Ուսումնական նախագծեր

Հովհարներ

Սիրելիներս, վաղը պատրաստելու ենք նմանատիպ հովհար։

Այս ամռան շոգին գիտե՛մ, թե որքա՜ն պաղպաղակ եք ուտում ու կարելի է այդ պաղպաղակի փայտիկները օգտագործել որպես արդյունավետ իր։ Մեր դեպքում անհրաժեշտ կլինի հովհար պատրաստելիս։

Անհրաժեշտ պարագաներ՝ գունավոր թղթեր, պաղպաղակի փայտիկներ, թել, սոսինձ, մկրատ և ամառային բա՜րձր տրամադրություն։

Ուսումնական նախագծեր

Տեխնոլոգիական նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 1.1 դասարանցիներ

Տևողությունը՝ հունիսի 1- հունիսի 5

Վայրը՝ ընտանիք

Նպատակը՝

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում( սովորողն ինքն է ընտրում ինչ համապատասխանող նյութով աշխատի)

Նախագծի խնդիրները և գործունեությունը՝

  • տարբեր նյութերի հատկությունների ուսումնասիրություն, համեմատում
  • զարգացնել սովորողների տեխնոլոգիական կարողությունները

Անհրաժեշտ գործիքները՝գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ

Ընթացքը՝

  • հետևելով իմ կամ տեսանյութի օրինակին, առցանց տեխնոլոգիայի տեսադասի ընթացքում կատարել տեխնոլոգիական աշխատանք ձեռքի տակ եղած համապատասխանող նյութերով:
  • աշխատանքի ընթացքը ներկարել, տեսանյութը կամ լուսանկարը ուղարկել իմ էլ․ փոստին՝ meline.simonyan@mskh.am
Ուսումնական նախագծեր, Ռոդարիական հնարքներ, Առցանց ուսուցում

Ինքնանկար

 Ինքնանկարում պետք է վառ արտահայտված լինի սովորողների տրամադրության եղանկը՝ ուրախություն, տխրություն․․․, իսկ մազերը հարդարեցին այլընտրանքային և գունավոր։

Միա Ալավերդյան․


Միքայել Այունց․

Ստեֆանի Կարապետյան․

Հասմիկ ՄկրտչյանԵս

Նռանե Անտոնյան․

Դավիթ Տոնոյան․

Ալեքսան Ավագյան․

Ուսումնական նախագծեր, Ռոդարիական հնարքներ, Առցանց ուսուցում

Անսովոր ծաղկաման

Սովորողները առցանց տեխնոլոգիական տեսադասի ընթացքում զարգացրեցին իրենց մաթեմատիկական կարողությունները, երևակայությունը և տեխնոլոգիական հմտությունները։

Արտասովոր ծաղկամանը պատված էր երկրաչափական պատկերներից, որոնք սովորողները նախապես կտրտել էին, սոսնձել։ Իսկ անթառամ ծաղիկները նրանք ստացել էին ճմրթած գունավոր թղթերից, ոմանք էլ օգտագործել էին անձեռոցիկներ։

Հասմիկ Մկրտչան

Սամվել Բաբաջանյան․

Աննա Տոնոյան․

Արամ Տոնոյան․

Դավիթ Տոնոյան․

Նռանե Անտոնյան․

Ալեքսան Ավագյան․

Ուսումնական նախագծեր, Առցանց ուսուցում

Այլընտրանքային էջանիշ․ առցանց ցուցահանդես

Մեր կրտսեր դպրոցականների հետ քանի որ ունենք Ընթերցողական նախագիծ, ուստի որոշեցինք ընթերցվող գրքերի համար պատրաստել այլընտրանքային էջանշաններ։ Կարծում եմ, որ այս տարբերակը կարող է հիանալի խթան հանդիսանալ, որպեսզի երեխաները ավելի շատ կարդան և իրենց իսկ պատրաստած էջանիշը արագ փոփոխեն գրքի մի էջից մյուսը։

Մեր դասից տպավորված ու ոգևորված` Եվան էլ անցավ գործի 🙂

Եվա Ավագյան ՝ Ալեքսան Ավագյանի կրտսեր քույրիկ․

Ալեքսան և Եվա Ավագյաններ

Արամ Տոնոյան

Աննա Տոնոյան՝ Արամ Տոնոյանի կրտսեր քույրիկ

Նատալի Սահրադյան

Նռանե Անտոնյան․

Սեֆանի Կարապետյան․

Գագիկ Ճաղարյան․

Ուսումնական նախագծեր, Ռոդարիական հնարքներ, Առցանց ուսուցում

Ինքնանկար

Սիրելինե՛րս, այսօր նակարելու ենք ինքներս մեզ։ Ինքնանկարում պետք է վառ արտահայտված լինի ձեր տրամադրությունը՝ ուրախ եք, տխուր եք․․․ չենք նկարելու միայն մազերը։ Մազերի հարդարման համար մեզ անհրաժեշտ կլինեն գունավոր թղթեր, որոնք պետք է կտրտել ուղղանկյունաձև։ Այնուհետև թղթի սոսինձով կպցնել ։

Օրինակներ․

Ուսումնական նախագծեր, Ռոդարիական հնարքներ, Առցանց ուսուցում

Այլընտրանքային նկարչություն բանջարեղենով և մրգերով

Ինչո՞վ կարելի է նկարել։ Այս հարցը եթե տանք երեխաներին , ապա նրանցից յուրաքանչյուրը կթվարկի բազում այլընտրանքային տարբերակներ։Քանզի երեխաների երևակայությունը անսահմանափակ է և համարձակ։ Թու՛յլ տվեք նրանց ապրելու ստեղծականության և երևակայության աշխարհում, իսկ արդյունքը կհիացնի։

Ստորև ներկայացնում ենք կրտսեր դպրոցականների այլընտրանքային ստեղծագործությունները․

Սամվել Բաբաջանյան

Սամվելն աշխատել է գազարով և վարունգով

Ալեքս Ավագյան

Ալեքսն աշխատել է կաղամբով և կարտոֆիլով

Միա Ալավերդյան

Միան աշխատել է խնձորով, գազարով և բրոկկոլիով

Նատալի Սահրադյան

Նատալին աշխատել է բրոկկոլիով, գազարով և կիտրոնով

Նռանե Անտոնյան

Նռանեն աշխատել է վարունգով, բանանով և գազարով

Ստեֆանի Կարապետյան

Ստեֆանին աշխատել է գազարով, պղպեղով, վարունգով և կարտոֆիլով, նախապես բանջարեղենները կտրտած ձևավորելով իր ցանկությամբ

Ուսումնական նախագծեր, Առցանց ուսուցում

Ընտանեկան «տանիք»․ առցանց ցուցահանդես

Սովորողները առցանց տեխնոլոգիայի տեադասի ժամանակ պատրատեցին ընտանեկան «տանիք»։

Նրանք նկարեցին ընտանիքի անդամաներին համապատասխան թվով մարդուկներ, այնուհետև փակցրեցին մեկ տանիքի տակ։ Հետաքրքիր էր երեխաների գունային ընտրությունը, կապը ընտանիքի անդամների հետ։

Արդյունքում ստացվեց ընտանեկան «տանիք» սովորողների ցուցադրությունը․

Նռանե Անտոնհան և ընտանիք․

Ռուբեն Գրիգորյան և ընտանիք․

Հասմիկ Մկրտչյան և ընտանիք․

Միքայել Այունց և ընտանիք․

Էլենա Թանանյան և ընտանիք․

Շուշան Հակոբյան և ընտանիք․

Դավիթ Տոնոյան և ընտանիք.

Ալեքսան Ավագյան և ընտանիք․

Լեո Խանամիրյան և ընտանիք․

Ստեֆանի Կարապետյան և ընտանիք․

Արամ Տոնոյան և ընտանիք․

Վիկտորիա Հարութունյան և ընտանիք.

Միա Ալավերդյան և ընտանիք․

Գագիկ Ճաղարյան և ընտանիք.

Նատալի Սահրադյան և ընտանիք․

Նատալիի պատրաստած տեսանյութը տեսակապի ընթացքում

Ուսումնական նախագծեր, Առցանց ուսուցում

Այլընտրանքային ծաղկաման

Սիրելի սովորողներ, վաղը՝ մայիսի 13-ին , առցանց տեխնոլոգիայի ժամին պատրաստելու ենք այսպիսի այլընտրանքային ծաղկաման․

Պատրաստման համար անհրաժեշտ է մկրատ,ստիտակ թուղթ, գունավոր թղթեր( կարող եք նախապես կտրտել ձեր ուզած երկրաչափական պատկերների տեսքով ), գունավոր անձեռոցիկներ( ծաղիկներ պատրաստելու համար), թղթի սոսինձ, մատիտներ։