստակը  կիսաքնած։ Այլևս  ոչինչ նրա մտքով չէր անցնում։

 Թփերից վերև, երևում էր միայն մութ երկինքը։ Երկնքից այն կողմ այլևս ոչինչ չկա։

-Ես սիրում եմ քեզ  մինչև  լուսին, — շշնջաց փոքրիկ Նապաստակը և փակեց աչքերը:

«Այ քեզ բան, այդքան  շա՞տ…»,- Մեծ նապաստակը նրան գրկելով  դրեց տերևներից պատրաստած  անկողնում:

Ինքն էլ տեղավորվեց  փոքրիկի կողքին, համբուրեց և  կամանցուկ ականջին շշնջաց.

«Եվ ես քեզ սիրում եմ մինչև  լուսին և դեպի ետ»:

Հեղինակ՝ Սեմ ՄաքԲրատի

Թարմանեց Մելինե Սիմոնյանը

Աղբյուրը՝ https://liwli.ru/creativity/znaesh-kak-ya-tebya-lyublyu-samaya-milaya-skazka-sema-makbratni/

Հոդված

Հոդված

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Կրտսեր դպրոցական տարիքը ամենակարևոր շրջանն է անձի կայացման և
զարգացման համար, այն կախված է երեխային շրջապատող ֆիզիկական և
սոցիալական միջավայրից, դրանք են ընտանիք, դպրոց, ընկերներ: Կրտսեր
դպրոցական տարիքում երեխան արդեն ունակ է ճանաչելու առարկաների
նմանույթյունը և տարբերությունն, ելնելով նրանց առանձնահատկություններից:
Կրտսեր դպրոցում պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կզարգանան
սովորողների դեռևս նոր ձեռք բերած անձնային հատկանիշները՝ ինքնուրույնություն,
ինչ-որ նոր բան սովորելու հակում, հետաքրքրասիրություն։ Որն էլ պիտի հիմք
հանդիսանա երեխայի «ես»-ի հետագա ամրացմանն ու կայունացմանը: Այս
տարիքից պետք է ակտիվորեն զարգացնել երեխայի համարձակ ստեղծականությունն
ու երևակայությունը, ուշադրությունն ու մտածողությունը: Այս տարիքում
երեխաները հիմնականում ընկալում են զգայարանների միջոցով, ուստի կարելի
կազմակերպել այնպիսի խաղեր, որոնք կլինեն տեսողական, զգայական, դիդակտիկ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ
մերօրյա կրտսեր դպրոցներում խաղը օտարել են երեխաններից։ Սակայն , ուսուցիչը
պետք է քաջ գիտակցի, որ վեց տարին նոր լրացած երեխայի մոտ առաջատար
գործունեությունը դեռ խաղն է և ուսուցիչը պետք է պահպանի նրա համար այն
ուրախությունները, որոնք երեխան ուներ մինչև այդ և տարրական դասարաններում
ուսուցումը կազմակերպելիս պետք է հաճախ ստեղծել խաղային իրավիճակներ:
Եվ մենք մեր աշխատանքում կամենում ենք ցույց տալ, որ երեխայի զարգացման
գործընթացում չպետք է օտարել խաղերը։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Աշխատանքի նպատակն է ներկայացնել դիդակտիկական խաղերի
կարևորությունը կրտսեր դպրոցականի ճանաչողական գործունեության
բարելավման գործում։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Աշխատանքի նպատակից բխում են հետևյալ խնդիրները․

1. ուսումնասիրել կրտսեր դպրոցականի տրամաբանական ունակությունների
զարգացման ուղիները,

2. բացահայտել կրտսեր դպրոցականի ինքնուրույնության զարգացման ձևերը ,

3. վեր հանել կրտսեր դպրոցականի հիշողության ամրապնդման միջոցները,

4. գտնել կրտսեր դպրոցականի հիշողության զարգացմանը նպաստող հնարները,

5. բացահայտել որքանով են ուսուցման խաղային տեխնոլոգիաները նպաստում նրանց ուշադրության, մտածողության և երևակայության զարգացմանը։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքում փորձել ենք ներկայացնել դիդակտիկական խաղերի նոր
մեթոդներ ու եղանակներ, որոնք կարող են հետաքրքրել կրտսեր դպրոցականի հետ
աշխատող յուրաքանչյուր անձի:


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Աշխատանքի համար հիմք են ծառայել Կ․Դ․Ուշինսկու, Յա. Ա. Կոմենսկու, Ժ.-Ժ. Ռուսոյի, Ա. Մակարենկոյի, Յա. Կորչակի, Հ․Թումանյաի, Ղ․Աղայանի և շատ ուրիշներ
ուսումնասիրություններն ու հետազոտությունների արդյունքները: Ուսումնասիրվել է
ինչպես մեթոդականորեն, այնպես էլ գործնականորեն: Աչքի առաջ ունենալով նրանց
գիտամանկավարժական փորձը՝ աշխատանքը շարադրելիս կատարել ենք
ուսումնասիրություններ՝ համեմատական և հետազոտական մեթոդաբանական
հիմքով, և հանգել համապատասխան եզրակացությունների:

ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրտսեր դպրոցական տարիքը
անձի կայացման կարևորագույն փուլերից մեկն
է, որի ընթացքում տեղի է ունենում անհոգ մանկությունից անցում այնպիսի մի
շրջանի, երբ անհրաժեշտություն է ծագում նոր դերեր կրել, պատասխանատու լինել,
տարբեր պահանջներ իրականացնել: Այս շրջանում հակասության մեջ են մտնում
երկու հիմնական դրդապատճառ ՝ անհրաժեշտության և ցանկության: Մի կողմից, առաջնորդվելով անհրաժեշտության պահանջմունքով, երեխան բացահայտում է հասուն կյանքը, իսկ մյուս կողմից, դրդված լինելով ցանկության պահանջմունքով, երեխան ցուցաբերում է այնպիսի վարք, որը վերադարձնում է իրեն մանկության աշխարհ, որտեղ ամենը ապահով է, ծանոթ, իրականանալի, չկան որոշակի պարտականություններ և պահանջներ: Մի կողմից, երեխան իմպուլսիվ է, անհանգիստ, ունի ոչ կայուն ուշադրություն, իսկ մյուս կողմից, քանի որ նրա մոտ արդեն ձևավորվում է պահանջմունքների նոր մակարդակ, նա սկսում է գործել, առաջնորդվելով որոշակի նպատակներով, արժեքներով, զգացմունքներով: Կրտսեր դպրոցականի զարգացման ընթացքում հստակ երևում են զարգացման որակական փոփոխություններ: Երեխայի հոգեկան զարգացման կենտրոնում է հայտնվում կամածինության ձևավորումը /պլանավորում, գործողությունների զարգացման ծրագիր, վերահսկողության իրականացում/: Այս տարիքի երեխայի զարգացման հիմնական բնութագրերից է այն, որ թեև կտրուկ փոխվում է գործունեության հիմնական ձևը, դեռևս պահպանվում է խաղալու պահանջմունքը: Այդ իսկ պատճառով դպրոցական կյանքի սկզբնական շրջանում չափազանց կարևոր է ուսումնական գործընթացում խաղային էլեմենտների առկայությունը, ինչը մեծացնում է երեխայի հետաքրքրությունը ուսման հանդեպ: Մեծ է նաև շարժվելու պահանջմունքը, հետևաբար, ուսուցիչը ուսումնական գործընթացը կազմակերպելիս պետք է կիրառի շարժողական խաղեր, որոնք նպաստում են երեխայի ուշադրության զարգացմանը, կենտրանանալու կարողությանը: Ուսուցիչը նաև կարող է հմտորեն կազմակերպել երեխաների հանգիստը
ներառելով խաղեր և շարժողական վարժություններ, որոնց ընթացքում երեխան
լիցքաթափվում է և կարողանում արդյունավետ շարունակել ուսումը: Կրտսեր
դպրոցականի համար նաև չափազանց
կարևոր է
նոր տպավորություններ ստանալու պահանջը, որի հիման վրա
ձևավորվում են գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելու
պահանջը: Այս պահանջը առաջնորդում է երեխայի զարգանալու,
դրդապատճառների նոր համակարգ ձևավորելու ընթացքը: Ողջ համակարգում
կարևոր դեր են խաղում սոցիալական դրդապատճառների
ձևավորումը, որը ի հայտ է
գալիս 2-3 դասարաններում: Աշակերտի համար կարևորվում են ուսուցչի
գովասանքը, գնահատականը, ավելի ուշ հասակակիցների կարծիքը իր անձի
վերաբերյալ: Այս ամենը նպաստում է երեխայի կողմից սոցիալական իր նոր դերերի
գիտակցմանը, իր Ես-ի ինքնահաստատմանը: Երեխայի դրդապատճառների
առաջացման, հետաքրքրության պահպանման, Ես-ի ինքնահաստատման
գործընթացում չափազանց կարևորվում է ուսուցչի դերը :
Կրտսեր դպրոցականի մոտ առաջնային են նաև բարոյական
դրդապատճառների ձևավորումը, ինչում կարևոր դեր են խաղում իդեալների
ձևավորումը, որոնք կրում են շատ հստակ բնույթ /հիմնականում տարբեր գրքային
կամ հեռուստատեսային հերոսներ/, փոփոխական են և ազդում են իրենց արտաքին
կողմերով:
Կրտսեր դպրոցի առաջին տարիներին ուսուցիչը երեխայի համար միակ և
անկոտրում հեղինակությունն է: Աշակերտի շփումը հիմնականում ուղղված է նրան,
համադասարանցիներին նա ընդունում է ուսուցչի միջոցով, արժևորում է այն
համադասարանցիներին, ում գնահատում է ուսուցիչը: Այդ պատճառով, ուսուցիչը
որպես հեղինակություն կարող է ուղղորդել երեխայի հասարակական շփումները:
Հետզհետե մեծանում է հասակակիցների հետ շփվելու պահանջը, որի բավարարման
ընթացքում երեխան սկսում է հասկանալ առկա կանոնները, միջանձնային շփման
նրբությունները:
Ուսումնական գործունեությունը փոխում է
երեխայի զգացմունքների
բովանդակությունը, նրանք դառնում են ավելի գիտակցված
և զսպված: Դրական զգացմունքերը այժմ առաջանում են ոչ միայն հաճելի խաղ
խաղալուց և հաճույք ստանալուց, այլ որոշակի մտավոր գործունեություն
կատարելուց, դժվարություններ հաղթահարելուց, մրցակցությունից: Երեխան
ծանոթանում է կյանքի տարբեր սոցիալական դերերի, նրա մոտ զարգանում են
բարոյական զգացմունքները: Տեղի է ունենում առկա բարոյական նորմերի,
կանոնների ինտենսիվ ներքնայնացնում: Այս գործընթացում կարևորվում է
մեծահասկակի դերը, որը կարող է ներկայացնել երեխային ընդունելի վարքաձևեր,
նորմեր, կանոններ, զարգացնել բարոյական ինքնագիտակցությունը:
Կրտսեր դպրոցական տարիքի հիմնական նորագոյացություններից է
գործողությունների կամածինության զարգացումը, որը բավական երկարատև
գործընթաց է և սկսվում է ուսումնական գործունեության ընթացքում: Ձևավորվում
է կամքը , որը անընդհատ գործընթաց է, քանի որ ուսումնական գործունեության ողջ
ընթացքում երեխայի առջև դրվում են նորանոր նպատակներ: Սկզբնական
շրջանում կամքի ձևավորումը մեծապես պայմանավորված է արտաքին
պայամաններով, պահանջներով, ցուցումներով, օրինակներով, սակայն զարգացման ընթացքում երեխան սկսում է առաջնորդվելով սեփական պահանջներով, ցանկություններով, ձգտումներով: Կարևորագույն բնութագրերից է ինքնուրույնությունը, որին դրդում են մեծահասակները : Ուսումնական գործընթացը, գիտելիքների, հմտություներրի, կարողություների ձեռքբերումը ենթադրում է աշակերտի ինքնակառավարում, ինչը հնարավոր է իրականացնել լավ զարգացած կամածին ուշադրության դեպքում: Ուսման սկզբնական շրջանում երեխային գրավում է երևույթների միայն արտաքին կողմը, իսկ ուսուցչի դերը կայանում է նրանում, որ պարբերաբար սովորեցնի դիտողականությանը, երևույթների էության ըմբռնմանը, հասկացմանը և այլն: Նպատակահարմար է, օրինակ, խնդրել երեխային ստուգել իր ընկերոջ կամ իր գրածը, համեմատել սկզբնական նյութի հետ, զննել և մտապահել առարկաների կորևոր բնութագրերը և այլն: Ուսումնական գործունեության ընթացքում մեծահասկաների օգնությամբ երեխայի մոտ զարգանում են ուշադրության բաշխումը և տեղափոխելիությունը: Այս տարիքում առաջնային պլան է մղվում մտածողության զարգացումը: Այն դառնում է առավել տրամաբանական, ինքնուրույն, ճկուն: Առաջին տարիներին այն դեռևս պատկերավոր բնույթ է կրում, սակայն ուսումնական գործունեությունը ստիմուլացնում է վերացական մտածողության զարգացումը, երբ հստակ արտաքին առարկաների հետ գործ ունենալուց երեխան անցում է մտավոր պլանում գործողությունների կատարմանը: Կրտսեր դպրոցական տարիքում ինտենսիվ զարգանում և հարստանում է երեխայի խոսքը: Ուսուցիչը կարող է օժանդակել այս գործընթացին ապահովելով
հարուստ խոսքային միջավայր /գրքերի ընթերցում, ֆիլմերի դիտում, խոսքի
ունկնդրում/, ստեղծելով դասաժամերին արտահայտվելու և շփվելու
հնարավորություններ, ձևավորելով բավարար բառապաշար, ձևավորելով գեղեցիկ
խոսք օգտագործելու պահանջմունք և այլ: Այս տարիքում նաև ձևավորվում
է գրավոր խոսքը, որը բավականաչափ ծանր, երկարատև և կամային ճիգեր
պահանջող գործունեություն է:
Այսպիսով, կարելի է փաստել, որ կրտսեր դպրոցական տարիքում երեխաները
ունենում են հետևյալ առանձնահատուկ ձեռքբերումները`
1.իմացական ոլորտի զարգացում
2.աֆեկտիվ-պահանջմունքային նոր մակարդակի ձևավորում, ինչը թույլ է
տալիս գործել ոչ թե անմիջականորեն, այլ առաջնորդվելով հստակ
գիտակցված նպատակներով, բարոյական նորմերով և արժեքներով
3. հարաբերականորեն կայուն վարքաձևերի ձևավորում
4. երեխայի սոցիալական ուղղվածության զարգացում:

