Առցանց ուսուցում, Դիտարկումներ

Ընտանեկան նախագծերի դիտարկում Հյուսիսային դպրոցում 1.04.2020

Առաջին դիտարկումս սկսեցի Հյուսիսային դպրոցի դասվար Կարինե Մամիկոնյանի բլոգից։ Համոզվա’ծ էի, որ առաջին դասարանցիների դասարանական բլոգում կգտնեմ անչափ հետաքրքիր և հաջողված լուծումներով ընտանեկան նյութեր։

Բլոգի գլխավոր նկարը արդեն իսկ խոստումնալից էր՝ կարելի էր կռահել ,որ այս դասարանական բլոգում կա երևակայական ազատ թռիչք՝ հետաքրքիր գունային լուծումներով։




Ընտանեկան նախագծերից ինձ համար առանձնացրել եմ Եվա Նավասարդյանի «Էս էն տունն է» Թումանյանական ընթերցումը, որովհետև առկա էր ընտանիքի ներառումը նախագծին։
Քանի որ աղջկա առաջին ատամիկերը դուրս էին եկել, ըստ իս, խոսքին ավելանում էր մանկական թոթովանք։ Կար մեծահասակի ՝ մայրիկի, հայրիկի կամ գուցե հարևանի օգնությունը՝ նկարված էր վարպետ Օհանի կառուցած գեղեցիկ տունը։ Տեխնոլոգիական աշխատանքներն էլ էին հաջողված՝ սիրունիկ մուկիկ, կատու և շնիկ։ Իսկ փոքրիկի ափի չափ հացահատիկից երևում էր , որ Եվան աշխատել է իրական ընտանեկան միջավայրում՝ մեծահասակի օգնությանն ավելացրած իր կամքը։

Оставьте комментарий