Աշխատակարգ

Աշխատակարգ 02.11.2020_05.11.2020

Երկուշաբթի.

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում
9:20 — 10:00 — Առավոտյան նախավարժանք, մարզական խաղեր
10:00 — 10:30 — Նախաճաշի կազմակերպում
10:30 — 11:00 — Նկարչական պլեներ՝ Իմ տունը
11:00 — 12:00 — Երգի ուսուցում՝ «Արև, արև, եկ եկ» 
12:30 — 13:00 — Ճաշ
13:00 — 13:30 — Հեքիաթի ընթերցում՝ Առասպել հացի փշուրի մասին

13:30 — 14:30 — Բակային մարզական խաղեր
14:30 -15:00 — Բակային մաթեմատիկա
15:00 — 15:30 — Մարզում ենք աչքերը
15:30 — 15:50 — Հետճաշիկ
15:50 — 16:30 — Մուլտֆիլմի դիտում՝ Զգուշության կանոններ. Անծանոթներ
16:30 — 17:00 — Սովորողների ջերմարափում,օրվա ամփոփում

Երեքշաբթի.

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում
9:20 — 10:00 — Մարզական խաղեր, մարմնամարզություն
10:00 — 10:30 — Նախաճաշի կազմակերպում
10:30 — 11:00 — Հեծանվավարություն
11:00 — 11:40 — Մեր մարմինը՝ սովորում ենք մարմնի մասերի անունները
11:40 — 12:00 — Մաթեմատիկական գործունեություն. բանավոր համրանք 10-ի սահմանում, Լայն, նեղ,մեծ, փոքր
12։00 — 12:30— Մուլտֆիլմի դիտում՝ Զգուշության կանոններ.
12:30 — 13:00 — Ճաշ
13:00 — 13:30 — Նկարչական պլեներ

Չորեքշաբթի.

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում
9:20 — 10:00 — Միջավայրի խնամք, ծաղիկեերի խնամք
10:00 — 10:30 — Նախաճաշի կազմակերպում
10:30 — 11:00 —Հեքիաթի ընթերցում՝ «Արևի հրամանը»
11:00 — 12:00_ Լավաշթխիկի ծես
12:00 — 12:30 —  Մաթեմատիկական գործունեություն. բանավոր համրանք 10-ի սահմանում, Լայն, նեղ,մեծ, փոքր
12:30 — 13:00 — Ճաշ
13:00 — 13:30 — Բակային ազգային խաղեր

Հինգշաբթի.

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում
9:20 — 10:00 — առավոտյան նախավարժանք, մարզական խաղեր
10:00 — 10:30 — Նախաճաշի կազմակերպում
10:30 — 11:00 — Փիսոն» բանաստեղծության խաղ-ուսուցում
11:00 — 13:00 —  Թթուդրիկի ծես
13։00 — 13։30 — Ճաշ

Ուրբաթ.

9:00 — 9:15 — Սովորողների դիմավորում, ջերմաչափում
9:20 — 10:00 — առավոտյան նախավարժանք, մարզական խաղեր
10:00 — 10:30 — Նախաճաշի կազմակերպում
10:30 — 11:00 — Փիսոն» բանաստեղծության խաղ-ուսուցում
11:00 — 13:00 —  Լողուսուցում փակ լողավազանում
13։00 — 13։30 — Ճաշ

Ծեսեր

Թթուդրիկի ծես

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Մելինե Սիմոնյան

Օրը՝ 05.11.2020  

Ժամը՝ 11:00-13:00

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:

Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ):

Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում:

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։

Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդեոնյութի թողարկում:

Նախագիծը իրականացվում է նաև ընտանիքում, յուրաքանչյուր սովորող  տեսանյութի տեսքով ներկայացնում է  իր ընտանեկան թթվի բաղադրատոմսը:

Ծեսեր

Լավաշթխիկի ծես

Մասնակիցներ ՝ Արևմտյան դպրոցի հինգ տարեկաններ

Վայրը՝ Ագարակ

Օրը՝ նոյեմբերի 4

Ժամը՝ 11։30

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել լավաշի պատրաստման ձևին, հայկական խոհանոցին, թոնրին և լավաշ թխելու ծեսին:

Նախատեսում ենք հորինել հեքիաթներ, պատումներ հացի, լավաշի մասին:

<<Երկու հարևան>> — հայկական ժող. հեքիաթ

<<Ով աշխատի, նա կուտի>> — ռուսական ժող. հեքիաթ

Այլ ավանդապատումներ լավաշի մասին:

Սովորել հետևյալ երգերը.

ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր մազերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր հոնքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր դոշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ուսերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թևերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թաթերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր բըտըվնուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր փեշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ոտքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր:

ԳՈՒՆԴԱՆԵՄ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

ՔՈՒՐԻԿԶԻԶԻ

Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

Թարգմանություններ, Ինքնակրթություն

Ուսուցողական հեքիաթի թարգմանություն

Ուսուցողական հեքաթներ․

Հեքիաթների կախարդական աշխարհը լի է հրաշքներով և ազգային խրատական գաղափարներով։ Հեքիաթը իրեն է ձգում անգամ ամենափոքրիկ ունկնդրին, ինչու՞ ոչ նաև մեծահասակներին։ Մանկավարժ հոգեբանները խորհուրդ են տալիս հեքիաթ ընթերցել երեխայի հենց ծնված օրից։

Ինչու՞ է անհրաժեշտ ընթերցել հեքիաթներ․

Հեքիաթի ընթերցումը ոչ միայն հաճելի է փոքրիկներին, այլև ուսուցողական զբաղմունք է։ Այն հարստացնում է երեխայի բառապաշարը, լցնում հուզական աշխարհը, խթանում հիշողությունն ու երևակայությունը։

3-7 տարեկան երեխային կարելի է առաջարկել հեքիաթին տալ նոր ավարտ կամ մտածել այլ սցենար այդ բնագրի ավարտով։

Ուսուցողական հեքաթները չեն առաջարկում ճիշտ որոշումներ և արարքներ։ Այլ թույլ են տալիս երեխային մտածել և ինքնուրույն գտնել ճիշտ ուղիներ վեճերը հարթելու, դժվարությունների կամ սեփական վախերի հաղթահարման համար։

Ո՞վ է կարևոր

Մի օր կծիկն ու ասեղը վիճեցին, թե ով է իրենցից ավելի կարևոր։

— Ես եմ կարևոր, որովհետև իմ թելերը անցնում են կտորների միջով և ամրացնելով ստանում ամուր ու գեղեցիկ հագուստ։

— Ո՛չ, ամեն դեպքում ես եմ գլխավորը, քանզի ես սուր եմ և շա՜տ բարակ, դրա համար դյուրին կարում եմ հագուստները։ Ես նաև կարողանում եմ տարբեր ձևերով կարել։

Կծիկը պատասխանեց․

— Պա՜հ, հետո ի՞նչ։Կարծում ես մե՞ծ բան է, որ բարակ ես և սուր։ Ոչինչ չի համեմատվի իմ մետաքսե թելերի փափկության հետ։ Բացի այդ մենք ունենք տարբեր գույներ՝ կարմիր, կանաչ, դեղին, կապույտ․․․անգամ սև։ Իսկ քո կարերը միայն ծակում են նուրբ կտորները։

Ասեղը վերևից նայեց կծիկին և հենց մեջտեղից ամուր ծակեց։ Կծիկը, ցավից ճզմվելով, ետ ընկավ սեղանին. թելերը ցիրուցան եղան։ Այնուհետև կծիկը հավաքեց իր թելերը, նետվեց ասեղի վրա և սկսեց ամուր փաթաթվել նրա պարանոցին: Մոտակայքում գտնվող ափսեներն ու բաժակները սկսեցին վախից չխկչխկալ։ Դերձակի կավիճը թաքնվեց գործվածքի ծալքերում։ Մկրատը սուր ատամները հարվածում էր իրար, իսկ կարի մեքենան քարացել էր։

Այդ օրը կծիկն ու ասեղը վիճում էին  ապացուցելու համար իրենց կարևորությունը։ Ոչ մեկը չէր ցանկանում հանձնվել։ Այդպես նրանք վիճեցին մինչև ուշ երեկո, մինչև եկավ մարդը և մեկնեց ձեռքը կտորին։ Հետո ձեռքը վերցրեց ասեղը, կոկիկ նրա միջով անցկացրեց թելը, հանգուց արեց և ասաց․

— Մի՛ վիճեք, դուք երկուսդ էլ կարևոր եք, առանց մեկդ մյուսի ոչինչ չեք կարող անել։ Ասեղն ունի պատասխանատվություն. պետք է անցնի կտորների միջով՝ չվնասելով նրանց, իսկ թելն իր հերթին պետք է ամուր բռնի ասեղից, որպեսզի միասին ամրացնեն կտորները։ Այսպես էլ պետք է լինեն ընկերները, ինչպես ասեղն ու թելն են իրար ամուր բռնում, չապացուցելով՝ ով է իրենցից կարևորը:

Без рубрики, Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար. Նորեկ սեբաստացիներ

Այսօր՝ 26.10. 2020թ․, մեր նորեկ 5 տարեկան սեբաստացիները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Մուտքի ճամբարին։ Նախ ծանոթացանք «Բարև, ես․․․ » խաղի միջոցով։ Այնուհետև ընկեր Սեդայի հետ սովորեցինք

 «Արև, արև, եկ եկ» և Ձիուկ երգերը․

 Այնուհետև «Կռունկներ» ոտանավորի խաղ-բեմադրում փորձեցինք․

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Կրտսեր սեբաստացիները նկարեցին իրենց երազանքները։ Ճիշտ է, բոլորի երազանքը նյութական էր, սակայն ցանկացած երեխայի նկարի գլխավերևում խաղաղ և ժպտերես երկինքն էր․

Հաշվետվություն

Հաշվետություն․ Հոկտեմբեր

Թարգմանություն- Ո՞վ է կարևորը

15.10.2020- առ այսօր աշխատանք ֆիզիկական միջավայրում ՝ Աշխատաժամանակ ․ Հոկտեմբերի 19-30 СКАЧАТЬ

Առցանց մարմնակրթություն

Առցանց մարզումների արդյունք․ Մարզումներ [1]

Մարզումներ[2]

Մարզումներ [3]

Մարզումներ [4]

Մարզումներ#5

Հեծանվավարություն

Ֆիզիկական աշխատանք 5տարեկանների խմբում ՝ Օրվա տեխնոլոգիական անցուդարձը

Թումանյանական բեմականացման նկարագիրը ֆոտոշարով

Օրվա կադրեր հինգ տարեկաններից

Հոկտեմբերի 26-30՝ 5 տարեկանների Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար. Նորեկ սեբաստացիներ


Ուսումնական նախագծեր, Ընթերցարան

5 տարեկանների ընթերցարան․ բանաստեղծություններ

Ա՜Յ, ՔԵԶ ՇԱԲԱԹ
Ջ.Ռոդարի

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ

Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատը`
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատը`
– Սարից եկավ,
Մատնեմատը`
– Եկեք փախչենք,
Ճկույթիկը`
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Ղ․ Աղայան՝ Խելոք գլուխը
Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
8
Ձեռները ասացին.
-Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ոտները ասացին.
-Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին:
-Ինչո՜ւ ես հըմ անում:
Գլուխը պատասխանեց.
-Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք:
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
-Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը…

ԱՐՏՈՒՏԻԿ
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մղտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ:

ԽԽՈՒՆՋ ԽԱՆՈՒՄ

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:

ԾԻՏՆ ՈՒ ԲԱԶԵՆ

Ղ.Աղայան

Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

ԾԻՏԸ

Հ.Թումանյան

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։

Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ՍԱԳ

Ղ.Աղայան

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

ԿԱՏՈւ

Ղ.Աղայան

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Ղ.Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլվլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

 ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

Հ.Թումանյան

Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Ա.Խնկոյան

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս: 

ԾԻԱԾԱՆ

Ա.Խնկոյան

Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

ԳԻՇԵՐ

Ա.Խնկոյան

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

ԱՏԱՄ ՓՈԽԱԾ
Ղ.Աղայան

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ...

ՄԱՆՈւՇԱԿ

Ղ.Աղայան

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

ՔԱՄԻՆ ՈՒ ՄԺԵՂԸ

Ա.Խնկոյան

Արևն անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Հ․Թումանյան

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Հ․Թումանյան

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ՄԱՐՏ

Հ․Թումանյան

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ՄԵՂՈԻ

ԷՍ ԷՆ Է
(հատված)

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

ԱՔԱՂԱՂՆ ՈՒ ԿՏՈՒՐԸ

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

ՓԻՍՈՆ

Հ․Թումանյան

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ՇՈՒՆԸ

Հ․Թումանյան

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այսպես
Պահում եմ ես։

Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

Հ․Թումանյան

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ
(հատված)

Հ.Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Հ.Թումանյան

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

ՔԱՄԻՆ

Հ.Թումանյան

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ԵՂևՆԻՆ

Գունատ աշուն է, էլ չկա թռչուն,
Քամու թևերին տերևն է թռչում:
Միայն եղևնին, այնտեղ խոր հովտում
Կանաչ է հագել, աշնան դեմ ժպտում:

ՁՄԵՌ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից:

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց:

Ձյունը ծնկահար
Նստեց մեր ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին:

ԳԱՐՈՒՆ

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

ՈՒՐԱԳ ՈՒ ՍՂՈՑ

Մի՛ լինի ուրագի պես,
Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ,
Այլ եղիր սղոցի պես,
Մին դեպի քեզ, մին դեպի մեզ։

ԱՐԻ՛, ԱՐԻ՛, ՁՄԵՌ ՊԱՊԻ

Հ.Թումանյան

Արի՛, արի՛,
Ձմեռ Պապի,
Սպիտակ հագի,
Սպիտակ կապի:
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Առ թևիդ տակ:

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր:
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Ա՛յ, անուրագ,
Անձեռ վարպետ:

ԱՇՈՒՆ

Հ.Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Հ.Թումանյան

Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վրրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Հ.Թումանյան

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։