Սովորող սովորեցնող նապագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան նախագծեր

Մարզա-ընտանեկան ստուգատես

Մարզա-ընտանեկան ստուգատես

Սիրելի սովորողներ, առաջարկում եմ անցնել ամենօրա մարզումների ստուգատեսի, բայց պարտադիր տեսանկարահանելու , բլոգում հրապարակելու միտումով։

Նախագծի տևողությունը- մայիս 28-հունիսի 5

Նախագծի նպատակը․

Սիրելի սովորողներ ջան, համոզվա՛ծ եմ , ձեզանից յուրաքանչյուրը մարզվում է յուրաքանչյուր օր և այդ պատճառով ուզում եմ ստեղծենք մարզումների օրապատում, որտեղ դուք կմարզվեք ձեր կրտսեր կամ ավագ քույր-եղբայրների հետ։ Դուք կլինեք մարզիչը, իսկ նրանք ձեր սաները։

( Ինձ անչափ հետաքրքիր է , թե ձեզանից յուրաքանչյուրը ինչպիսի՞ ուսուցիչ է։ )

Ընթացքը․

Ձեզանից յուրաքանչյուրը մարզվում է իր մարզական անկյունում , օգտագործելով հնարավորինս շատ մարզական գույք, գրանցում է մարզումների տևողությունը, եթե վազում է , ապա որքա՞ն․․․ կազմակերպեք էստաֆետային խաղեր։ Պարտադիր է նախագիծը դարձնել ընտանեկան , այսինքն մարզվեք և փորձեք մարզել ընտանիքի անդամներին։

Արդյունքում

Մրցանակ, պատվոգիր կստանա այն սովորղ-սովորեցնող ընտանիքը , որը պարբերաբար և ամենաշատը հրապարակած կլինի մարզական տեսանյութեր և կհամապատասխանի ստուգատեսի պահանջներին։

Առաջարկում եմ այսօվանից թողարկել ․․․ շտապե՛ք։

Без рубрики, Սովորող սովորեցնող նապագիծ

Սովորող և սովորեցնող սեբաստացիներ

Տեսանյութը՝  Փառանձեմ Գրիգորյանի

Այսօր մեզ հյուր էին եկել մեր արևմուտքի երկրորդ դասարանցիները։

Նրանք մեզ՝ առաջին դասարանցիներիս, օգնեցին paint ծրագրով նկարել մեր սեբաստացի ընկերներին։

Համագործակցության նպատակը մեկն էր.

զարգացնել ՏՏ հմտություններ

աշխատել paint ծրագրով՝ ինչպես մուտքագրել ծրագրում, փոխել տառաչափը, գույնը և տեղը։

Արդյունքում ստացվեց սովորող և սովորեցնող նախագիծը, ինչը հատուկ է սեբաստացիներին։

Կարծում եմ, սյս նախագծի շնորհիվ է, որ երեխաները դառնում են օգնող և հոգատար ընկերների, շրջապատի նկատմամբ։

Без рубрики, Հունվարյան ճամբար, Սովորող սովորեցնող նապագիծ

Փոքրիկ քայլարշավ թաղամասով

Տեսանյութը Մելինե Սիմոնյանի`

 

Տեսանյութը Փառանձեմ Գրիգորյանի`

 

 

Տարատարիք ճամբարականներով որոշեցինք զբոսնել մեր դպրոցին կից տարացքով,  ծանոթանալ թաղամասին:

Քայլքը,  մեր և ընկեր Փառանձեմի ճամբարականները, սկսեցինք ագարակից, այնուհետև դուրս եկանք գնացքի երկաթգիծ,  քայլեցինք մինչ դուրս կգաինք թաղամաս:

Ճանապարհին ուշադիր զննում էինք հարևան այգիները,  պտղատու ծառերը,  խաղողի տնկիները,  քանզի ունենք նման նախագիծ,  ըստ որի պետք է ուսումնասիրենք թաղամասի տնկիները` Մեզ ամենամոտ խաղողի տնկիները նախագիծ: