Զարգացնող,ուսումնական խաղեր

Դիդակտիկական խաղեր

Նախագիծ

Ուսուցիչը պետք է  լավ է հասկանա, որ վեց տարին նոր լրացած երեխայի մոտ իշխում է ընկերների հետ բացօթյա խաղերի ձգտումը: Այդ է պատճառը, որ տարրական դասարաններում ուսուցումը կազմակերպելիս պետք է հաճախ ստեղծել խաղային իրավիճակներ: Քանի  որ խաղն առավել գրավիչ է դարձնում ուսուցումը, կենտրոնացնում երեխայի ուշադրությունը, խթանում մտածողությունը::
        Տարրական դասարաններում (հատկապես՝ առաջին) հարկավոր է ավելի շատ կազմակերպել ուսուցողական խաղեր: Ուսուցիչը պետք է իմանա, որ խաղի բովանդակությունը և կանոնները պետք է հասկանալի լինեն երեխաներին, խաղի բովանդակությունը պետք է համապատասխանի աշակերտների գիտելիքների մակարդակին, խաղերը պետք է լինեն կոնկրետ և նպատակային, իսկ դրանց քանակն ու
տևողությունը՝ չափավոր: Խաղը պետք է նպաստի գիտելիքների հարստացմանը
և հետաքրքրությունների ձևավորմանը: Ուսուցիչը պետք է ձգտի այն բանին, որպեսզի երեխաները հաղորդվող նյութը ոչ թե մեխանիկորեն սերտեն ու մտապահեն, այլ գիտակցաբար յուրացնեն և անհրաժեշտության դեպքում կիրառեն։ Իսկ այս բանին հասնելու համար չափազանց կարևոր է, երեխաների ակտիվությունը։ Ակտիվացնել երեխաներին դասավանդման պրոցեսում, նրանց մտածել տալ ուսուցվող նյութի շուրջը, ստիպել, որպեսզի շատ հարցերի պատասխանները նրանք իրենք գիտեն, ապա միայն այս պայմաններում կարելի է հասնել գիտելիքների գիտակցված յուրացման։

Կարող ենք առանձնացնել դիդակտիկական խաղի հետևյալ բնութագրումները`

  1. Անձի յուրահատուկ հարաբերություն շրջապատող աշխարհի հետ
  2. Երեխայի յուրահատուկ գործունեություն, որը փոփոխվում է և զարգանում` որպես նրա սուբյեկտիվ գործունեություն
  3. Երեխայի սոցիալականացման ու նրա կողմից յուրացված գործունեության ձև
  4. Յուրացման յուրահատուկ բովանդակություն
  5. Գործունեություն, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի հոգեկանի զարգացումը։

Արդյունքում ստեղծված խաղեր

Առցանց ուսուցում, Զարգացնող,ուսումնական խաղեր

Ընտանեկան նախագիծ «Ազգային խաղերի» փաթեթ

Ընտանեկան նախագիծ ․ Ազգային խաղեր

Սիրելի՛ սովորողներ, այս օրերեին առաջարկում եմ տանը, կամ ձեր բակերում ըտանիքի անդամների հետ խաղալ ազգային խաղեր։ Վստահ եմ ՝ բոլորիդ ծնողներն էլ, տատիկ-պապիկներն էլ գիտեն ազգային խաղերից գոնե մի քանիսը, իսկ եթե ոչ՝ ապա դուք հաստատ գիտեք, քանզի բազմիցս դպրոցում խաղացել ենք միասին։

Ստորև ներկայացնում եմ խաղերի մի քանի տեսակ․

1.Քարկտիկ

Խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար,  մեկնուկ, երկնուկ,  թաք  ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։

Սիրելինե՛րս, բայց քանի որ խաղալու եք տանը, ապա քարերի փոխարեն կարող եք լեգոներ, լոտոյի քարեր կամ այլ տարբերակներ ընտրել ձեզ հարմար։

2. Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում է նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Բայց կարող եք խաղալ մի քանիսով , այդպես էլ է հիանալի ստացվում։

3.Փչացած հեռախոս

Փորձենք խաղալ փչացած հեռախոսը: Այս խաղը, կարծում եմ՝ գիտեք: Շարքի սկզբից լուր է ուղարկվում շարքի վերջ: Մինչև տեղ է հասնում, լուրն աղավաղվում է:

Առաջարկում եմ այլ տարբերակով խաղալ․ մեր տանը երեխաներս այդպես են խաղում։ Նախ՝ թղթին յուրաքանչյուրը ըստ հերթականության գրում է իր ցանկացած բառը, այնուհետև թուղթը ծալում է և փոխանցում հաջորդին․․․ այսպես շարունակ, իսկ վերջին խաղացողը բացում է և կարդում ստացվածը՝ ծիծաղելի մի հորինուկ։

4. Աղջիկ փախցնոցի

Խաղացողները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերը վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից: Երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին  տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարող եք օգտվել նաև տեսադասերից։

Նախագծի շեշտադրումը գլխավորապես դրվում է այն բանի վրա, թե ինչպես է սովորողը ուսումնական, ազգային նյութը հասցնում ընտանիք, փոխանցում, ինչպե՞ս է փոխանցածը հետո զարգանում, ձևափոխվում ու խաղում ընտանիքի անդամների հետ։

Գուցե ընտանիքի անդամները առաջարկեն ա՞յլ ազգային խաղեր․ ես միայն ուրախ կլինեմ։

Կիսվե՛ք ձեր խաղի կանոններով:

Սիրով կհետևեմ իմ էլ․ հասցեին՝ meline.simonyan@mskh.am , սպասելով ձեր տեսանկարահանած խաղերին։

Без рубрики, Զարգացնող,ուսումնական խաղեր

«Թվային խնձորենի» ուսումնական խաղ

Այսօրվա պատրաստած խնձորենին  ուներ ուսուցողական նպատակ․զարգացնում էր ճամբարականների մաթեմատիկական ունակությունները։ Ճամբարականներից յուրաքանչյուրը հաշվում էր երկու թվերի գումարը և դնում համապատասխանող  խնձորը ։

Ստացված թվային  խնձորենին շատ զվարճալի էր և հետաքրքիր։

Без рубрики, Մարզական խաղերը երկարացված օրվա ճամբարում, Զարգացնող,ուսումնական խաղեր

Մարզական խաղեր նախագիծ

Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում:
2.Շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն) մշակում:
3.Սովորողների մոտ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում:
4.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
5.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում:

Որպես կանոն, սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով:Բակում, դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին կիսամյակի և երկրորդ կիսամյակի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:

Մարմնամարզական և շարային վարժություններ՝ Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել, քայլով մարշ, կանգ ա՛ռ», շարափոխումներ, օրինակ՝ տողանից շրջանի, միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով: Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը
անպայման սկսել ձախ ոտքից:
Ընդհանուր զարգացնող վարժություններ. հիմնական. կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ:
Ձեռքերի հիմնական դրություններն են՝ ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ:
Ոտքերի հիմնական դրություններն են՝ ոտքը ձգած ուղիղ, առաջ, ոտնաթաթը գետնին, կողմ, ոտնաթաթը գետնին, ետ, ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած, վեր:
Մարմնի հիմնական դիրքերն են՝ բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել, իրանի թեքումներ առաջ, հետ, աջ, ձախ:
Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով:
Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, կանգնել պատի մոտ, կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի
և իջնել, կամ քայլել ձեռքերը տարածած, կարելի է կատարել վարժություններ ներքնակի
վրա:
Հարթաթաթության կանխարգելման վարժություններ— քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով (հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ):
Շնչառական վարժություններ. խորը շնչել և արտաշնչել:
Մագլցման վարժություններ. մագլցում, սողանցում մարզանստարանի վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին:
Հավասարակշռության վարժություններ.  կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայլք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ. կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
Աթլետիկական վարժություններ.
Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին, ձեռքերի տարբեր դիրքերով:Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք (2անգամ10մ.): Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում:
Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ:
Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ

Սպորտլանդիա. 
Սպորտլանդիան կրթահամալիրի ավանդական մարզական ծեսերից է, որը տեղի
է ունենում տարին երկու անգամ` գարնանը և աշնանը: Աշնանը խաղերը անցկացնում ենք դահլիճային միջավայրում, իսկ գարնանը՝ բացօթյա խաղահրապարակում: Խաղահրապարակում խաղերը կազմված են ատլետիկական վազքերից, ցատկերից, անցկացնում ենք մարզախաղերի տարրերով մրցակցական խաղեր`գնդակի նետում, վարում, փոխանցում, հեծանվավազք, ինքնագլոր և անվավոր չմուշկ, հաղթահարել բարձրուցածր արգելքները, պարանի ձգում…
Իսկ փակ մարզադահլիճներում խաղերը կազմված են՝ սողանցումներ` մարզանստարանի վրա, քայլք ոտնաթաթերին, ցատկեր, գլուխկոնծի ներքնակների վրա, գլորումներ, անցում օղակների միջով …
Շարժախաղերը նպաստում են երեխաների վազելու, ցատկելու, նետելու կարողությունների ամրապնդմանը, արագաշարժությանը, տարածության մեջ կողմնորոշման և կոորդինացիոն ընդունակությունների մշակմանը:Մինչսպորտլանդիան` դասերի ընթացքում անց են կացվում ներդպրոցական մրցումներ, ընտրում ենք լավագույն, ուժեղագույն երեխաներին, կազմում ենք
հավաքական թիմ, որն էլ մասնակցում է կրթահամալիրի կրտսեր դպրոցների սպորտլանդիայի խաղերին:

Էստաֆետային խաղեր

Թենիսի գնդակների տեղափոխում գդալներով
Մեկնարկային գծից գդալները բերանին սեղանի թենիսի գնդակները
տեղափոխելով /6մհեռավորություն/ գցել զամբյուղի մեջ:
էստաֆետային համալիր խաղ
Մեկնարկային գծից վազքով գնդակը ձեռքին մոտենում է մարմնամարզական ներքնակին, կատարում է գլուխկոնծի առաջ, որից հետո վազքով մոտենում է օղակին, անցնում է օղակի միջով և գնդակի վարումով վերադառնում մեկնարկային գիծ:
Պարանի ձգում
Զիգզագաձև էստաֆետ
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում `մեկնարկ տալով հաջորդին:Նստարանների վրայով Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները բարձրանում են
նստարանի վրա, ձեռքերը կողմ տարածած անցնում են նստարանի վրայով, ցատկով իջնում` անցնելով որոշակի տարածություն, շրջանցում են դրոշակը և ուղիղ գծով վերադառնում:
Գնդակը պարկում
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Որոշակի հեռավորության վրա պարկեր են դրվում: Յուրաքանչյուր մասնակցին ռեզինե գնդակ է տրվում: Մասնակիցները, անցնելով որոշակի տարածություն, նշված գծից գնդակը նետում են պարկի մեջ, վերադառնում` մեկնարկ տալով հաջորդին:
Ծափով վազել
Խաղացողները միասյուն շարվում են իրարից կես մետր հեռավորության վրա: Մեկ ծափ`քայլում են, երկու ծափ` ցատկում են, երեք ծափ` վազում են: Ով սխալվում է, դուրս է գալիս շարքից: Հաղթում է նա, ով ավելի ճիշտ և արագ է կողմնորոշվում:
Գնդակը տանել-բերել
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ,վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին, ով վազքով գնում և բերում է գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:
Օղակների միջով
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակցին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Գնացք
Երկու թիմերի կանգնեցնում ենք մեկնարկի գծի վրա` խառը (1 տղա, 1 աղջիկ): Յուրաքանչյուր թիմի դիմաց 10-12մ. հեռավորության վրա դրվում է կանգնակ: Մարշ հրահանգով 1-ին կանգնած խաղացողը վազքով շրջանցում է կանգնակը, վերադառնում, շրջանցում է կանգնած խաղացողին, բռնում առաջին խաղացողի ձեռքը, կրկին վազքով գնում են շրջանցում կանգնակը վերադառնում, կրկին շրջանցում կանգնած խաղացողներին, բռնում հաջորդ խաղացողի ձեռքը և այդպես շարունակ մինչև վերջին խաղացողը: Այն թիմը, որն առաջինն է վերջացնում և չունի տուգանային միավոր, հաղթող է ճանաչվում՝ ստանալով 3 միավոր, իսկ պարտվող թիմը՝ 2 միավոր:
Էստաֆետա օղակներով
Երկու թիմերին կանգնեցնում ենք մեկնարկի գծի մոտ: Յուրաքանչյուր թիմի դիմաց դրվում են ուղղահայաց դիրքով /աշակերտների օգնությամբ/ 5 օղակներ: Մարշ հրահանգով առաջին կանգնած խաղացողները վազքով անցնելով բոլոր օղակների միջով, շրջանցում են կանգնակը, վերադառնում նույն ձևով էստաֆետան տալիս հաջորդ խաղացողին: Եվ այսպես հաջորդաբար մինչև վերջ: Այն թիմը, որն առաջինն է վերջացնում և չունի տուգանային միավոր, հաղթող է
ճանաչվում՝ ստանալով 3 միավոր, իսկ պարտվող թիմը՝ 2 միավոր:
Ազգային խաղեր
Ծիտը քարին
Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
-Ծիտը քարի¯ն:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:

Խաշիլ ճաշ
10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում ,և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնումէ.
— Ա¯յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
— Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
— Ո՞ւմ համար
— Իմ ճուտերի:
— Կտա՞ս իմ ճուտերին:
— Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:
Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու կսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:
Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
Ես բարձր եմ, դու` ցածր
Խաղում են 2-ական հոգով` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
-Տակդ ի՞նչ կա:
-Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
-Վրեդ ի՞նչ կա:
_Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:
Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել: Զանգակի խաղ Ծառից կամ գետնին ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում են թաշկինակով ու պարանները տալիս ձեռքները: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ
լախտով խփի: Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:
Ճլոթ
Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին: Պապը հարցնում է.
-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:
Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.
— Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
Գդակ թռցնել
Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:
Յոթ քար
Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

Շարժախաղեր

Շարժախաղերը ֆիզիկական դաստիարակության կարևոր միջոցներից են: Շարժախաղերի ուսուցումը ուսումնական ծրագրում նախատեսված է տարրական դասարաններում: Շարժախաղերը նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, ամրապնդում են նրանց կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունները` քայլքը, վազքը, ցատկը, նետումները, զանազան արգելքների հաղթահարումը և այլն: Մշակում են սովորողների շարժողական ընդունակությունները` արագաշարժությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, ուժը, կոորդինացիան, շարժումների համաձայնեցումը և այլն:  Խաղերը նաև զարգացնում են նրանց ուշադրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, հնարամտությունը, օժանդակում են փոխօգնության, ընկերասիրության,