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ․
Հետաքրքրությունը հետաքրքրասիրության սկիզբն է և սովորաբար շատ ուժեղ
է լինում երեխաների մեջ։
Դաստիարակի նպատակը պետք է լինի երեխաների բնածին հետաքրքրությունը վերածել հետաքրքրասիրության, բայց քանի որ այդ բանը
կատարվում է միայն դանդաղորեն, ուսման ու դաստիարակության ամբողջ
պրոցեսով, ապա դաստիարակը պետք է հոգ տանի, որ գործարար
հետաքրքրասիրության գոյացումից առաջ չճնշվի մանկական հետաքրքրությունը,
ինչը պատահում է կա՛մ այն ժամանակ, երբ, հաճախ հարուցելով հետաքրքրությունը,
հրաժարվում են այն բավարարելուց, կա՛մ թեթևակի, հարևանցիորեն բավարարելով
հետաքրքրությունը, երեխային ընտելացնում են այն մտքին, թե չարժե հետաքրքրվող
լինել։ Եթե երեխայի հետաքրքրության առարկան այնպես է, որ դեռևս չի կարող
շահագրգռել նրան, ապա պետք է երեխային ուղղակի պատասխանել, որ նա դեռևս չի
հասկանա այդ առարկան։ Դաստիարակը վատ է վարվում, երբ շարունակ
հրաժարվում է բավարարել երեխայի հետաքրքրությունը, բայց դա ավելի լավ է , քան
երբ երեխային շրջապատում են բազմաթիվ ամենաբազմազան առարկաներով,
փոփոխում այդ առարկաները և դրանցից ամեն մեկի մասին երեխային հաղորդում
մակերեսային , միանգամայն կցկտուր տեղեկություններ։ Դաստիարակը պետք է
ջանք թափի, որքան հնարավոր է , երեխայի հետաքրքրությունը հարուցել բուն
դասավանդման ժամանակ և , ավելացնելով միանման հետքերի թիվը , իսկ դրա հետ
միասին՝ նաև հետաքրքրությունը դեպի առարկան, հետաքրքրույունն
աստիճանաբար վերածել հետաքրքրասիրության։
Դպրոցական կյանքի սկզբնական շրջանում չափազանց կարևոր է
ուսումնական գործընթացում խաղային էլեմենտների առկայությունը, ինչը
մեծացնում է երեխայի հետաքրքրությունը ուսման հանդեպ: Մեծ է
նաև շարժվելու պահանջմունքը, հետևաբար, ուսուցիչը ուսումնական գործընթացը
կազմակերպելիս պետք է կիրառի շարժողական խաղեր, որոնք նպաստում են
երեխայի ուշադրության զարգացմանը, կենտրանանալու կարողությանը: Այս ամենից
կարելի է եզրակացնել, որ ուսոմնական գործընթացները ավելի արդյունավետ է
կազմակերպել դիդակտիկ խաղերի միջոցով։
Ուսումնական գործունեության ընթացքում որակապես փոխվում են
իմացական բոլոր ոլորտները: Այս վերակառուցումը սկսվում է ինտելեկտուալ ոլորտի
զարգացմամբ: Մտածողությունը ակնառու-գործունից անցում է կատարում
բառատրամաբանականի: Ըստ Լ.Ս. Վիգոտսկու կողմից առաջադրած
հիմնադրույթների՝ հոգեբանական գործառույթները զարգացում են օրինաչափորեն,
այս տարիքում հիմնական գործառույթ է համարվում մտածողությունը, ինչն
արտահայտվում է այլ հոգեկան ոլորտների վրա, որոնք դառնում են գիտակցված և
կամածին: Ի տարբերություն նախադպրոցականի, խնդիրներ լուծելու ընթացքում
կրտսեր դպրոցականը հաշվի է առնում երևույթների այնպիսի հատկությունները,
որոնք արտացոլում և հիմնվում են կոնկրետ գիտական հասկացությունների վրա:
Սակայն այդ հասկացությունների ընկալման մակարդակը էականորեն կախված է
ուսումնական գործունեության կազմակերպման ձևից :
Ուսումնական գործունեության ընթացքում ձևափոխվում են նաև մնացած
հոգեկան ոլորտները՝ ուշադրությունը, ընկալումը, հիշողությունը: Առաջինային է
համարվում այս հոգեկան գործընթացների կամածնության ձևավորումը, ինչը կարող
է տեղի ունենալ կամ տարերայնորեն (ուսումնական գործունեության պայմանների
ստերիոտիպային հարմարեցում), կամ էլ նպատակային (կառավարման հատուկ
գործողությունների ներքնայնացում):
Առաջին օրվանից սկսած ուսումնական գործունեության ընթացքում դրվում են
չափազանց մեծ պահանջներ ուշադրության վրա, հատկապես կամածնության
տեսանկյունից: Երեխան ուսուցչի հրահանգով պետք է ուշադրությունը
կենտրոնացնի և պահպանի այնպիսի առարկաների վրա, որոնք գրավիչ չեն
վերջինիս համար: Հիշողությունը դառնում է գիտակցված, եթե հիմնվում է նյութի
տրամաբանական մշակման միջոցների վրա: Կարևոր է երեխային հասկացնել
մտապահված նյութի հետ ակտիվ աշխատանքի կարևորությունը: Անհրաժեշտ է
երեխային սովորեցնել առանձնացնել խնդիրը և զինել նրան մտապահման
միջոցներով:
Որոնցից են.

 Կանխամտածված սովորեցում

 Նյութի ակտիվ մտավոր վերամշակման միջոցներ

 Նյութի մեջ իմաստային հատվածների, նրանց նշանակության առանձնացում,
պլանի մշակում

 Կրկնակի ընթերցանություն մտավոր վերամշակման համար և այլն:
Կրտսեր դպրոցականների ճանաչողական կարողությունների ձևավորման ու
զարգացման հիմնախնդիրը արդի ուսուցման գործընթացում կարևոր խնդիր
է։ Ճանաչողության խնդրի պարզաբանմանը,
սովորողների ճանաչողական ակտիվությանը, ճանաչողական կարողությունների,
հետաքրքրությունների ձևավորմանն ու զարգացմանը անդրադարձել են նաև
բազմաթիվ մանկավարժներ: Ճանաչողությունն ակտիվ գործընթաց է, այն
ուսումնասիրվում է ուսուցման գործընթացի հետ փոխկապվածության մեջ և
անմիջականորեն կապված է պրակտիկայի հետ: Ժամանակակից
մանկավարժահոգեբանական հետազոտությունները /Լ.Զանկով, Ղէլկոնին,
Վ.Դավիդով, ժ,Պիաժե և այլք/ վկայում են, որ առավել նպատակահարմար է
երեխաների ճանաչողական հետաքրքրությունների,ճանաչողական
կարողությունների ձևավորումն ու զարգացումը սկսել վաղ տարիքից: Այդ իսկ
պատճառով անհրաժեշտ է որոնել, մշակել և ներդնել կրտսեր դպրոցականների
ճանաչողական ակտիվության, ճանաչողական հետաքրքրության ու ճանաչողական
կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը միտված նոր մոտեցումներ ու
գաղափարներ, քանի որ դա տարրական դպրոցում ուսուցման գործընթացի
հաջողության, արդյունավետության գլխավոր պայմաններից մեկն է։
Փորձարարական հետազոտության արդյունքները վկայում են, որ
քննադատական մտածողության տեխնոլոգիան կարող է արդյունավետ կիրառվել
տարրական դպրոցում և նպաստել կրտսեր դպրոցականների ճանաչողական
կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը մանկավարժական հետևյալ պայմանների դեպքում․

 բարենպաստ և զարգացնող կրթական միջավայրի ապահովում,

 սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունների
հաշվառում,

 ուսուցման գործընթացի միջոցների, մեթոդների, ընթացակարգի ճիշտ
ընտրություն,

 ուսումնական գործունեության բազմազան տեսակների կիրառում,

 ուսման դրական ու ներքին դրդապատճառների ձևավորում,

 դասարանում դրական հոգեբանական մթնոլորտի ապահովում,

 ուսուցչի մասնագիտական պատրաստվածության առկայություն:

ԴԻԴԱԿՏԻԿ ԽԱՂԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Խաղը, ինչպես իրավացիորեն ասում է Բենեկեն, չափազանց կարևոր է և բարդ
նշանակություն ունի երեխայի հոգեկան զարգացման գործում, նույնիսկ շատ ավելի,
քան նախնական կրթությունը։
Խաղ կա, որի ժամանակ երեխան այնքան շատ դժվարություններ և նույնիսկ
տանջանքներ է կրում իր հոգեկան աշխատանքի համար, որ եթե նա նույն թափով
դմանա նաև իր չափահաս կյանքի գործի մեջ նույնպես հափշտակվի իր կյանքի
գործով, ինչպես երբեմն հափշտակվել է խաղով , ապա նրա կյանքի երջանկությունն
ամրապնդված է։
Բայց երբեք չպետք է մոոռանալ, որ խաղն իր ամբողջ նշանակությունը
կորցնում է, եթե դադարում է երեխայի գործունեություն, և այն էլ ազատ գործունեությու լինելուց։ Երեխան, որին ծիծաղեցնում են և զվարճացնում, չի խաղում․
բայց չի խաղում նաև այն ժամանակ, երբ որևէ գործունեություն կատարում է
հրամանով, մեծերին հաճոյանալու ցանկությունից և այլն։ Սակայն դա
դաստիարակին չի զրկում մեծ ազդեցություն ունենալու երեխայի խաղի վրա,
սովորեցնելով նրան խաղեր, այդ բանի համար ընկերներ ընտրելով նրա համար,
տալով նրան խաղի գաղափարներ, որոնք արդեն ինքը երեխան կվերամշակի իր
երևակայությամբ, ընձեռելով նրան միջոցներ՝ իր անմեղ ֆանտազիաները կատարելու
համար, դադարեցնելով խաղը, եթե դա վնասակար է ներգործում երեխայի
վրա:
Անգնահատելի է խաղի՝ որպես ուսուցման և դաստիարակության մեթոդի
կիրառումը դասագործընթացում, մասնավորապես տարրական դասարաններում:
Արդյունավետ ուսուցումը նպաստում է երեխայի ինքնակազմակերպմանը և
ինքնուրույնությանը. այն սկսվում է կրտսեր դպրոցականների համար ուսուցչի
կողմից համապատասխան միջավայրի ստեղծումից: Ուսուցիչը լավ է հասկանում, որ
վեց տարին նոր լրացած երեխայի մոտ իշխում է ընկերների հետ բացօթյա խաղերի
ձգտումը: «Բնության, խաղերի, երաժշտության, հեքիաթների սքանչելի աշխարհը, որը
շրջապատում էր երեխային մինչև դպրոց գնալը, չպետք է փակվի նրա առջև դպրոցի
դռներով: Երեխան միայն այն ժամանակ անկեղծ կսիրի դպրոցը, դասարանը, երբ
ուսուցիչը կպահպանի նրա համար այն ուրախությունները, որոնք երեխան ուներ
մինչև այդ»: Այդ է պատճառը, որ տարրական դասարաններում ուսուցումը
կազմակերպելիս պետք է հաճախ ստեղծել խաղային իրավիճակներ և
աշակերտներին հնարավորություն ընձեռել՝ մտնելու իրենց համար հիմնական և
կարևոր համարվող գործունեության ոլորտ: Չէ՞ որ խաղն առավել գրավիչ է դարձնում
ուսուցումը, կենտրոնացնում երեխայի ուշադրությունը, խթանում մտածողությունը:
Խաղի միջոցով ճշգրտվում և ընդլայնվում են երեխայի պատկերացումները
շրջապատի, բնության, հայրենիքի, ծնողների և ընդհանրապես աշխարհի մասին,
դաստիարակվում են ուշիմություն, աշխուժություն, զսպվածություն և այլ դրական
հատկանիշներ:
Տարրական դասարաններում (հատկապես՝ առաջին) հարկավոր է ավելի շատ
կազմակերպել ուսուցողական խաղեր: Ուսուցիչը պետք է իմանա, որ խաղի
բովանդակությունը և կանոնները պետք է հասկանալի լինեն երեխաներին, խաղի
բովանդակությունը պետք է համապատասխանի աշակերտների գիտելիքների
մակարդակին, խաղերը պետք է լինեն կոնկրետ և նպատակային, իսկ դրանց քանակն
ու տևողությունը՝ չափավոր :
Խաղը պետք է նպաստի գիտելիքների հարստացմանը
և հետաքրքրությունների ձևավորմանը:
Խաղի միջոցով երեխային կարելի է և՛ կրթել, և՛ դաստիարակել: Խաղի
ընթացքում երեխան դրսևորում է որոշակի ինքնուրույնություն, ձգտում է
ինքնահաստատման, ձևավորվում են բնավորության որոշակի գծեր: Խաղի
ընթացքում երեխաները ազատ են և ինքնուրույն, ունեն հավասար իրավունքներ և
ինքնադրսևորման լայն հնարավորություններ: Խաղն ապահովում է հասակակիցների
հետ փոխշփումներ, հաճելի մթնոլորտ և համագործակցելու լավագույն պայմաններ:
Ուշագրավ մտքեր է արտահայտել Ուշինսկին ուսուցման տեսության՝
դիդակտիկայի բնագավառում։
Ուշինսկու դիդակտիկայի հիմքում ընկած է նրա փիլիսոփայությունը,
հատկապես նրա իմացաբանությունը։ Ուշինսկին պնդում է, որ
երեխան գիտելիքներ կարող է ձեռք բերել ամենից առաջ զգայական ճանապարհով։
Ուշինսկու կարծիքով, ուղեղին սնունդ տվողը մարդու արտաքին զգայարաններն են։
Ակամայից հիշում ես հռչակավոր Կոմենսկուն, որի կարծիքով զգայարանները հոգու «
լրտեսներ » են, որոնք լուրեր են բերում արտաքին աշխարհից։ Միտքը կարող է
աշխատել միայն արտաքին աշխարհից ստացվող նյութի վրա, — եզրակացնում է
Ուշինսկին։ Այստեղից էլ Ուշինսկին, ինչպես իր ժամանակին Կոմենսկին, այն ճիշտ
եզրակացության է հանգում, որ ուսուցումը պետք է հենվի ոչ թե վերացական
պատկերացումների, այլ կոնկրետ, առարկայական տպավորությունների վրա։
Ըստ Ուշինսկու, ուսուցիչը պետք է ձգտի այն բանին, որպեսզի երեխաները
հաղորդվող նյութը ոչ թե մեխանիկորեն սերտեն ու մտապահեն, այլ գիտակցաբար
յուրացնեն և անհրաժեշտության դեպքում կիրառեն։ Իսկ այս բանին հասնելու համար
չափազանց կարևոր է, երեխաների ակտիվությունը։ Ակտիվացնել երեխաներին
դասավանդման պրոցեսում, նրանց մտածել տալ ուսուցվող նյութի շուրջը, ստիպել,
որպեսզի շատ հարցերի պատասխանները նրանք իրենք գիտեն, ապա միայն այս
պայմաններում կարելի է հասնել գիտելիքների գիտակցված յուրացման։ Այս բանին
հասնելու համար, Ուշինսկու կարծիքով, ուսուցիչը պետք է լավ տիրապետի
հոգեբանական գիտության նրբություններին, հատկապես լավ տիրապետի
հոգեբանական գիտության նրբություններին, հատկապես լավ իմանա մանկան
հոգեբանություն։ Նա պետք է տիրապետի ուշադրության, հիշողության,
զգացմունքների դաստիարակության մեթոդիկային և դրանից օգտվի
մանկավարժական աշխատանքի պրակտիկայում :
Գիտելիքների համակարգայնությունն ու հաջորդականությունն ապահովելու
համար Ուշինսկու կարծիքով պետք է միշտ նկատի ունենալ դիդակտիկայի
հանրահայտ կանոնները,— մոտիկից՝ հեռուն, կոնկրետից՝ վերացականը, հայտնիից՝
անհայտը, պարզից՝ բարդը, մասնավորից՝ ընդհանուրը։ Թեև գտնում էր, որ այս
վերջին կանոնն ունի նաև հակառակ կիրառում․ որոշ երևույթներ ու առարկաներ
ուսումնասիրելիս ավելի հարմար ու մատչելի է գնալ ընդհանուրից դեպի
մասնավորը՝ պահպանելով, սակայն, դիդակտիկայի մյուս կանոնները :
Յուրաքանչյուր անձ, ով սերտորեն կապված է երեխայի հետ, պետք է
չմոռանա, որ խաղը երեխայի ներաշխարհ թափանցելու յուրատեսակ միջոցն է: Այն
հնարավորություն է տալիս ձևավորել որոշակի արժեքային համակարգ, լուծել
դաստիարակչական բազմաթիվ խնդիրներ, զարգացնել ստեղծագործական
մտածողություն: Արդյունքում նրան թվում է, թե ինքն ուղղակի խաղում է, կատարում
է որևէ դեր: Սակայն իրականում այդպես չէ, քանի որ յուրաքանչյուր
դիդակտիկական խաղ երեխային առաջադրում է այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը
պահանջում է մտավոր լարվածություն: Այլ կերպ ասած երեխան սովորում է հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակները: Արդյունքում երեխաների մեջ դաստիարակվում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսին են աշխատասիրությունը,
ընկերասիրությունը, հոգատարությունը, վճռականությունը և
պատասխանատվության զգացումը:
Այսպիսով, դիդակտիկական խաղի շնորհիվ երեխան դառնում է ուսուցման
գործընթացի սուբյեկտ, ինչն էլ նշանակում է, որ նա ուսուցման գործընթացի ակտիվ
մասնակիցն է ունակ ինքնուրույն ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ: Հետևաբար, կարող ենք առանձնացնել դիդակտիկական խաղի հետևյալ բնութագրումները

1. Անձի յուրահատուկ հարաբերություն շրջապատող աշխարհի հետ

2. Երեխայի յուրահատուկ գործունեություն, որը փոփոխվում է և զարգանում որպես նրա սուբյեկտիվ գործունեություն

3. Երեխայի սոցիալականացման ու նրա կողմից յուրացված գործունեության ձև

4. Յուրացման յուրահատուկ բովանդակություն

5. Գործունեություն, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի հոգեկանի զարգացումը։ Ըստ բովանդակության դիդակտիկական խաղերը լինում են սյուժետա –
դերային և խաղ – վարժություններ.
1.Սյուժետադերային են այն խաղերը, որոնց ընթացքում լավագույնս
դրսևորվում են երեխայի ազատության և ինքնուրույնության ձգտումները,
ստեղծագործելու ցանկությունն ու կարողությունները, սեփական
տպավորություններն ու պատկերացումները, կարծիքն ու վերաբերմունքը
արտահայտելու հնարավորությունները: Սյուժետադերային խաղերն իրենց բնույթով
ստեղծագործական են: Երեխան սյուժետադերային խաղերում արտացոլում է ոչ
միայն առանձին տպավորություններ կամ պատկերացումներ, այլև տարբեր
իրադրություններ, անձնական փորձից փոքրիկ դրվագներ կամ հասարակական
երևույթներ: Բնականաբար, նշվածը վերարտադրվում է սեփական դիրքորոշմամբ և
պարունակում է վերլուծություն և նոր մոտեցումներ: Սյուժետադերային խաղի
նպատակն ու արդյունքը երևակայական են, սակայն երեխայի կողմից ընկալվում են
ամենայն լրջությամբ և ջանքեր են պահանջում նրանից: Խաղի նպատակին հասնելու
համար նա փորձում է լուծել բարդիրական կյանքում անլուծելի խնդիրներ, ինչը հնարավոր է երևակայական կերպարների ստեղծման միջոցով: Խաղի ընթացքում նա փորձում է հորինել և ստեղծագործել: Սյուժետադերային խաղերի գլխավոր կառուցվածքային տարրը դերն է: Դերերի միջոցով երեխաները նույնացվում են իրենց սյուժեի կերպարներին և փորձում արտացոլել կերպարին բնորոշ գործառույթները և հարաբերությունները: Ցանկացած դեր պարտադրում է վարքագծի և հարաբերությունների կանոններ, որոնք ակամայից յուրացվում են և գիտակցվում խաղի ընթացքում, դառնում սովորական ու ընդունելի և աստիճանաբար փոխանցվում իրական կյանք: Այստեղ ուսումնական խնդիրը թաքնված է:

2. Խաղ – վարժությունները նպաստում են երեխայի մաթեմատիկական պատկերացումների ձևավորմանը, որոնցում դիդակտիկական խնդիրը վառ կերպով է արտահայտված: Դրանք սովորական առաջադրանքներից տարբերվում են խնդրի անսովոր դրվածքով (գտնել, կռահելև պարունակում են ուսումնական խնդիր ու խաղային գործողություններ: Խաղ – վարժությունների նպատակն է երեխաների
կարողությունների ու հմտությունների մշակումը:
Դասի տարբեր փուլերում անցկացվող խաղերի տեսակներից կարելի է
առանձնացնել այն ուսուցողական խաղերը, որոնք համապատասխանում են դասի
թեմային և կազմակերպվում են առանձին թեմաների ուսուցումը
նախապատրաստելու, անցածը խորացնելու, ամրապնդելու և ամփոփելու
նպատակով:
Որպես խաղային միջոց՝ դիդակտիկ խաղերը ունեն սրամիտ ու զվարճալի բնույթ
և հնարավորություն են ընձեռում գրավելու երեխաների ուշադրությունը, երկար
ժամանակ նրանց օգտակար ու արդյունավետ աշխատանքով ։
Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է ասել, որ ուսուցողական խաղերի
միջոցով հնարավոր է ձևավորել և զարգացնել աշակերտների
ստեղծագործականկարողությունները, մասնավորապես հաշվողական և լեզվական
հմտությունները:
Խաղերն օգնում են ուսուցչին առավել մատչելի տարբերակով ներկայացնելու
դասի թեմատիկան՝ ձևավորելով երեխայի երևակայելու, զգացմունքներն ու
գործողությունները ինքնուրույն կարգավորելու ունակությունները:
Այսպիսով՝ թեմատիկ խաղերի կարևոր նշանակությունն է խորացնել
կրտսեր դպրոցականների ճանաչողական հետաքրքրությունները, դասը դարձնել
առավել հետաքրքիր, անսովոր և ցանկալի, զարգացնել երեխայի ուսումնառության
դրդապատճառները, բարձրացնել աշխատունակությունը:
Հարկավոր է ոչ թե դասը բաժանել ուսումնական աշխատանքի ու խաղի, այլ
պարզապես խաղը տարրալուծել ուսումնական գործընթացի մեջ և ուսումնական
նպատակներն իրականացնել խաղի օգնությամբ ու խաղի միջոցով:
Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը օգնում է ուսուցչին ակտիվացնել
անհամարձակ երեխային, որովհետև խաղալիս երեխան իրեն ազատ է զգում:
Երեխային հնարավորություն է տրվում ազատ արտահայտելու իրենց մտքերն ու
կարծիքները: Խաղային իրավիճակներում երեխան դառնում է առավել գործուն և
ուշադիր:
Երեխաները հեշտությամբ են ներգրավվում խաղային գործունեության
ոլորտ, և ինչքան այն բազմազան է, այնքան ավելի գրավիչ է դառնում:
Մանկավարժական պրակտիկան ցույց է տալիս, որ ինչ նպատակով էլ խաղն
ընտրված լինի և որքանով էլ այն ապահովված լինի անհրաժեշտ պարագաններով,
ուսուցիչն է այն կարևոր դերակատարը, առանց որի խաղը կարող է ոչ միայն
պարզապես ժամանց դառնալ, այլ նաև ունենալ հակադարձ ազդեցություն։ Ուսուցիչը
խաղի ժամանակ չպետք է հանդես գա երեխաներից ոչ մի կողմի խաղախմբի հետ։
Ուսուցիչը բոլորովին հավասար խաղընկեր է, խորհրդատու կամ օգնական։
Եթե խաղի ընթացքում երեխաներին անհրաժեշտ է որոշակի պարագաներ կամ
նիշիչներ, հարկավոր է նախ բացատրել խաղի ընթացքին մանրամասնորեն,
ցուցադրել բաժանվելիք նյութերը, հանգամանորեն մեկնաբանել և դրանցից օգտվելու
կանոններն ու ձևերը, ապա նոր միայն բաժանել այդ դիդակտիկ նյութերը։ Անպայման
պետք է ժամանակ տրամադրել երեխաների հարցերին, չանտեսելով փոքր կամ միջին
որևէ հարցադրում։ Այս ամենից հետո նոր միայն պիտի բաժանվեն
համապատասխան նյութերը։ Շահեկան է, որ դրանք բաժանեն երեխաները, իսկ
ընդհանուր օգտագործման նյութերը պիտի լինեն երեխաներին մատչելի տեղերում, և
այս ամենից հետո կարելի է խաղը սկսել։ Հակառակ դեպքում երեխաները կզբաղվեն
բաժանված նյութերի ուսումնասիրությամբ և չեն լսի ուսուցչի բացատրությունները։
Շատ հավանական է որ այս ամենից հետո երեխաները կրկին հարցեր տան,
ուսուցիչը չպետք է զլանա և կրկին պիտի պատասխանի սովորողների հետաքրքրող
հարցերին։
Ներկայացնենք դիդակտիկ և շարժուն խաղերի ժամանակ ուսուցչի գործունեությանը վերաբերվող մի քանի հիմնական կանոնները․

1. Ուսուցիչը ինքը պիտի լրջորեն վերաբերվի խաղի կանոնների պահպանմանը,
ձևավորելով նաև երեխաների խաղի կանոններին համապատասխան
գործունակությունները։

2. Պիտի կարևորի և բարձր գնահատի երեխաների մասնակցությանը խաղին,
որքան հնարավոր է սահմանափակելով դիտողությունները և քննադատական
ակնարկները։

3. Ուսուցիչը պիտի խաղի ժամանակ կարևորի և բարձր գնահատի բոլոր
երեխաների ցանկությունները, մասնավորապես դերային խաղերի ժամանակ
չկատարի պարտադրողական քայլեր։

4. Խաղային թիմերը ձևավորելիս պիտի այնպես անի , որ նույն խմբի մեջ մտնեն
տարբեր խառնված և պատրաստակամություն ունեցող երեխաներ։

5. Պարտվող թիմերին պիտի տա իրենց պարտության պատճառները որոշելու և
այդ մասին դատողություններ անելու հնարավորություն։

6. Պիտի օգնի երեխաներին որոշելու, թե ուսումնական որ նյութի իմացության
կամ չիմացութունն է խաղում պարտվելու պատճառը, որ կարողանան
բացահայտել հաղթելու կարողությունը։
Խաղը պիտի բավականություն և հրճվանք պարգևի ոչ միայն հաղթող, այլ նաև
պարտվող խմբին։ Դրա համար բավական չէ խաղի ընթացքի ճիշտ կազմակերպումը,
անհրաժեշտ է նաև մանկավարժահոգեբանական տեսանկյունով ճիշտ կազմակերպել
արդյունքների ամփոփումը, գովասանքի և խրախուսանքի խոսքեր ասելով ոչ միայն
այն խմբին, որ առաջինն և ճիշտ կատարեցին առաջադրանքի կատարումը, այլև
նրանց, ովքեր վերջինն ավարտեցին, սակայն արդյունավետ կատարեցին։
Ցանկացած խաղ պիտի նպաստի մանկական կոլեկտիվի և համերաշխության
համագործակցությանը, ընկերական առողջ, հանդուրժողական հարաբերությանը, և
եթե խաղի ավարտից հետո մասնակիցները շարունակում են ինչ-որ մի բան
պարզաբանել, վիճել, խռովել իրարից, ավելին թշնամանալ, նշանակում է խաղի
ընթացքում ինչ-որ բան այնպես չի եղել, և խաղը չի ծառայել իր նպատակին։
Հնարավոր չէ կատարել ավելի վատ բան, քան խաղին տալ ուսուցողական
նշանակություն, նրա առաջին խնդիրը սովորեցնելը չէ, այլ երեխայի զարգացմանը
նպաստելը։

Մեծ գրող Թումանյանի մոտեցումը խաղին․
Նա այն համոզմանն էր, որ երեխան խաղում ամեն ինչ ընկալում է ուրախ
ձևով, ինչը չափազանց կարևոր է նրա ընդհանուր զարգացման համար:Հայ մեծ
բանաստեղծը երեխաների համար ստեղծեց հայրենագիտական խաղեր: Նա գտնում
էր, որ երեխաների համար խաղն անհրաժեշտություն է, մանկության ուղեկից,
որը սնում է մանկան միտքը, նրան հաղորդում բազմապիսի գիտելիքներ
շրջապատող աշխարհի, առարկաների, երևույթների մասին: Հովհ. Թումանյանի
համոզմամբ՝ մանկական խաղերը պետք է ուրախացնեն, զվարճացնեն, հաճելի լինեն
երեխային և անպայման հարստացնեն նրա
միտքը, «բան սովորեցնեն»: Հովհ. Թումանյանի ստեղծած խաղերն ունեն երեխաների
ինչպես շարժողական ունակությունները զարգացնելու, այն է՝ ֆիզիկապես
զարգացնող, այնպես էլ դիդակտիկ՝ ուսուցողական բնույթ («Առաջին Հարոյան Լիզա,
Գրիգորյան Զարինե խաղ», «Աստղերի խաղ», «Գույների խաղ», «Հանելուկներ»,
«Հայկական առածներ», «Հայոց գետերը», «Աստղերի խաղը», «Դդումը», «Տառերի խաղ»,
«Սրամիտ
հովիվը»):
Թումանյանը գտնում էր, որ երեխաների համար խաղը անհրաժեշտություն
է,մանկության պարտադիր ուղեկից, որովհետև խաղի միջոցով միայն կարելի է
զարգացնել երեխայի միտքը, ձևավորել բարոյական որակներ, հաղորդել նրան
բազմապիսի գիտելիքներ շրջապատող աշխարհի առարկաների, երևույթների մասին:
Այսպիսով, հայ գեղարվեստական մտքի տիտանները Աբովյան, Աղայան,
Թումանյան, միաժամանակ լինելով նաև իրենց ժամանակի լավագույն
մանկավարժները, ըստ ամենայնի արժևորել են, թե ինչ դեր ունեն մանկական
խաղերը երեխայի ընդհանուր զարգացման և դաստիարակության գործում: Խաղը
եղել է ժողովրդական մանկավարժության ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը:
Յուրաքանչյուր խաղ ունեցել է իր նշանակությունը ու նպատակադրումը:
Ցավոք, շատ արժեքավոր խաղեր այսօր մոռացվել են:
Նշանավոր մանկավարժների մոտեցումը խաղերի վերաբերյալ․

Կոլոկցիա․«Մարդկանց մեջ միջև եղած հոգեկան տարբերությունները ոչ մի
տեղ այնքան վառ չի դսևորվում, որքան մանկական խաղերում։ Հենց նրա համար, որ խաղն անհատի հետագա զարգացման ընթացքի նախադուռն է»։
«Երեխաների անհատականությունները երբեմն առավել հստակ է նկատվում
այն որակավորումներում, որոնք տալիս են իրենց տիկնիկներին, քան անձնական
նկարագրում»։
«Մանկական խաղերի պարզությունը խաբուսիկ է, այս երևույթը բոլորը
գիտեն, բայց ոչ բոլորն են ըմբռնում։ Խաղի և զարգացման հարաբերությունը
հավասարազոր է ուսուցման զարգացման նկատմամբ ունեցած հարաբերությանը»։
Վիգոդսկի
«Խաղն իր զորավոր պոտենցյալով մեծերին տալիս է դպրոցականների
ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հնարավորություններ։
Ամոնաշվիլի
«Խաղը չպետք է անհետ հեռանա երեխայի կյանքից, պետք է շարունակաի
մնալ թե դպրոցական ուսուցման, թե աշխատանքի գործընթացներում։ Վիգոդսկի
«Ամեն լավ բանի հիմքն ընկած է խաղի մեջ և բխում է նրանից։ Ինքը՝ խաղը,
դատարկ զվարճանք չէ, ունի բարձր խորհուրդ և խորը իմաստ»։
«Խաղն իր մեջ ընդգրկում է ինքնագործունեության կառուցվածքի
բաղադրամասեր։ Էյնշտեյն
«Առանց խաղի չկա և չի կարող լինել ամբողջական մտավոր զարգացում։
Խաղը մի մեծ , լուսավոր պատուհան է, որի միջոցով երեխայի հոգևոր աշխարհը ,
կյանքը լցնում է պնդումների, գաղափարների հոսքով։ Խաղը կայծ է՝ հարցասիրության և հետաքրքրասիրության վառվող կրակ։ Վ․Ա․ Սուխոմլինսկի
«Խաղի ժամանակ երեխայի առջև բացահայտվում է աշխարհը։ Երեխայի
հոգևոր աշխարհը լիարժեք է միայն այն ժամանակ , երբ նա ապրում է խաղերի,
հեքիաթների, երաժշտության, երևակայության , ստեղծագործունեության
աշխարհում»։ Սուխոմլինսկի
«Խաղը պետք է այնպես կազմակերպվի, որ նրա իրականացման ժամանակ
կանխազգացվի ապագա դասը։ Հենսել
«Խաղերը պետք է համապատասխանեն մարդու արժանապատվությանը։
Խաղը ոչ պետք է շատ հոգնացնի, ոչ էլ լինի շատ անիմաստ»։
«Երեխայի խաղերը պետք է կանխատեսեն ապագայի լուրջ
պարապմունքները»։ Արիստոտել
«Ամեն լավ բանի ակունքը ընկած է խաղի մեջ և դուրս է գալիս նրանից»։
«Մանկական խաղը , որին նայում են որպես ժամանցի հոգեբանի, հայացքով
շատ բարդ երևույթ է, որն արժանի է համբերատար և ճշգրիտ վերլուծության։Որի
օգնությամբ կարելի է բացել անձի առաջին դրսևորումները»։
«Կրթված երեխաները, որոնք դյուրագրգիռ չեն, քիչ են լալիս, և քնում են
հանգիստ, խաղի ժամանակ դրսևորում են ազատ տարրաբնույթ գործունեություն, և
անհրաժեշտ չափով զվարճանքով լարվածություն»։ Սիկորսկի
«Երեխայի համար ուսուցումը պետք է լինի հետաքրքրաշարժ, սակայն
միարժամանակ պետք է երեխայից պահանջել նաև հետաքրքրաշարժ
առաջադրանքների կատարում ՝ առանց շատ թեքվելու ոչ այս , ոչ այն կողմ»։
Ուշինսկի
«Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա
ուրախությունը։Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, դա նրա ձևն է , նրա
մեթոդն է։ Եվ ամեն բան , ինչ-որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդլայնվում է , հեշտ է յուրացվում, առանց ձանձրացնելու, առանց հոգնեցնելու»։ Հ․
Թումանյան

Ես իմ աշխատանքային գործունեության ընթացքում ուսուցումը բազմիցս
կազմակերպել եմ դիդակտիկական խաղերի միջոցով և համոզվել դրա
արդիականության և արդյունահետության մեջ։

Նպատակ դնելով տարբեր խաղերի միջոցով մարզել երեխաների իմացական
գործընթացները, որոնք պետք է նպաստեին առավել արդյունավետ ուսումնական
գործունեության իրականացմանը մենք ուսումնաան գործընթացը կազմակերպեցինք
դիդակտիկ խաղերի միջոցով։Խաղերի մեջ ընդգրկեով թվաբանական-բնագիտական դիդակտիկ խաղերը , որոնք բաժանվում են հետևյալ խմբերի․

 Խաղեր թվերով

 Խաղեր ժամանակի վերաբերյալ

 Խաղեր տարածության մեջ կողմնորոշվելու վերաբերյալ

 Խաղեր երկրաչափական պատկերներով։


ԴՈՄԻՆՈ ԽԱՂԱԼՈՎ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԹՎԵՐԸ․
Վերցնում ենք խաղաքարտեր,կամ պատրաստում ենք երեխաների հետ
միասին, որի մի կողմում գրված է լինում թիվը, իսկ մյուս քարտի վրա՝ դրան
համապատասխան թվով պատկերներ:
Օրինակ՝ դասարանում կրտսեր դպրոցականների հետ կազմակերպել եմ այսպիսի խաղ․ մաթեմատիկական որոնումներ։ Խաղի նպատակը էր կատարել հաշվումներ։
Պատկերները հաշվում էինք և միացնում իր թվին համապատասխան
թվանշան։ Հետո փոխում էինք խաղի պահանջըորոնում էինք թիվը, հետո գտնում թվին համարժեք պատկեր։ Մաթեմատիկական փոքրիկ որոնումներ

ԽԱՂԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Խաղի նպատակը շաբաթվա օրերի սովորելն էր այլընտրանքային տարբերակով․ Որպեսզի երեխաները ավելի լավ հիշեն շաբաթվա օրերի անունները, դրանք պետքէ առանձնացնել գույների: Երեխաներին կբացատրենք, որ շաբաթվա օրերն իրենց անուններն ունեն, դրանք հերթով են, որ օրն էլ կարելի է հաշվել, երկուշաբթին առաջին օրը, երեքշաբթին ՝երկրորդ օրը, չորեքշաբթին շաբաթվա
կեսը, հինգշաբթին` չորրորդ օրը, ուրբաթ՝ …
Արդյունքում ես ունեցա դիդակտիկ խաղի այլընտրանքային այսպիսի
տարբերակ՝ Շաբաթվա գունավոր օրերը


ԽԱՂԵՐ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Խաղը խաղալու համար երեխան պետք է ծանոթ լինի
հորիզոնական,ուղղահայաց և անկյունագծային ուղիղներ հասկացություններին: Այս
խաղը նպաստում է երեխայի ուշադրությանը և այդ հասկացությունների
ամրապնդմանը:
Այս խաղի համար ես ընտրել եմ մեր մանկությունից ծանոթ «Իքսիկ Նոլիկ» խաղը, բայց արդեն յուրօրինակ և բակային տարբերակով․Մաթեմատիկական ուրախ խաղ․

ԽԱՂ ԵՐԿՐԱՉԱՓԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Երեխաների հետ պատրաստեցինք փոքրիկ տրամաբանական խաղ, որի հիմքում
ընկած էր կրկնել երկրաչափական պատկերների անունները, հմտացնել
տեխնոլոգիական հնարքները (սոսնձել, կտրատել): Ստացված խաղին տվեցինք ռոդարիական անվանում՝ Մոլորված երկրաչափական պատկերներ

ԳՈՒՄԱՐՈՒՄ – ՀԱՆՈՒՄ․
Այս խաղը սովորողների կողմից ստացել է ռոդարիական անվանում՝ Թվային
խնձորենի
։ Պատրաստած խնձորենին ուներ ուսուցողական նպատակ․զարգացնում էր
սովորողների մաթեմատիկական ունակությունները։ Սովորողներից յուրաքանչյուրը
հաշվում էր երկու թվերի գումարը և դնում համապատասխանող խնձորը ։
Ստացված թվային խնձորենին շատ զվարճալի էր և հետաքրքիր։

ՄԵԾ, ՓՈՔՐ ԿԱՄ ՀԱՎԱՍԱՐ․
Երեխաների հետ ստեղծեցինք մաթեմատիկական խաղ, որն ուներ իր
ուսումնական նպատակը: Նրանք հեշտ և յուրօրինակ տարբերակով յուրացրեցին
մեծի, փոքրի կամ հավասարի իմացությունը: Մեծ, փոքր կամ հավասար․

ԹՎԱԾԱՂԻԿ․
Ուսումնական խաղի հիմքում երկար և կարճ, մեծից փոքր և թվի կազմության
հասկացությունն էր։ Սաները արագ ընկալեցին այս ամենը․ նկարեցին ծաղիկները փոքրից մեծ,
այնուհետև իրենց փոքրիկ մատնահետքով ծաղկի թվին համապատասխան տերևներ
դրոշմեցին։ Իսկ վերջում որոշեցին իրենց խաղի անունը՝ Թվածաղիկ․

ԾԵՓՈՒՄ ԵՆՔ ԹՎԵՐ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԽԱՂ․
Սովորողները ծեփեցին իրենց ծանոթ թվերից մի քանիսը , որից հետո այն
վերածեցին խաղի։ Խաղում կատարված գործունեությունը օգնեց զարգացնել
խոսքային շնչառությունը, ուշադրությունը և մանր մոտորիկան, իսկ թիվը ծեփելիս նրանք ավելի ուշադրիր եղան թվի գրությանը․

Ծեփում ենք թվեր և ստանում նոր խաղ

ԹԻՎ-ՁՆԵՄԱՐԴՈՒԿ

Սովորողների մի խումբը հաշվում էր շագանակները, իսկ մյուս խումբը ավելացնում էր այդ թվին նուշ, արդյունքում գումարում էինք իրար, ստացված թվով ընտրում էինք համապատասխան գլխարկ և դնում մեր ձնեմարդուկի գլխին։ Խաղն անվանեցինք Թիվ -Ձնեմարդուկ

ՈՒՐԱԽ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏՆԱԿՆԵՐ

Պատրաստեցինք ուրախ մաթեմատիկական տնակներ, հաշվեցինք, համոզվեցինք  թե որ թվերն են ապրում  այդ տնակներում, որոնք են նրանց հարևանները…

ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ ՍՏԵՂԾԻՐ ՆՈՐ ՊԱՏԿԵՐ

Այս խաղը կօգնի մեր ճամբարականներին զարգացնել տեսողական ընկալումը, կամավոր ուշադրությունը, հիշողությունը, պատկերային մտածելակերպը, ինչպես նաև մտապահել գույների և երկրաչափական պատկերների անվանումները, ինչպես նաև հորինել փոքրիկ պատմություններ ստեղծածի վերաբերյալ: Երկրաչափական պատկերներով ստեղծիր պատկերներ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 Կրտսեր դպրոցականի համար կարևոր է ուսումնական գործընթացում
ներառել խաղային էլեմենտներ։

 Երեխայի ուշադրությունը զարգացնելու համար կարևոր է, որ ուսումնական
գործընթացի մաս կազմեն շարժողական խաղերը, որոնց շնորհիվ երեխան
կկարողանա լիցքաթափվել։

 Չափազանց կարևոր բարդ նշանակություն ունի դիդակտիկական խաղը
երեխայի հոգեկան զարգացման գործում

 Եկանք այն եզրահանգման, որ դիդակտիկ ուսուցողական խաղերի
միջոցով հնարավոր է ձևավորել և զարգացնել աշակերտների
ստեղծագործական կարողությունները, մասնավորապես հաշվողական և
լեզվական հմտությունները:

 Դիդակտիկ խաղերն օգնում են ուսուցչին առավել մատչելի տարբերակով
ներկայացնել դասի թեմատիկ նյութը, դասը դարձնեով
առավել հետաքրքիր, այլընտրանքային, անսովոր և ցանկալի, զարգացնելով
երեխայի ուսումնառության դրդապատճառները, բարձրացնելով
աշխատունակությունը:

 Խաղը պետք է հանդիսանա ոչ միայն ուսումնական գործունեության
բաղկացուցիչ մաս, այլ խաղի միջոցով կարելի է մարզել բոլոր այն իմացական
գործընթացները, առանց որի հնարավոր չէ երեխայի ամբողջական մտավոր
զարգացում։

 Ինքնուրույն և մտածող քաղաքացի դաստրարակելու համար անհրաժեշտ է ,
որ յուրաքանչյուր ուսուցիչ իր դասապրոցեսի ընթացքում կարևորի կրտսեր
դպրոցականների մասնակցությունը դիդակտիկ խաղերին՝ նպաստելով նրանց
ինքնադրսևորմանը և ինքնահաստատմանը, քանի որ դրանք ձևավորում են
հաջողության, հաղթանակի հասնելու կայուն ձգտում, հետևաբար նաև
կամային որակներ:

 Դիդակտիկական խաղի շնորհիվ երեխան դառնում է ուսուցման գործընթացի
սուբյեկտ, ինչն էլ նշանակում է, որ նա ուսուցման գործընթացի ակտիվ
մասնակիցն էունակ ինքնուրույն ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ:

Հետևաբար, կարող ենք առանձնացնել դիդակտիկական խաղի հետևյալ բնութագրումները
 անձի յուրահատուկ հարաբերություն շրջապատող աշխարհի հետ
 երեխայի յուրահատուկ գործունեություն, որը փոփոխվում է և զարգանում`
որպես նրա սուբյեկտիվ գործունեություն
 երեխայի սոցիալականացման ու նրա կողմից յուրացված գործունեության ձև
 յուրացման յուրահատուկ բովանդակություն
 գործունեություն, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի հոգեկանի
զարգացումը։

Հաշվետվություն

Առցանց հանդիպում «2020-2021 ուստարի. ընդառաջ»

Այսօր կայացավ  Տիարի հետ սպասված մեր   հանդիպումը։ Քննարկում  էինք 2019-2020 թթ․ մեր ձեռքբերումները և հունիսի  ստեղծագործ նախագծերը ։ Ինձ համար ձեռքբերում էր այս տարվա նորեկ սեբաստացիների հետ իմ հաջողած նախագծերի իրականացումը, նոր ծնողկան համայնքի սերն ու վստահությունը։ Մինչ այս , ես աշխատում էի ինձ քաջ ծանոթ, ասել է թե, իմ աչքի առաջ մեծացած սեբաստացիների հետ ։ Իսկ այս նորեկ վեց տարեկանները անգամ չգիտեին մեր դպրոցի բազմակողմ մուտքերն ու ելքերը, նրանց համար ամեն ինչ նոր էր, անծանոթ , բայց միևնույն ժամանակ՝ գրավիչ։  Հիշում եմ , թե առաջին շաբաթը  որքան էի հուզվում և լարվում նրանց հետ բակ դուրս գալուց, վախենում էի , որ կմոլորվեն։ Իսկ ահա տարվա վերջ , առցանց հանդիպումների ընթացքում հասկացա և գնհատեցի նրանց սերն ու կարոտը, անկեղծ զրույցները։ Կարծում եմ, որ ա՛յ սա է իմ այս տարվա իսկական ձեռքբերումը՝ իսկական և անկեղծ ընկերությունն ու  վստահություն։Շնորհակալ եմ ․․․
Ձեռքբերում եղավ նաև մեր տանը , որտեղ երեք սեբաստացիներին միացավ մեր չորրորդ ավագ  ընկերը ՝ մեր հայրիկը, ով մինչ այդ պարզապես լսում էր և ժպտում մեր նախագծերի , անելիքների վրա։ Իսկ առցանց ընտանեկան դպրոցի շնորհիվ մենք համալրվեցինք , ինչը ես մանրամասնորեն պատմել եմ իմ հոդվածում ։
Շնորհակալ եմ կրթահամալիրին, այս էլ յոթերորդ տարին ինձ աշխատանք ընձեռելու համար։
Շնորհակալ եմ տիարին, որ գնահատում է իմ ընկերությունը երեխաների հետ, նա հաճախ է խոսում որպես Դավիթ Բլեյանի հայրիկ, ում հետ մենք երկա՜ր ճանապարհ ենք անցել և դեռ կշարունակենք ․․․․
Կարծում եմ, յուրաքանչյուր մանկավարժի  բարձրագույն ձեռքբերումը  սովորող- ծնող- ուսուցիչ առողջ փոխհարաբերությունն է ։  
Շնորհակալ եմ ․․․