Սովորող սովորեցնող նապագիծ, Առցանց ուսուցում, Ընտանեկան նախագծեր

Մարզա-ընտանեկան ստուգատես

Մարզա-ընտանեկան ստուգատես

Սիրելի սովորողներ, առաջարկում եմ անցնել ամենօրա մարզումների ստուգատեսի, բայց պարտադիր տեսանկարահանելու , բլոգում հրապարակելու միտումով։

Նախագծի տևողությունը- մայիս 28-հունիսի 5

Նախագծի նպատակը․

Սիրելի սովորողներ ջան, համոզվա՛ծ եմ , ձեզանից յուրաքանչյուրը մարզվում է յուրաքանչյուր օր և այդ պատճառով ուզում եմ ստեղծենք մարզումների օրապատում, որտեղ դուք կմարզվեք ձեր կրտսեր կամ ավագ քույր-եղբայրների հետ։ Դուք կլինեք մարզիչը, իսկ նրանք ձեր սաները։

( Ինձ անչափ հետաքրքիր է , թե ձեզանից յուրաքանչյուրը ինչպիսի՞ ուսուցիչ է։ )

Ընթացքը․

Ձեզանից յուրաքանչյուրը մարզվում է իր մարզական անկյունում , օգտագործելով հնարավորինս շատ մարզական գույք, գրանցում է մարզումների տևողությունը, եթե վազում է , ապա որքա՞ն․․․ կազմակերպեք էստաֆետային խաղեր։ Պարտադիր է նախագիծը դարձնել ընտանեկան , այսինքն մարզվեք և փորձեք մարզել ընտանիքի անդամներին։

Արդյունքում

Մրցանակ, պատվոգիր կստանա այն սովորղ-սովորեցնող ընտանիքը , որը պարբերաբար և ամենաշատը հրապարակած կլինի մարզական տեսանյութեր և կհամապատասխանի ստուգատեսի պահանջներին։

Առաջարկում եմ այսօվանից թողարկել ․․․ շտապե՛ք։