Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունների փաթեթ

Без рубрики, Ճամփորդություններ

ՈՒսումնական ճամփորդություն՝Mind Cente

Նպատակը՝ դիտել Լեգոյի պատմության մասին հաղորդում, ապա անհատական-կառուցողական աշխատանքով հավաքել լեգոներ.

Աղբյուրը՝ Mind Center

Ամսաթիվ՝ փետրվարի 11, ժամը՝ 10:30— 12:00.

Մեկնումը դպրոցից՝ ժ. 9:45

Ժամանումը դպրոց՝ ժ. 12:30

Վարորդը՝ Արամ Հարությունյան

Նախապատրաստական փուլ․

1․ Սովորողների հետ կզրուցենք լեգոների մասին

2․ Սովորողները տնից կբերեն իրենց լեգոները, ընկերների հետ կհավաքեն

3․Օրացույցի վրա կնշենք ճամփորդության օրը, կորոշենք ամսաթիվը, շաբաթվա օրը

4․Օգտվելով եղանակի տեսության օրացույցից՝ կորոշենք  օրվա եղանակը։

Ամփոփման փուլ․

1․. Կքննարկենք օրը

Без рубрики, Ճամփորդություններ

Այցելություն Հ․Մալյան թատրոն

Նպատակը՝ դիտել «Էլֆերի կախարդական դպրոցը» ներկայացումը

Աղբյուրը՝ այստեղ

Ամսաթիվ՝ դեկտեմբերի 12, ժամը՝ 10:00 — 11:00.

Մեկնումը դպրոցից՝ ժ. 9:15

Ժամանումը դպրոց՝ ժ. 12:00

Վարորդը՝ Արամ Հարությունյան

 

Նախապատրաստական փուլ․

1․ Սովորողների համար ընթերցանության ժամին կընթերցեմ Դ․ Բիսեթի հեքիաները՝

Աշխարհը շուռ է եկել—Դոնալդ Բիսեթ

Գոճին, որը սովորել էր թռչել Դ. Բիսեթ

Ճանապարհորդուհի Միրանդան Դ. Բիսեթ

Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը Դոնալդ Բիսեթ

2․Միասին կքննարկենք հեքիաթները

3․Օրացույցի վրա կնշենք ճամփորդության օրը, կորոշենք ամսաթիվը, շաբաթվա օրը

4․Օգտվելով եղանակի տեսության օրացույցից՝ կորոշենք  օրվա եղանակը։

Ամփոփման փուլ․

1․ Քննարկելու ենք ներկայացումը

2․ Համեմատելու ենք հեքիանթերի և ներկայացման նմանությունները և տարբերությունները։

3․ Պատրաստելու ենք Խատուտիկ ռադիոյի հերթական եթերը

Без рубрики, Ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժ արգելոց

Այցելություն «Ջրվեժ» արգելոց

Ամսաթիվ՝ 24.10.2019 թ.

Դասարան՝ 1․1

Սովորողների թիվ՝ 29

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան

Մեկնում՝ 11:00 ,  ժամանում՝ 15:00

Վարորդ՝ Արամ Հարությունյան

Screenshot (24).png

Նպատակը՝  Անտառպարկում իրականացնել  նկարչական պլեներ 

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( վայրը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Սովորողների գործունեության նկարագրություն.

Նախապատրաստական փուլ

  • Տեղեկություններ կարդալ անտառպարկի մասին
  • Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • Անդրադառնալ խմբով  ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
  • Անդրադառնալ ճամփորդության կանոններին
  • Անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին

Ընթացք

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
  • լուսանկարել բնության տեսարաններ
  • իրականացնել նկարչական պլեներ
  • իրականացնել  միջավայրի խնամք

Ամփոփում

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • հորինել պատմություն, մուտքագրել, վերնագրել, նկարել, կարդալ
  • պատրաստել ռադիոլուր

Օրակարգ

11: 30 — 12: 30՝  Զբոսանք անտառպարկում, նախաճաշ

12: 30 — 13: 30՝ Նկարչական պլեներ

13: 30 — 14: 00՝Միջավայրի խնամք

14: 00 — 14: 30՝ Խաղեր

14։30 — Վերադարձ

15։00 — ժամանում դպրոց

Արդյունքում.

Это слайд-шоу требует JavaScript.

Без рубрики, Ճամփորդություններ

Ճամփորդություն

Վեց տարեկանները առաջին անգամ

ճամփորդում են դասարանով ։

Նրանք արդեն գիտեն ճամփորդին հատուկ զգույշության կանոնները և վստահ են , որ կճամփորդեն իսկական ճամփորդ_հերոսի պես, կլինեն խիզախ և տոկուն, չեն հոգնի և չեն նվնվա։

Ճամփորդները կանգ առան Քասաղ գետի աջակողմյան ափում, որտեղ նախաճաշեցին, զվարճացան,կատարեցին հանրօգուտ աշխատանք, խաղացին, երգեցին Ջրաղացի բակում , տեսան ալրաղացը , թոնրատունը, իսկ հետո ոտքեվ բարձրացան տեղի Կարմրավոր Սուրբ եկեղեցին։

Մատուռում աղոթեցին, երգեցին

/Հայր մերը / , եկեղեցու բարձունքից տեսան Աշտարակ քաղաքի համատարած կարմիր տանիքները։

Իսկ ամենավերջում եղան հայկական շոկոլադի առաջին թանգարանում՝ «Գուրմե Դուրմե» _ում, որտեղ էլ համտեսեցին և փաթեթավորեցին շոկոլադները։

Без рубрики, Ճամփորդություններ, Ամառային ճամբար

Ուսումնական արշավ Ապարանի ջրամբար

Ամսաթիվը՝ հունիսի 62

Մեկնումը՝ ժ. 9։30 (Արևմտյան դպրոցից)

Ժամանումը՝ 16:30 (Մայր դպրոց, ավտոբուսների կանգառ)

Մասնակիցներ՝ 3.2 դասարան

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Ի․ Ջանազյան,

Օգնականներ՝ Մ. Սիմոնյան, Ս․ Գրիգորյան

Ծնողներ՝ Անգելինա Ալեքսանյան, Հեղինե Գոգրոյան, Ժաննա Բաբայան, Ռուզաննա Աբրահամյան

Վայրը՝  Արագածոտնի մարզ, գյուղ Ապարան

Նպատակը՝ Քայլարշավ դեպի  Քասաղ գետի վրա գտնվող  Ապարանի ջրամբար ( ժամերգություն նշված եկեղեցիներից մեկում․  Թուխ Մանուկ, սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս) :

Խնդիրները՝

Նախապատրաստական փուլ

  • Կուսումնասիրենք Հայաստանի մարզերի քարտեզը, կորոշենք, թե որ մարզում է գտնվում Ապարանը, որ քաղաքներն են Ապարանին կից քաղաքները, ինչ գյուղեր կան Ապարանում, տարածաշրջանում ինչ գետեր, ինչ լեռներ կան
  • Սովորողները, մենակ կամ խմբով,  կհրապարակեն տեղեկատվական նյութեր Ապարանի, Ապարանի ջրամբարի մասին
  • Կգծենք Երևան — Ապարան քարտեզը, որը նույնպես կհրապարակենք բլոգներում
  • Կծանոթանանք  հունիսի 6-ի եղանակային կանխատեսումներին
  • Կկազմենք անհրաժեշտ պարագաների ցանկ
  • Կպատրաստենք արշավային ուսապարկերը

Ընթացք

  • Միասին կքայլենք, կմարզվենք, կօգնենք իրար
  • Կհաշվարկենք անցած հեռավորությունը, կգրանցենք նաև ժամանակը
  • Կդիտենք շրջապատող միջավայրը, կլուսանկարենք
  • Կնախաճաշենք  բացատում
  • Եկեղեցու բակում կկատարենք միջավայրի խնամք
  • Եկեղեցում կկազմակերպենք փոքրիկ ժամերգություն
  • Եկեղեցու բակում կամ բացատներից մեկում կերգենք Կոմիտասյան երգերից, Համբարձման և հարսանեկան երգեր

Ամփոփում

  • Սովորողները բլոգների օրագիր բաժնում կպատմեն ճամփորդության մասին, կհրապարակեն իրենց արած լուսանկարները

 

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • գլխարկ
  • ուսապարկ (ջուր, բրդուճ, անձեռոցիկ)
  • ֆոտոխցիկ կամ հեռախոս
  • կողմնացույց
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

 

Երգերի ցանկ

  • Եղնիկ
  • Կաքավիկ
  • Զարկ բոլոճիկ
  • Այլի հո
  • Ծառ ծաղկեցավ
  • Հայր մեր
  • Առավոտ լուսո
  • Անդաստան / հատված/