Առցանց ուսուցում, Զարգացնող,ուսումնական խաղեր

Ընտանեկան նախագիծ «Ազգային խաղերի» փաթեթ

Ընտանեկան նախագիծ ․ Ազգային խաղեր

Սիրելի՛ սովորողներ, այս օրերեին առաջարկում եմ տանը, կամ ձեր բակերում ըտանիքի անդամների հետ խաղալ ազգային խաղեր։ Վստահ եմ ՝ բոլորիդ ծնողներն էլ, տատիկ-պապիկներն էլ գիտեն ազգային խաղերից գոնե մի քանիսը, իսկ եթե ոչ՝ ապա դուք հաստատ գիտեք, քանզի բազմիցս դպրոցում խաղացել ենք միասին։

Ստորև ներկայացնում եմ խաղերի մի քանի տեսակ․

1.Քարկտիկ

Խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար,  մեկնուկ, երկնուկ,  թաք  ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։

Սիրելինե՛րս, բայց քանի որ խաղալու եք տանը, ապա քարերի փոխարեն կարող եք լեգոներ, լոտոյի քարեր կամ այլ տարբերակներ ընտրել ձեզ հարմար։

2. Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում է նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Բայց կարող եք խաղալ մի քանիսով , այդպես էլ է հիանալի ստացվում։

3.Փչացած հեռախոս

Փորձենք խաղալ փչացած հեռախոսը: Այս խաղը, կարծում եմ՝ գիտեք: Շարքի սկզբից լուր է ուղարկվում շարքի վերջ: Մինչև տեղ է հասնում, լուրն աղավաղվում է:

Առաջարկում եմ այլ տարբերակով խաղալ․ մեր տանը երեխաներս այդպես են խաղում։ Նախ՝ թղթին յուրաքանչյուրը ըստ հերթականության գրում է իր ցանկացած բառը, այնուհետև թուղթը ծալում է և փոխանցում հաջորդին․․․ այսպես շարունակ, իսկ վերջին խաղացողը բացում է և կարդում ստացվածը՝ ծիծաղելի մի հորինուկ։

4. Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարող եք օգտվել նաև տեսադասերից։

Նախագծի շեշտադրումը գլխավորապես դրվում է այն բանի վրա, թե ինչպես է սովորողը ուսումնական, ազգային նյութը հասցնում ընտանիք, փոխանցում, ինչպե՞ս է փոխանցածը հետո զարգանում, ձևափոխվում ու խաղում ընտանիքի անդամների հետ։

Գուցե ընտանիքի անդամները առաջարկեն ա՞յլ ազգային խաղեր․ ես միայն ուրախ կլինեմ։

Կիսվե՛ք ձեր խաղի կանոններով:

Սիրով կհետևեմ իմ էլ․ հասցեին՝ meline.simonyan@mskh.am , սպասելով ձեր տեսանկարահանած խաղերին։

Ընտանեկան նախագիծ «Ազգային խաղերի» փաթեթ: 1 комментарий

Оставьте комментарий