Հավաքից հավաք, Մարմնակրթություն, Առցանց ուսուցում

Մայիսյան ընդհանուր մարմնամարզական պարապմունք

Նախագծի ժամկետ ՝ մայիս ամիս

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի դասավանդողներ, առցանց հյուրեր

Նախագծի նպատակը՝ իրականացնել բաց մարզական պարապմունքներ օնլայն հարթակում

Նախագծի ընթացքը՝ Յուրաքանչյուր շաբաթ կկազմենք ընդհանուր զարգացնող վարժություններ դասավանդողների համար, որը կնպաստի առողջ ապրելակերպին, գեղեցիկ մարզական կառուցվածքին։

  1. տեղումք քայլք
  2. տեղում վազք
  3. վարժություններ ամբողջ մարմնի համար

Նախագծի արդյունքը՝ պարապմունքը կտեսաձայնագրվի և կտեղադրվի բլոգում

Հավաքից հավաք, Մարմնակրթություն

Մարմնակրթություն բաց հարթակ

Նախագծի վայրը` Արևմտյան դպրոցի առցանց հարթակ

Նախագծի ժամկետ`մայիսի 5-ին

Մասնակիցներ` 4.2 դասարանի սովորողներ, առցանց հյուրեր

Խնդիրներ` տեսազանգի միջոզով սովորողների հետ մարզվել: Կարող են ներգրավվել նաև ընտանիքի անդամնեեը:

Նպատակը`Իրականացնել բաց մարզական պարապմունքներ օնլայն հարթակում

Ընթացքը՝  Ընդհանուր մարմինը կոփող, մկանները զարգացնող վարժությունների շարք, որոնք կնպաստեն առողջ ապրելակերպին, գեղեցիկ մարզական կառուցվածքին։

  1. տեղումք քայլք
  2. տեղում վազք
  3. վարժություններ ամբողջ մարմնի համար

Արդյունք՝ Պարապմունքը կտեսաձայնագրվի և կտեղադրվի բլոգում։

Սիրով կսպասեմ քեզ՛, իմ մարզասեր հյուր։

Հոդված, Առցանց ուսուցում

Հոդված․ Առցանց մեկուսացումը մեր տանը

Մեր կրթահամալիրը միշտ էլ եղել է անհատի ընտանեկան դպրոց, բայց այս մեկուսացման օրերին ավելի ընդգծեց և ապացուցեց, որ իսկապես մնում է իր կոչմանը հավատարիմ։
Ճգնաժամային այս օրերին, երբ ամբողջ աշխարհը ցնցված էր և մտազբաղ երկրների արտակարգ դրությամբ, մենք՝ սեբաստացիներս, լինելով ծնող, ուսուցիչ, սովորող զբաղված էինք մեզանով՝ մեր կրթահամալիրյան նախագծերով։
Ուսուցիչներս փորձում էինք այնպիսի հետաքրքիր նախագծեր առաջ բերել, որտեղ մասնակիցը կդառնա ողջ ընտանիքը։
Որպես ծնող ՝ փորձում էինք բաց չթողնել կրթահամալիրյան նախագծերը , առցանց դասերը՝ մոռանալով, թե պատերից դուրս ինչ է կատարվում երկրում։
Այս օրերին էր, որ ես բացահայտեցի ինձ համար մի սիրով և հոգատարությամբ լի սեբաստացիական մեծ ու համախմբված ընտանիք-դպրոց։
Ես՝ որպես ծնող, վերջին ժամանակներս ներկա չէի եղել աղջկաս դասերին։ Նա սովորում է Միջին դպրոցում և դասերին պատրաստվում է ինքնուրույն։ Երբեք չեմ անհանգստացել և զբաղվել նրա դասերով։ Սակայն թագավարակը պատճառ դարձավ, և ինձ ինքնաբերաբար մասնակից դարձրեց աղջկաս առցանց տեսադասերին։ Ես սկսեցի սիրով և անհամբեր սպասել դրանց՝ հատկապես մի քանի առարկաների։ Մեկ անգամ նույնիսկ հուզվեցի նրանց մայրենիի դասին, որի ընթացքում սովորողներից մեկը պատմեց իր այս տարվա տարեդարձի մասին, որը համընկել էր կորոնավիրուսի մեկուսացման շրջանին։ Աղջիկը պատմելիս հուզվեց և հուզեց շատերիս (կարծում եմ՝ ինձ նման շատ ծնողներ հետևում էին իրենց երեխաների դասին)։ Նա պատմում էր, որ այս տարվա տարեդարձին ներկա չէին եղել անգամ ծնողները ( ինչ-ինչ պատճառներով)։
Գիտե՞ք , ես հուզվեցի այդ պատմությունից, բայց նաև ուրախացա այն հանգամանքից, որ մեր դպրոցում դեռահաս սովորողը չի նեղվում, ազատ և անկաշկանդ պատմում է իր հույզերի մասին և համոզված է, որ ուսուցիչը, իր ընկերները իրեն կհասկանան։ Սա անչափ կարևոր էր ինձ համար որպես ծնող. ես այսուհետ կարող եմ ավելի հանգիստ լինել, որ  իմ դեռահաս աղջիկն ունի այնպիսի ուսուցչական, ընկերական շրջապատ, որտեղ նա կարող է ազատ արտահայտվել, անկաշկանդ զրուցել և քննարկել իրեն անհանգստացնող հարցեր։ Շնորհակալ եմ ՝ որպես ծնող։
Տղայիս հետ անհանգստությունս այլ է. նա չի սիրում սովորել և միշտ խուսափում է դասերը պատրաստելուց, փոխարենը նախընտրում է Ընտանեկան ընթերցումներ կատարել, որտեղ ընթերցման նյութը միայն ինքը չի կարդա, այլ կմիանա քույրիկը, մայրիկը․․․Ունենք այդպիսի մի շարք պատրաստած ընթերցումներ․

