Հաշվետվություն

Դպիր ամսագրի համար թարգմանություն՝

Ութ պարզ կանոն, որոնք կօգնեն երեխային սովորել ինքնուրույն կարդալ․ Հատված Այդանա Չեմբերսի « Պատմե՛ք։ Կարդում ենք, մտածում, քննարկում » գրքից

Դասը հրաշալի և կենտրոնացված անցկացնելու տասը մեթոդ ․«Լոլիկի տեխնիկա, վեցանկյուն հետաքրքիր հարցերով և ոչ միայն․․․»

Ռադիոներ՝

Ինձ ուրախացնում է…( Արևմտյան ռադիո)

Ես ձնծաղիկն եմ, գարնան ավետիսը (Արևմտյան ռադիո)

Առցանց մարմնակրթություն՝

Սպորտային ֆլեշմոբ

Սպորտային ֆլեշմոբի ամփոփումը

Առցանց մարմնակրթություն ըստ սովորողների

Առցանց ուսուցում, Զարգացնող,ուսումնական խաղեր

Ընտանեկան նախագիծ «Ազգային խաղերի» փաթեթ

Ընտանեկան նախագիծ ․ Ազգային խաղեր

Սիրելի՛ սովորողներ, այս օրերեին առաջարկում եմ տանը, կամ ձեր բակերում ըտանիքի անդամների հետ խաղալ ազգային խաղեր։ Վստահ եմ ՝ բոլորիդ ծնողներն էլ, տատիկ-պապիկներն էլ գիտեն ազգային խաղերից գոնե մի քանիսը, իսկ եթե ոչ՝ ապա դուք հաստատ գիտեք, քանզի բազմիցս դպրոցում խաղացել ենք միասին։

Ստորև ներկայացնում եմ խաղերի մի քանի տեսակ․

1.Քարկտիկ

Խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար,  մեկնուկ, երկնուկ,  թաք  ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։

Սիրելինե՛րս, բայց քանի որ խաղալու եք տանը, ապա քարերի փոխարեն կարող եք լեգոներ, լոտոյի քարեր կամ այլ տարբերակներ ընտրել ձեզ հարմար։

2. Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում է նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Բայց կարող եք խաղալ մի քանիսով , այդպես էլ է հիանալի ստացվում։

3.Փչացած հեռախոս

Փորձենք խաղալ փչացած հեռախոսը: Այս խաղը, կարծում եմ՝ գիտեք: Շարքի սկզբից լուր է ուղարկվում շարքի վերջ: Մինչև տեղ է հասնում, լուրն աղավաղվում է:

Առաջարկում եմ այլ տարբերակով խաղալ․ մեր տանը երեխաներս այդպես են խաղում։ Նախ՝ թղթին յուրաքանչյուրը ըստ հերթականության գրում է իր ցանկացած բառը, այնուհետև թուղթը ծալում է և փոխանցում հաջորդին․․․ այսպես շարունակ, իսկ վերջին խաղացողը բացում է և կարդում ստացվածը՝ ծիծաղելի մի հորինուկ։

4. Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարող եք օգտվել նաև տեսադասերից։

Նախագծի շեշտադրումը գլխավորապես դրվում է այն բանի վրա, թե ինչպես է սովորողը ուսումնական, ազգային նյութը հասցնում ընտանիք, փոխանցում, ինչպե՞ս է փոխանցածը հետո զարգանում, ձևափոխվում ու խաղում ընտանիքի անդամների հետ։

Գուցե ընտանիքի անդամները առաջարկեն ա՞յլ ազգային խաղեր․ ես միայն ուրախ կլինեմ։

Կիսվե՛ք ձեր խաղի կանոններով:

Սիրով կհետևեմ իմ էլ․ հասցեին՝ meline.simonyan@mskh.am , սպասելով ձեր տեսանկարահանած խաղերին։

Առցանց ուսուցում, Թարգմանություններ

Դասը հրաշալի և կենտրոնացված անցկացնելու տասը մեթոդ ․«Լոլիկի տեխնիկա, վեցանկյուն հետաքրքիր հարցերով և ոչ միայն․․․»

Շաբաթվա ավարտին դասապրոցեսները ավելի դժվար են ընթանում՝ սովորողները ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարվտեն դասերը և սկսվեն հանգստյան օրերը, իսկ ուսուցիչները պետք է ավելի շատ ջանք և եռանդ ծախսեն մինչ ուրբաթ օրվա ավարտը, որպեսզի այդ օրը հաջողությամբ ավարտվի։ Ամերիկացի աշխարհագրության ուսուցիչ Թոմ Դեվիդսոնը առաջարկել է տասը հետաքրքիր գաղափար, որոնք կիրառելու ընթացքում սովորողները չեն հոգնի և չեն քնի դասասեղանների վրա։

1.Աշխատանքային գրքեր՝ անկախ աշխատանքի համար

Ընդլայնված համառոտագրությունները, ամրապնդման վարժությունները, աշխատանքային գրքերը մեծացնում են ինքնուրույն աշխատանքի պատասխանատվությունը սովորողների մոտ, իսկ ուուցիչներին տալիս են ազատ ժամանակ։

Եթե ուսուցիչը աշխատանքի մեծ մասը հանձնարարի սովորողներին, ապա նրանք կզարգացնեն ուսումնառության անկախ հմտություններ։ Իսկ ինքը այդ դեպքում կարող է ավելի շատ ուշադրություն դարձնել այն սովորողներին, ովքեր իրենց ուսուցման ընթացքում լրացուցիչ աջակցության կարիք ունեն։

Երեխաներին պետք է խրախուսել, որպեսզի ինքնուրույն աշխատե, այդ դեպքում նրանք ինքնին կհամոզվեն, որ մեծ պատասխանատվության դեպքում ավելի է բարձրանում նրանց անձնական առաջընթացը։

2. Վեցանկյուն հետաքրքիր հարցերով

Ութսունականների վերջին ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվում էր սիրելի վիկտորինա, որի մասնակիցները ստիպված էին տեղաշարծվել վեցանկյան խաղադաշտով։ Եթե նրանք կարողանային հարցերին ճիշտ պատասխանել, ապա հնարավորություն կստանային վեցանկյան դաշտում տեղաշարծվելու ըստ ցանկության և տալ համապատասխան քայլին տրվող հարց։

Ի՞նչ կասեք, եթե նույն ձևով կազմակերպենք դասը։ Աշակերտները կկարողանան մշակել տեսական կամ գործնական նյութեր, բայց այդպիսով կառաջնորդվեն իրենց շահերով։ Հարցերի դժվարության յուրաքանչյուր մակարդակ կարող է նշանակվել որոշակի գույնով, և սովորողները կպատասխանեն նրանց՝ գունավորելով իրենց գիտելիքների վեցանկյունը։ Այս նմուշով կարելի է կազմել ձևանմուշ, որի դեպքում խաղի մեխանիզմը ավելի պարզ կդառնա։

3. «Լոլիկի տեխնիկա»

Գուցե լսե՞լ եք «լոլիկի տեխնիկայի» մասին, երբ դասերը բաժանվում են քսան-քսանհինգ րոպե տևողությամբ նստաշրջանի և դրանց հետևից միշտ կա հինգ րոպեանոց ընդմիջում՝ ուշադրությունը վերականգնելու համար։

Այս մեթոդը հատկապես օգտակար է քննություններին նախապատրաստվելու ընթացքում, և այն կօգնի մեզ արթնացնել սովորողներին, ովքեր պարբերաբար դասարանում ընկնում են ակնթարթային քնի մեջ։

Եթե ուզում եք դասի ընթացքում ամրապնդել նյութը, ապա շարունակեք հետևյալը․ տասնհինգ րոպե սովորողը պետք է ինքնուրույն կրկնի նյութը, ապա հինգ րոպե ինքնաստուգում կատարի , ապա նորից ճիշտ ընթացքով կրկնի աշխատանքը։

Այս տեխնիկան օգտագործելուց առաջ սովորողներին հիշեցրեք արդյունավետ կրկնության կանոնները։

4. Աշակերտները՝ որպես ուսուցիչ

Աշակերտները կարող են դասի ընթացքում ուսուցչին փոխարինել իրենց հասակակաիցներով։ Հմուտ կազմակերպելու դեպքում այս մեթոդը լավ արդյունք կտա։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ մարդն ավելի հեշտ է սովորել, իսկ հետո հիշել նյութը՝ այն բացատրելով մեկ ուրիշին։ Այս մեթոդը կարող է օգտագործվել ինչպես փոքր խմբերում, այնպես էլ՝ մեծ դասարաններում։

Ուսուցիչը նախապես պետք է սովորողներին հայտնի իր մտադրության մասին և տա նրանց ժամանակ, որպեսզի նրանք կարողանան պատրաստել իրենց դասը և լավ արդյունք մատուցեն։

5. Հաճելի որոշումների վարժություններ

Հաճախ թվում է, որ սովորողները ընկալել են դասի նյութը, բայց երբ խոսքը վերաբերում է այդ գիտելիքի կիրառմանը, նրանք դժվարանում են։ Այս դեպքում փորձեք ստեղծել վարժություն, որում պետք է ցույց տաք ոչ միայն ձեր գիտելիքները, այլև նյութի ընկալումը։ Օրինակ՝ աշխարհագրության դասի ժամանակ իմ սովորողները ինքնուրույն կազմեցին պլան, որը վերաբերում էր միջազգային արձագանքմանն ուղղված արտակարգ իրավիճակներին և մեր մոլորակի տարբեր շրջանների միջև ռեսուսների բաշխմանը։Հիմնական բանը՝ հստակ սահմաններ սահմանելն ու նկարագրել է այն կանոնները, որոնց միջոցով նրանք պետք է առաջնորդվեն՝ իրական պլան կազմելու համար։

Այսպիսով, սովորողները կօգտագործեն գիտելիքներն ու տեղծագործական մտածողությունը՝ կյանքի հստակ իրավիճակներ որոնելու համար։

6.Կարճ ներկայացումներ( պրեզենտացիաներ )

Ընդունե՛ք, որ բանավոր խոսքը ավելի շատ ժամանակի է արժանի, քան սովորաբար նվիրում ենք։ Ինչու՞ չօգտագործել դասընթացների ընթացքում զրուցելու ցանկությունը, որը տեղի է ունենում աշխատանքային շաբաթվա վերջին, կրթական նպատակներով։ Սովորողները կարող են նեղ թեմայով տեսաներկայացում պատրաստել, խոսել այն մասին, թե ի՞նչ են նրանք ներկայումս ուսումնասիրում, անցկացնել փոքրիկ ուսումնասիրություն և անմիջապես ներկայացնել դրա արդյունքները։ Պարզապես նշեք նրանց տրվելիք ժամանակը, նախքան երեխաները կսկսեն խոսել։

7. Ուուցում ապագա խոսնակին

Անչափ կարևոր է անընդհատ սովորել խոսել հասարակության մեջ, որպեսզի քննարկումների կամ ներկայացումների պատրաստվելիս դժվարությունների չհանդիպեք։ Յուրաքանչյուր դասի ընթացքում պարապեք, խոսեք և խոսեցրեք երեխաներին։

Սա կօգնի զարգացնել բազմաթիվ հմտություններ։ Խոսքի հմտությունները, վստահությունը, գրագիտությունը, առարկայի լավ իմացությունը չորս կարևոր բան են, որոնք պետք է պարբերեբար վերապատրաստվեն։ Կարևոր է նաև սովորողներին բացատրել, որ նրանց բառապաշարը կախված է այն լսարանից և այն մրջավայրից, որում տեղի է ունենում միջոցառումը։

8. Նորությունների տեխնիկա

Հասարակության առջև հանդես գալու խոսքի հմտություններ ունենալու հետ մեկտեղ, մի՛ մոռացեք, որ հավասարապես կարևոր է նաև ընթացիկ իրադարձություններից տեղեկացված լինելը։ Այո՛, մենք իրականում չենք սիրում լսել վատ լուրեր, դրանք գրեթե միշտ վատն են։

Հետաքրքիր տեխնիկան կօգնի երեխաներին հետաքրքրվել այնպիսի իրադարձություններով, որոնք իրենց կարծիքով մինչ այդ անտեղի և ձանձրացնող էին։

Ժամանակ տրամադրեք տեղեկատվությունը ներկայացնելու և փաստերի ստուգման կարևորության համար և թույլ մի տվեք շատ հաճախ մուտք գործել ինտերնետ, թող մտապահեն կարդացածը։

9. Հատուկ թեմայի որոնում

Սա լավ հնարավորություն է սովորողների համար դպրոցական շաբաթվա ավարտին՝ անկախ առարկայից։ Որոնումը կարող է լինել պարզ կամ բարդ, որոշում եք ինքներդ, ուսուցիչնե՛ր։

Նախապես սովորողներին բաժանեք զույգերի, տվեք նրանց թաքնված իրերի ցանկը, որոնք նրանք պետք է գտնեն։ Թող աշխատեն՝ լիովին ապավինելով միայն իրենց։ Այս ձևով ավելի հեշտ է ձուլել տեսական նյութը, և գործնական առաջադրանքը թույլ կտա ձեզ օգտագործել սովորողների ամբողջ ուշադրությունը։ Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է․ թաքցնել քսան-երեսուն բան դասարանում և կատարել փնտրվող առարկայի հետ կապված առաջադրանքներ։

10. Գովազդային արշավ

Թո՛ւյլ տվեք, որ սովորողները իրենք իրենց իսկական գովազդային արշավ ստեղծեն, գովազդային պաստառ նկարեն կամ տեքստ գրեն, իսկ հետո լսարանին համոզեն իրենց գաղափարի ճշմարտության մասին։ Այս մեթոդում կա երկակի նպատակ։ Նախ՝ երեխաները կսովորեն կանխատեսել այն հակափաստարկները, որոնց տեսակետին կարող են հանդիպել։

Երկրորդ՝ նրանք կսովորեն իրենց գաղափարով շարժվել և բացատրել ըստ հասկացածի, իմացածի։

Այսպիսով, դուք կհասնեք նրան, որ սովորողները սկսեն մտածել այն մասին, թե ինչպես գործնականում իրենց գիտելիքները, և ոչ միայն, տեսականորեն սովորել ինքնաբերաբար։

Նկարները՝ Shutterstock

Աղբյուրը՝ https://mel.fm/uchitelyam/675412-afternoon_teaching_strategies#comments

Թարգմանող՝ Մելինե Սիմոնյան

Без рубрики, Թարգմանություններ

Ութ պարզ կանոն, որոնք կօգնեն երեխային սովորել ինքնուրույն կարդալ․ Հատված Այդանա Չեմբերսի « Պատմե՛ք։ Կարդում ենք, մտածում, քննարկում » գրքից

Անգլիացի գրող Այդան Չեմբերսը երկար տարիներ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ և ուսումնասիրել է երեխաների ընթերցանության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ ինչպե ՞ս են երեխաները կարդալ սովորում, ստանո՞ւմ են բավականություն կարդալիս, կարողանո՞ւմ են վերարտադրել իրենց ընթերցածը։ Չեմբերսը «Պատմել» և «Ընթերցանության տարածություն» գրքերը գրել է ավելի քան քսան տարի առաջ: Երկու գրքերը (մեկ ծածկույթի տակ) լույս են տեսել ռուսերեն «Scooter» հրատարակչության կողմից:

Կարդացողը կարդում է իր համար։ Եվ կարդալու համար նրան անհրաժեշտ է ժամանակ։ Եթե մեծահասակը ցանկանում է , որ երեխան դառնա ընթերցասեր, ապա պետք է նրա ինքնուրույն ընթերցանության համար հարմար միջավայր ստեղծի։
Մի քանի տարի առաջ Ջոն Վերնելը նշել է ընթերցանության ժամանակի հիմնական կանոնները․

  1. Երեխան ունի իրավունք ինքնուրույն որոշելու, թե ի՞նչ գիրք ընտրի և ի՞նչ ժամանակահատվածում այն ընթերցի , ընդ որում՝ գրականությունը պետք է համապատասխանի երեխայի գիտելիքների մակարդակին։
  2. Ոչ մի ուսուցիչ չի կարող նախապես գնահատել, թե ո՞ր գիրքը ճշգրտորեն կհամապատասխանի սովորողի մտավոր և հուզական կարիքներին: Հետևաբար, ստիպված կլինի շատ գրքեր փորձել, փնտրել:
  3. Պետք չէ թողնել ընթերցանությունը ինքնահոսի և հանձնարարել տանը։ Ամեն ընտանիքում չէ, որ կարդալը կենսակերպի մի մասն է։
    Հեռուտացույցը, DVD, համակարգչային խաղերը՝ իրենց բոլոր առավելություններով, լրջորոն կրճատել են երեխաների ցանկությունը երկար և մտածված ընթերցանության սովորություն ձեռք բերելու համար, հատկապես այն ընտնիքներում, որտեղ նախկինում էլ շատ չեն կարդացել։
  4. Ուսուցիչը երբեմն պետք է զերծ մնա գրքի վերաբերյալ գնահատականներ անելուց։ Եթե ուսուցչի հետ կան տարաձայնություններ, ապա երեխան կարող է կորցնել գրքեր կարդալու բոլոր ցանկությունները, իսկ բարձր դասարաններում հատկապես՝ ուսուցիչները շրջանցում են այս հանգամանքը ։ Պատահում է նաև, որ նախորդ ուսուցչից ժառանգում են գրքերից խուսափելը։

5. Ուսուցիչը կարիք չունի կարդալու այն բոլոր գրքերը, ինչը ընտրել են իր աշակերտները։ Եթե երեխաները կարդում են միայն այն, ինչ ուսուցիչը հանձնարարել է նրանց , ապա նրանք կունենան հենց նույն «համերը», ինչ ուսուցիչը, մինչդեռ նրանք պետք է զարգանան իրենց ճաշակով։

6. Եթե երեխան սիրում է ցածրորակ նյութեր ընթերցել, ապա այս փաստը պետք է հաշվի առնել և դպրոցից դուրս փորձել այն լուծել։

7. Բազմաթիվ հայտնի գրողներ դեռ փոքր հասակից կարդացել են բազմազան գրքեր, և նրանց «ճաշացանկի » մեջ այդ «ճաշատեսակը» պատահական է ստացվել։

8. Երեխան պետք է սովորի որոշում կայացնել։ Տվե՛ք նրան իրավունք՝ հրաժարվելու գրքից կամ հակառակը՝ ընտրելու այն։ Այպիսով նա ավելի արագ կկայանա, քան այն ժամանակ, երբ նրան ուսուցիչը ցույց տա, թե ո՞ր գիրքն է ավելի լավը, իսկ որը՝ ոչ։

Այսպիսով, վերը նշվածները շեշտում են, որ մանկության և պատանեկության տարիներին անհրաժետ է շատ և պարբերաբար կարդալ, հակառակ դեպքում քիչ հավանական է, որ երեխայից կմեծանա իսկական ընթերցող։

Որքա՞ն հաճախ պետք է երեխաները ինքնուրույն կարդան

Շատ լավ է, եթե երեխան դասերից հետո ազատ ժամանակ է գտնում իր ինքնուրույն ընթերցանության համար։ Սակայն, հիմնականում երեխաները ժամանակ են ունենում ինքնուրույն կարդալու հանգստյան օրերին և արձակուրդներին։

Որքա՞ն ժամանակ կարող է կարդալ երեխան

Պատասխանը շատ պարզ է․ թող ընթերցի, քանի դեռ պահում է ուշադրությունը և հետաքրքրությունը և մի փոքր ավելին։ Իհարկե, կան այլ սահմանափակումներ էլ։ Բայց, իհարկե, ընթերցման ժամանակը կախված է մի շարք տարբեր գործոններից։ Տարիքով փոքր երեխաները չեն կարող երկար ժամանակ ուշադրությունը կենտրոնացնել, մինչդեռ ավելի մեծ երեխաները՝ կարող են։ Ընթերցող ընտանիքի երեխաները սովորաբար իրենք իրենց «հանձնարարում են» ընթերցել այս կամ այն գիրքը, նրանք շատ ավելի նպատակասլաց են, քան իրենց հասակակիցները՝ չկարդացած ընտանիքներից։ Լավ հագեցած, լուսավորված դասասենյակներում, հաստատված կրթական գործընթացով, երեխաները կարդում են ավելի երկար, քան այն աշակերտները, ում բախտը չի բերել ուսուցչի հարցում, կամ, ստիպված են եղել սովորել անհարմար, ոչ պատշաճ սենյակում ( այս դեպքում միջավայրը կխանգարի ընթերցանությանը ):

Կարիք չկա սպասել արագ արդյունքների, եթե նոր ուսուցիչ է եկել դասարան և փորձում է սովորեցնել այն աշակերտներին, որոնք մինչ օրս չեն ընթերցել ինքնուրույն։Նրանց դեռ պետք է ժամանակ, որպեսզի սկսեն կարդալ ինքնուրույն։

Առաջին դասի համար պետք է երեխաներին բացատրել, թե ինչպիսի փոփոխություններ են լինելու դասապրոցեսում և անմիջապես նրանց համար անհրաժեշտ է բարձրաձայն ինչ-որ բան ընթերցել։ Այդպիսով դուք՝ որպես ուսուցիչ, հեշտությամբ կհամախմբեք ողջ լսարանը և ճանապարհ կհարթեք դեպի ապագա։

Սկզբում ինքնուրույն ընթերցանության համար անհրաժեշտ է , որ երեխան բարձրաձայն կարդա նախապես իր ցանկությամբ ընտրած գիրքը։ Իսկ երբ նրանց մոտ արդեն ձևավորվի ինքնուրույն կարդալու հատկությունը, բարձրաձայն կարդալու պահանջը այլևս կանհետանա։

Լուռ ընթերցման ժամ

Սա ինքն իրեն կարդալու համար հատկացված ժամանակն է։ Ոչինչ չպետք է խանգարի այդ ժամի լռությունը։ Ուսուցիչը չպետք է հետևի, ստուգի, թե ինչպես են սովորողները աշխատում, կամ ականջ դնի նրանց ցածրաձայն ընթերցմանը, ոչ էլ շրջի դասարանով։ Ուսուցիչը չպետք է այդ ընթացքում զբաղվի իր գործերով։

Պետք է ասեմ, որ երեխաներն ավելի պատրաստակամորեն են անում այն աշխատանքը, որը կատարում է նաև նրանցից պահանջողը։ Ուստի, ավելի ճիշտ է, որ կարդալու ժամին ուսուցիչն ինքն էլ բացի իր գիրքը և նստի սեղանի շուրջ։Սովորողները կսովորեն լռությամբ կարդալ, եթե ամեն օր, նույն ժամին, նրանց շրջապատից յուրաքանչյուրը հանգիստ կարդա ինքն իր համար։ Թող դա լինի «սուրբ» ժամ, որը կդառնա ամենօրյա արարողություն և կօգնի մեղմել ուսուցչի աշխատանքը։ Որոշ դպրոցներում ընթերցանությունը կազմակերպվում է միևնույն ժամին բոլոր դասարաններում, որոշներում էլ ՝ կոնկրետ դասարանների ուսուցիչները որոշում են, թե ե՞րբ պետք է մեկ ժամ ընթերցեն։

Արդյո՞ք անհրաժեշտ է լիակատար լռություն ընթերցման ընթացքում

Որքան տարիքով մեծ ենք, այնքան մեզ հաճելի է կարդալ լռության մեջ։ Բայց տարիքով փոքրերը կարդալիս հաճախ զրուցում են։ Նրանք գրքից ինչ-որ բան են միմյանց ցույց տալիս, ծիծաղում, հուշում են, թե ինչ է լինելու հաջորդիվ, գնահատում հերոսներին ու անմիջապես ինչ-որ խաղ կազմակերպում։Նրանք չեն վրդովվում, եթե ինչ-որ մեկը շրջապատում այդպես է վարվում։ Նրանցից պահանջելով լիակատար լռություն՝ մենք կվտանգենք նրանց կարդալու ցանկությունը։ Իսկ երբ մեծանում են, սովորում են ընթերցանությունից հաճույք ստանալ և նախընտրում են, որ կարդալու պահին դասարանում լռություն լինի։

Մի անգամ ես ներկա գտնվեցի երրորդ դասարանի ընթերցանության ժամին։ Ոմանք նստած էին սեղանների մոտ։ Մյուսները փռվել էին հատակին, մի քանիսն էլ տեղավորվել էին անկյուններում։ Երեքն էլ նստած էին միասին և շշուկով քննարկում էին նկարազարդումներով մի մեծ գիրք։ Ինչ-որ մեկն էլ կարդում էր մյուս երկուսի համար։ Դասարանում կատարյալ լռություն չէր՝ հանգիստ բզզոց էր, բայց դա չէր խանգարում ոչ ոքի։ Ուսուցիչը կարդում էր իր գիրքը՝ պարբերաբար բարձրացնելով աչքերը և հետևելով դասարանին՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է։

Բոլոր քսանհինգ րոպեների ընթացքում նա միայն հայացքով շրջեց դասարանում և միայն մեկ անգամ խիստ հայացքով փորձեց սաստել անկարգ սովորողին։ Երբ դա չօգնեց, նա նախազգուշաբար բարձրացրեց մատը։ Չարաճճին զգաստացավ, փոխեց միտքը և վերադարձավ իր ընթերցանությանը։

Այս միջադեպը տեղի էր ունեցել մարտ ամսին։ Ուսուցիչը տվյալ դասարանը վերցրել էր սեպտեմբերից։Մինչ այդ, երեխաներին դասավանդել էին վատ և չէին տվել ինքնուրույն ընթերցանության ժամ։ Այս ուսուցչին անհրաժեշտ էր եղել միայն երեք ամիս, որպեսզի սովորողները ընտելանային ընթերցման ժամին։ Իսկ ևս երեք ամիս անց, այս նույն սովորողները դժգոհություն էին հայտնում, եթե ինչ-որ բան խանգարում էր իրենց այս ամենօրյա ընթերցման արարողությունը։

«Ընթերցանության ժամերը այդ դասարանում առաջին դասից անցնում էին հետաքրքիր։Փոքրերի ուշադրությունը անմիջապես գրավում էին նկարչական գրքերը, և նրանցից շատերը այնքան արագ էին թերթում գրքի էջերը, որ մի քանի րոպեից նրանց սեղանը վերածվում էր գրքերի պահոցի։ Ու նրանք չէին ցանկանում կիսել իրենց անձնական հավաքածուն։ Բայց ես կարծում եմ, որ երեխաների նման պահվածքը արդարացված է, քանզի նրանք պետք է սովորեն ընտրել, կարդալ, լինել գրքերի «աշխարհում» և հետո միայն սկսեն գիտակցել կարդալը՝ որպես սոցիալական նշանակություն ունեցող գործունեություն։Երբ երեխայի մոտ առաջանում է ցանկություն կարդալու, նա շատ արագ սկսում է հետաքրքրվել գրքերով, որից հետագայում նա միայն կշահի։ Տարվա սկզբին դժվարություններ ունեին միայն երկու սովորող։ Մեկ աղջկա համար դժվար էր քսան րոպե նստել և կարդալ, իսկ մի տղա անընդհատ ընտրում էր դժվար գրքեր և չէր կարողանում կենտրոնանալ։Բայց շուտով երկուսն էլ հարմարվեցին և սովորեցին ընթերցանության ժամին հանգիստ կարդալ» [Օքսֆորդի տարրական դասարանների ուսուցիչ Հովարդ Բիգսի զեկույցից]:

Եթե ինձ խնդրեին անվանել ընթերցողի խթանող միջավայրի պարտադիր պայմանները, առանց որի հնարավոր չէ ընթերցել, ապա ես կպնդեի, որ ընթերցանության ժամը պետք է լինի անփոփոխ։ Եվս երեք այլ նախադրյալներ՝ լավ ընտրված գրականություն, բարձրաձայն ընթերցում և ուսուցչի հսկողության ներքո կարդացածի քննարկում։

Այս չորս գլխավոր նախադրյալների նպատակը ընթերցանության ժամը ցանկալի դարձնելն է։ Հակառակ դեպքում ո՞րն է լավ գրադարան կառուցելու իմաստը, եթե ոչ ոք այն չի ընթերցելու։ Ո՞րն է գիրքը քննարկելու իմաստը, եթե ընդամենը մի քանի հոգի են այն ընթերցել։Երեխաների բարձրաձայն ընթերցումը, իհարկե, ինքնին արժեքավոր է թեկուզ միայն այն պատճառով, որ այդպիսով երեխաները կսկսեն ընթերցել , բայց քանի՞ երեխա կփորձի գիրք ընտրել։

Հասկանալի է, որ ընթերցանությունը լուծում է նաևմի շարք այնպիսի խնդիրներ, որոք ծառացած են դպրոցի առջև։ Ի դեպ, ընթերցանության որակը կարելի է գնահատել, եթե դրանում կան ընթերցանության անկախ դասեր և դրանք չեն կազմակերպվում այլ առարկաների համար նախատեսված ժամանակացույցի հաշվին։

Թարգմանության նյութը՝ https://mel.fm/chto-pochitat/1984720-otryvok

Թարգմանող՝ Մելինե Սիմոնյան

Մարմնակրթություն, Առցանց ուսուցում

Առցանց մարմնակրթության շաբաթվա ամփոփում

Սպորտային ֆլեշմոբի ամփոփումը

Առցանց մարմնակրթություն

Առավոտյան մարզումներ Դավիթ Մուրադյան

Արամ Միրզոյան 5.1 դասարան՝Առավոտյան մարզումներ

Մուրադյան Դավիթ, 4.1 դասարան ՝ Առցանց մարմնակրթություն
Խաչատրյան Արամ, 4.2 դասարան՝ Մարմնակրթություն
Մարիանա Գրիգորյան , 5.2 դասարան՝ Ընտանեկան մարզումներ
Մխեյան Արման , 5.2 դասարան՝ Մարզումներ

Без рубрики

Ուսումնական գարուն

Մասնակիցներ՝ Առցանց ուսուցման տարատարիք սովորողներ

Ժամկետը՝ մեկ ամիս

Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել տեխնոլոգիայի, նոր և հետաքրքիր ինքնաշեն խաղալիքներ ստեղծելու նկատմամբ։

Ընթացքը՝ Սիրելի սովորողներ, «Ուսումնական գարուն » նախագծի շրջանակներում առաջարկում եմ հետևյալ աշխատանքը.

Ես ձեզ համար ընտրել և համացանցից գտել եմ հոտաքրքիր ինքնաշեն խաղալիքների տեխնոլոգիական նոր մոդուլներ։ Պարբերաբար նյութերը կտեղադրեմ բլոգումս, իսկ դուք կընտրեք ձեզ հարմար, անհրաժեշտ նյութերի ներկայությամբ պատրաստել խաղալիքները և օգտագործել բնության գրկում խաղալու, զվարճանալու համար։

Նյութ 1

Նյութ 2

Առցանց ուսուցում

Առցանց մարմնակրթություն

Ըստ նախագծի , սովորողները պետք է շաբաթվա ընթացքում նկարահանեին իրենց մարզումները, հաշվեին դադարի տևողությունը, պատրաստեին տեսադասեր և տեղադրեին բլոգներում։

Ստորև ներկայացնում եմ սովորողների պատրաստած նյութերը․

Մուրադյան Դավիթ, 4.1 դասարան ՝ Առցանց մարմնակրթություն
Խաչատրյան Արամ, 4.2 դասարան՝ Մարմնակրթություն
Մարիանա Գրիգորյան , 5.2 դասարան՝ Ընտանեկան մարզումներ
Մխեյան Արման , 5.2 դասարան՝ Մարզումներ