Без рубрики, Հունվարյան ճամբար, Ուսումնական նախագծեր

Օրիգամի Կարապ

Շարունակվում է նախագիծը`

Օրիգամի նախագիծ: 

Քանի որ ձեռքի հմուտ աշխատանքն ուղիղ կապված է ուղեղի զարգացման հետ, հետևաբար օրիգամին, որը ճշգրիտ կոկիկ ծալվածքների հմտություն է, այն երեխային սովորեցնում է ավելի կոկիկ և ճշգրիտ աշխատել, որն էլ խթանում է ուղեղի ճշգրիտ գիտությունների զարգացման վրա:

 

 

Без рубрики, Հունվարյան ճամբար, Սովորող սովորեցնող նապագիծ

Փոքրիկ քայլարշավ թաղամասով

Տեսանյութը Մելինե Սիմոնյանի`

 

Տեսանյութը Փառանձեմ Գրիգորյանի`

 

 

Տարատարիք ճամբարականներով որոշեցինք զբոսնել մեր դպրոցին կից տարացքով,  ծանոթանալ թաղամասին:

Քայլքը,  մեր և ընկեր Փառանձեմի ճամբարականները, սկսեցինք ագարակից, այնուհետև դուրս եկանք գնացքի երկաթգիծ,  քայլեցինք մինչ դուրս կգաինք թաղամաս:

Ճանապարհին ուշադիր զննում էինք հարևան այգիները,  պտղատու ծառերը,  խաղողի տնկիները,  քանզի ունենք նման նախագիծ,  ըստ որի պետք է ուսումնասիրենք թաղամասի տնկիները` Մեզ ամենամոտ խաղողի տնկիները նախագիծ:

Без рубрики, Հունվարյան ճամբար, Բնագիտական փորձ

Բնագիտական փորձ Օդապարիկ

Արևմտյան դպրոցում շարունակվում է համագործակցությունը տարատարիք ճամբարականների միջև:

Այսօր ավագ ընկերները իրենց կախարդական փորձը կատարեցին  փոքրերի համար:

Ընթացքը անչափ հետաքրքիր էր,  զվարճալի  էր երեխաների հույզերը,  ապրումները: Անակնկալ էր,  երբ  փոքրերը փորձեցին ինքնուրույն կատարել սովորածը,  բայց չգիտես ինչու,  չստացվեց: Նրանք իսկապես տխրեցին:

Без рубрики, Հունվարյան ճամբար

Մարզական խաղեր

Մարզական խաղերը երկարացված օրվա ճամբարում

Ըստ նախագծի շարունակվում են մեր ճամբարում մարզական խաղերը:Մեր և ընկեր Փառանձեմի ճամբարականները խաղում են, վազում, կիսվում հաջողություններով և չեն տարանջատում իրենց հասակակից և ավագ ընկերներին:

Առաջին հերթին.խաղում երեխաները սովորում են լիարժեք շփվել միմյանց հետ։Ինչպես ասում է ԴԷլկոնինը.

«նրանք խաղում են կողք կողքի,բայց ոչ միասին»։

Խաղը իրենից ներկայացնում է կոլեկտիվ գործ-ունեություն:

Без рубрики, Հունվարյան ճամբար, Ուսումնական նախագծեր

Բնագիտական փորձ Բացվող ծաղիկը

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակներում մեր ճամբարականները հյուրընկալեցին կրտսեր ընկերներին և պատրաստվեցին բնագիտական ստուգատեսին:

Երրորդ դասարանցիները փոխանցեցին իրենց փորձը կրտսեր սեբաստացիներին:

Սովորող սովորեցնող նախագիծը , ինչպես նաև բնագիտական ստուգատեսին նախապատրաստվելը,  երկու ջոկատներում էլ ունի հստակ պայմանավորվածություն և շարունակություն: