Առցանց ուսուցում, Թարգմանություններ

Դասը հրաշալի և կենտրոնացված անցկացնելու տասը մեթոդ ․«Լոլիկի տեխնիկա, վեցանկյուն հետաքրքիր հարցերով և ոչ միայն․․․»

Շաբաթվա ավարտին դասապրոցեսները ավելի դժվար են ընթանում՝ սովորողները ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարվտեն դասերը և սկսվեն հանգստյան օրերը, իսկ ուսուցիչները պետք է ավելի շատ ջանք և եռանդ ծախսեն մինչ ուրբաթ օրվա ավարտը, որպեսզի այդ օրը հաջողությամբ ավարտվի։ Ամերիկացի աշխարհագրության ուսուցիչ Թոմ Դեվիդսոնը առաջարկել է տասը հետաքրքիր գաղափար, որոնք կիրառելու ընթացքում սովորողները չեն հոգնի և չեն քնի դասասեղանների վրա։

1.Աշխատանքային գրքեր՝ անկախ աշխատանքի համար

Ընդլայնված համառոտագրությունները, ամրապնդման վարժությունները, աշխատանքային գրքերը մեծացնում են ինքնուրույն աշխատանքի պատասխանատվությունը սովորողների մոտ, իսկ ուուցիչներին տալիս են ազատ ժամանակ։

Եթե ուսուցիչը աշխատանքի մեծ մասը հանձնարարի սովորողներին, ապա նրանք կզարգացնեն ուսումնառության անկախ հմտություններ։ Իսկ ինքը այդ դեպքում կարող է ավելի շատ ուշադրություն դարձնել այն սովորողներին, ովքեր իրենց ուսուցման ընթացքում լրացուցիչ աջակցության կարիք ունեն։

Երեխաներին պետք է խրախուսել, որպեսզի ինքնուրույն աշխատե, այդ դեպքում նրանք ինքնին կհամոզվեն, որ մեծ պատասխանատվության դեպքում ավելի է բարձրանում նրանց անձնական առաջընթացը։

2. Վեցանկյուն հետաքրքիր հարցերով

Ութսունականների վերջին ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվում էր սիրելի վիկտորինա, որի մասնակիցները ստիպված էին տեղաշարծվել վեցանկյան խաղադաշտով։ Եթե նրանք կարողանային հարցերին ճիշտ պատասխանել, ապա հնարավորություն կստանային վեցանկյան դաշտում տեղաշարծվելու ըստ ցանկության և տալ համապատասխան քայլին տրվող հարց։

Ի՞նչ կասեք, եթե նույն ձևով կազմակերպենք դասը։ Աշակերտները կկարողանան մշակել տեսական կամ գործնական նյութեր, բայց այդպիսով կառաջնորդվեն իրենց շահերով։ Հարցերի դժվարության յուրաքանչյուր մակարդակ կարող է նշանակվել որոշակի գույնով, և սովորողները կպատասխանեն նրանց՝ գունավորելով իրենց գիտելիքների վեցանկյունը։ Այս նմուշով կարելի է կազմել ձևանմուշ, որի դեպքում խաղի մեխանիզմը ավելի պարզ կդառնա։

3. «Լոլիկի տեխնիկա»

Գուցե լսե՞լ եք «լոլիկի տեխնիկայի» մասին, երբ դասերը բաժանվում են քսան-քսանհինգ րոպե տևողությամբ նստաշրջանի և դրանց հետևից միշտ կա հինգ րոպեանոց ընդմիջում՝ ուշադրությունը վերականգնելու համար։

Այս մեթոդը հատկապես օգտակար է քննություններին նախապատրաստվելու ընթացքում, և այն կօգնի մեզ արթնացնել սովորողներին, ովքեր պարբերաբար դասարանում ընկնում են ակնթարթային քնի մեջ։

Եթե ուզում եք դասի ընթացքում ամրապնդել նյութը, ապա շարունակեք հետևյալը․ տասնհինգ րոպե սովորողը պետք է ինքնուրույն կրկնի նյութը, ապա հինգ րոպե ինքնաստուգում կատարի , ապա նորից ճիշտ ընթացքով կրկնի աշխատանքը։

Այս տեխնիկան օգտագործելուց առաջ սովորողներին հիշեցրեք արդյունավետ կրկնության կանոնները։

4. Աշակերտները՝ որպես ուսուցիչ

Աշակերտները կարող են դասի ընթացքում ուսուցչին փոխարինել իրենց հասակակաիցներով։ Հմուտ կազմակերպելու դեպքում այս մեթոդը լավ արդյունք կտա։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցել են, որ մարդն ավելի հեշտ է սովորել, իսկ հետո հիշել նյութը՝ այն բացատրելով մեկ ուրիշին։ Այս մեթոդը կարող է օգտագործվել ինչպես փոքր խմբերում, այնպես էլ՝ մեծ դասարաններում։

Ուսուցիչը նախապես պետք է սովորողներին հայտնի իր մտադրության մասին և տա նրանց ժամանակ, որպեսզի նրանք կարողանան պատրաստել իրենց դասը և լավ արդյունք մատուցեն։

5. Հաճելի որոշումների վարժություններ

Հաճախ թվում է, որ սովորողները ընկալել են դասի նյութը, բայց երբ խոսքը վերաբերում է այդ գիտելիքի կիրառմանը, նրանք դժվարանում են։ Այս դեպքում փորձեք ստեղծել վարժություն, որում պետք է ցույց տաք ոչ միայն ձեր գիտելիքները, այլև նյութի ընկալումը։ Օրինակ՝ աշխարհագրության դասի ժամանակ իմ սովորողները ինքնուրույն կազմեցին պլան, որը վերաբերում էր միջազգային արձագանքմանն ուղղված արտակարգ իրավիճակներին և մեր մոլորակի տարբեր շրջանների միջև ռեսուսների բաշխմանը։Հիմնական բանը՝ հստակ սահմաններ սահմանելն ու նկարագրել է այն կանոնները, որոնց միջոցով նրանք պետք է առաջնորդվեն՝ իրական պլան կազմելու համար։

Այսպիսով, սովորողները կօգտագործեն գիտելիքներն ու տեղծագործական մտածողությունը՝ կյանքի հստակ իրավիճակներ որոնելու համար։

6.Կարճ ներկայացումներ( պրեզենտացիաներ )

Ընդունե՛ք, որ բանավոր խոսքը ավելի շատ ժամանակի է արժանի, քան սովորաբար նվիրում ենք։ Ինչու՞ չօգտագործել դասընթացների ընթացքում զրուցելու ցանկությունը, որը տեղի է ունենում աշխատանքային շաբաթվա վերջին, կրթական նպատակներով։ Սովորողները կարող են նեղ թեմայով տեսաներկայացում պատրաստել, խոսել այն մասին, թե ի՞նչ են նրանք ներկայումս ուսումնասիրում, անցկացնել փոքրիկ ուսումնասիրություն և անմիջապես ներկայացնել դրա արդյունքները։ Պարզապես նշեք նրանց տրվելիք ժամանակը, նախքան երեխաները կսկսեն խոսել։

7. Ուուցում ապագա խոսնակին

Անչափ կարևոր է անընդհատ սովորել խոսել հասարակության մեջ, որպեսզի քննարկումների կամ ներկայացումների պատրաստվելիս դժվարությունների չհանդիպեք։ Յուրաքանչյուր դասի ընթացքում պարապեք, խոսեք և խոսեցրեք երեխաներին։

Սա կօգնի զարգացնել բազմաթիվ հմտություններ։ Խոսքի հմտությունները, վստահությունը, գրագիտությունը, առարկայի լավ իմացությունը չորս կարևոր բան են, որոնք պետք է պարբերեբար վերապատրաստվեն։ Կարևոր է նաև սովորողներին բացատրել, որ նրանց բառապաշարը կախված է այն լսարանից և այն մրջավայրից, որում տեղի է ունենում միջոցառումը։

8. Նորությունների տեխնիկա

Հասարակության առջև հանդես գալու խոսքի հմտություններ ունենալու հետ մեկտեղ, մի՛ մոռացեք, որ հավասարապես կարևոր է նաև ընթացիկ իրադարձություններից տեղեկացված լինելը։ Այո՛, մենք իրականում չենք սիրում լսել վատ լուրեր, դրանք գրեթե միշտ վատն են։

Հետաքրքիր տեխնիկան կօգնի երեխաներին հետաքրքրվել այնպիսի իրադարձություններով, որոնք իրենց կարծիքով մինչ այդ անտեղի և ձանձրացնող էին։

Ժամանակ տրամադրեք տեղեկատվությունը ներկայացնելու և փաստերի ստուգման կարևորության համար և թույլ մի տվեք շատ հաճախ մուտք գործել ինտերնետ, թող մտապահեն կարդացածը։

9. Հատուկ թեմայի որոնում

Սա լավ հնարավորություն է սովորողների համար դպրոցական շաբաթվա ավարտին՝ անկախ առարկայից։ Որոնումը կարող է լինել պարզ կամ բարդ, որոշում եք ինքներդ, ուսուցիչնե՛ր։

Նախապես սովորողներին բաժանեք զույգերի, տվեք նրանց թաքնված իրերի ցանկը, որոնք նրանք պետք է գտնեն։ Թող աշխատեն՝ լիովին ապավինելով միայն իրենց։ Այս ձևով ավելի հեշտ է ձուլել տեսական նյութը, և գործնական առաջադրանքը թույլ կտա ձեզ օգտագործել սովորողների ամբողջ ուշադրությունը։ Այն ամենը, ինչ ձեզանից պահանջվում է․ թաքցնել քսան-երեսուն բան դասարանում և կատարել փնտրվող առարկայի հետ կապված առաջադրանքներ։

10. Գովազդային արշավ

Թո՛ւյլ տվեք, որ սովորողները իրենք իրենց իսկական գովազդային արշավ ստեղծեն, գովազդային պաստառ նկարեն կամ տեքստ գրեն, իսկ հետո լսարանին համոզեն իրենց գաղափարի ճշմարտության մասին։ Այս մեթոդում կա երկակի նպատակ։ Նախ՝ երեխաները կսովորեն կանխատեսել այն հակափաստարկները, որոնց տեսակետին կարող են հանդիպել։

Երկրորդ՝ նրանք կսովորեն իրենց գաղափարով շարժվել և բացատրել ըստ հասկացածի, իմացածի։

Այսպիսով, դուք կհասնեք նրան, որ սովորողները սկսեն մտածել այն մասին, թե ինչպես գործնականում իրենց գիտելիքները, և ոչ միայն, տեսականորեն սովորել ինքնաբերաբար։

Նկարները՝ Shutterstock

Աղբյուրը՝ https://mel.fm/uchitelyam/675412-afternoon_teaching_strategies#comments

Թարգմանող՝ Մելինե Սիմոնյան

Оставьте комментарий