Ընտանեկան ընթերցում․ Հ․Սահյան

Ընտանեկան ընթերցում․ Աղայան

Ընտանեկան նախագիծ․ ընթերցումներ

Իրականացրել ենք նաև այլ ընտանեկան նախագծեր․

Ընտանեկան նախագիծ․ սերմնացան

Միասին մարզվում ենք․

Ընտանեկան մարզումներ 1

Ընտանեկան մարզումներ 2

Եղավ օր, երբ մեր տունը դարձրել էինք իսկական պարատուն և լցրել ազգային պարերի մեղեդիներով և պարային էլեմենտներով․

ՊարաՏուն․ Ընտանեկան նախագիծ

Ստեղծել էինք նաև մեր Այլընտրանքային նվագախումբը

Այս ամենի հետ, ինձ անչափ ուրախացնում է , երբ յուրաքանչյուր տեսադասի ընթացքում, կարծես սրտի գաղտնի խոսակցություն, նա տվյալ դասի ուսուցչին գրում է․
« Ձեզ շատ եմ կարոտել»։
Գրում էր միայն այս տողը, բայց այն իր մեջ շատ բան էր պարունակում։ Գիտե՞ք, գովելի է և՛ իմ տղայի արարքը, և՛այն ուսուցիչների վերաբերմունքը, ով վաստակել է այսպիսի անկեղծ հաղորդագրություն։
Բազմիցս մասնակցել եմ երեխաներիս ընտանեկան նախագծերին, ապրել նրանց հետ նույն հույզերն և փոքրիկ անհանգստությունները տեսախցիկի և բարձրախոսի առջև։ Իսկ շնորհիվ այս առցանց մեկուսացման շրջանի, այն դարձավ իսկական ապրելակերպ։
Տանը բնակվում ենք չորսս՝ հայրիկ, մայրիկ և մեր երկու երեխաները։ Բացահայտ կերպով մենք երեքս սեբաստացիներ ենք, բայց որ մեր հայրիկն էլ էր սեբաստացի, դա բացահայտեցինք վերջերս։ Նա ներկա էր գտնվում մեր քննարկումներին, դասերին, տեսանկարահանում էր մեր նյութերը․․․Իսկ մինչ այս օրերը նա երբեք մասնակից չէր եղել մեր սեբաստացիական կյանքին։ Համոզվա՛ծ եմ՝ այս օրերին շատերի ընտանիքներում եղան այսպիսի սեբաստացիական համալրումներ։
Կանցնե՛ն այս դժվարին, ինքնամեկուսացման ժամանակները, սակայն մեր ողջ կյանքի ընթացքում կհիշենք այն դրական և հուզական պահերը, որն ապրել ենք՝ և՛ մեծ, և՛ փոքր սեբաստացիներով շփվելով միմյանց հետ։
Այս ընթացքում ես հասկացա, որ մենք կրթահամալիրում ունենք իսկապես հրաշք մանկավարժներ, ովքեր մեծ տեղ ունեն իմ երեխաների փոքրիկ, բայց անմեղ սրտում։ Շնորհակալ եմ ․․․
Բլորիդ անչափ կարոտած Մելինե

Մարմնակրթություն, Առցանց ուսուցում

Ընտանեկան մարզումների փաթեթ․

Ընտանեկան մարզումներ․ Դավիթ Բլեյան և ընտանիք

Լանա Գրիգորյան և քույրիկը մարմնակրթության առցանց տեսադասի ժամանակ

Ընտանեկան մարզումներ․ Արման Աբրահամյան և քույրիկ

Մարզական , խաղային տեսանյութերի փաթեթ․ Ռազմիկ և զարմիկներ

Էլինա Թոփալյան և ընտանիք