համագործակցության դաստիարակմանը: Խաղերի հաջող անցկացումը, պայմանավորված է խաղի ընտրությունից, խաղավայրի և գույքի նախապատրաստումից: Դասերի համար խաղեր ընտրելիս պետք է հաշվի առնել.
 դասին ներկայացվող խնդիրները,
 երեխաների տարիքը, ֆիզիկական զարգացման և շարժողական
հնարավորությունների մակարդակը,
 խաղավայրի պայմանները, գույքի առկայությունը,
 խաղի համար դասին հատկացված ժամանակը,
 օդի ջերմաստիճանը,
 շարժախաղին նախորդող և հաջորդող վարժությունների կատարման
ժամանակ երեխաների ստացած բեռնվածությունը:
Վնասվածքներից խուսափելու նպատակով, եթե խաղերն անցկացվում են մարզասրահում, ապա պետք է այն ազատել մարմնամարզական գործիքներից և խանգարող այլ գույքից:
Խաղերի համար անհրաժեշտ գույքը` ըստ չափի ու քաշի պետք է համապատասխանի
սովորողների տարիքին և նրանց ֆիզիկական զարգացման ցուցանիշներին:
Շարժախաղերը անցկացնելիս, նախ պետք է հաղորդել խաղի անվանումը, ապա պարզ,
հակիրճ բացատրել կամ հիշեցնել խաղի կանոնները, որոնք պետք է զուգակցվեն խաղի
առանձին վարժությունների և հնարների ցուցադրմամբ:
Եթե խաղը թիմային է, ապա դասարանի աշակերտներին պետք է բաժանել հավասար
խմբերի, այն հաշվով, որ բոլոր խմբերը ֆիզիկական պատրաստականության մակարդակով լինեն մոտավորապես հավասար ուժի: Խաղի բացատրումից, կանոնների հաղորդումից հետո, պետք է նաև նշել, թե քանի րոպե են խաղալու կամ ինչ հաշվի դեպքում է խաղն ավարտվելու: Խաղն ավարտելուց հետո անհրաժեշտ է ամփոփել` բացահայտելով այն սխալները, որոնք թույլ են տրվել խաղի ընթացքում: Շարժախաղերը հիմնականում անցնում են հուզականությամբ, որը նպաստում է նրանց շարժողական ակտիվության բարձրացմանը: Շարժախաղերը անցկացնելիս անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել և նրանց մեջ ամրապնդել խաղերի համար պարտադիր հետևյալ կանոնները.
— արագ և ճիշտ կանգնել իրենց տեղում խաղը սկսելու համար,
— խաղը սկսել և ավարտել խաղավարի ազդանշանով,
— խաղավարի խոսքը օրենք է,
— խաղալ ազնվորեն, առանց խաբելու,
— չվազել ու անցնել խաղի համար նշագծված խաղահրապարակի սահմանները,
— հոգատար վարվել գույքի հետ,
— հաղթելիս չգոռոզանալ, պարտվելիս` չտխրել:
Շարժախաղեր անցկացնելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները և հիգիենիկ պահանջները:

Շարժախաղեր․

տեսանյութ․

 

 

 

 

 

 

Без рубрики, Զարգացնող,ուսումնական խաղեր

Մեծ, փոքր կամ հավասար

Երեխաների հետ ստեղծեցինք մաթեմատիկական խաղ, որն ուներ իր ուսումնական նպատակը: Նրանք հեշտ և յուրօրինակ տարբերակով յուրացրեցին մեծի, փոքրի կամ հավասարի իմացությունը:

Սովորում ենք խաղալով, խաղում ենք՝ սովորելով…

 

Без рубрики, Զարգացնող,ուսումնական խաղեր

Թվածաղիկ ( զարգացնող, ուսումնական խաղ)

Երեխաների համար ուսուցումը մատչելի կազմակերպելու համար  այն պետք է լինի  խաղային և ուրախ։

Սովորում ենք խաղալով, խաղում ենք՝ սովորելով…

Այսօրվա ուսումնական խաղի հիմքում երկար և կարճ, մեծից փոքր և թվի կազմության հասկացությունն էր։

Սաները արագ ընկալեցին այս ամենը․ նկարեցին ծաղիկները փոքրից մեծ, այնուհետև իրենց փոքրիկ մատնահետքով ծաղկի թվին համապատասխան տերևներ արեցին։

Իսկ վերջում երեխաները  որոշեցին իրենց խաղի անունը՝ թվածաղիկ։

Ընթացքին հետևեք ստորև․

Без рубрики, Զարգացնող,ուսումնական խաղեր

Հազարի տերևով և կիտրոնով նկարչություն

Այլընտրանքային նկարչությունը անչափ զվարճացնում է երեխաներին և ոգևորում , նոր միտք տալիս ստեղծագործելու  և վայելելու իր բաժին իմացումի հրճվանքը։

Այսօր նրանք հազարից և կիտրոնից ստացան ծաղիկներ , որոնք պետք է նվիրեին իրենց մայրիկներին։

Без рубрики, Զարգացնող,ուսումնական խաղեր

Ծեփում ենք թվեր և ստանում նոր խաղ

20191003_151401_1.gifԵրեխաները ծեփեցին իրենց ծանոթ թվերից մի քանիսը , որից հետո  այն վերածեցին խաղի։Խաղում կատարված գործունեությունը օգնեց   զարգացնել խոսքային շնչառությունը, ուշադրությունը և մանր մոտորիկան, իսկ  թիվը ծեփելիս նրանք ավելի ուշադրիր եղան  թվի գրությանը ։