Ինքնակրթություն

Սիրել և աշխատել (Lieben und arbeiten)

Սիրել և աշխատել (Lieben und arbeiten)

Դոկտոր Ֆրեյդն արդեն ծեր էր, երբ նրան այսպիսի հարց տվեցին.

-Կյանքում ի՞նչն է պետք լավ անել: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է պետք անել ֆիզիկապես և հոգեպես առողջ լինելու համար:

-Lieben und arbeiten,- կտրուկ, ծերունավարի պատասխանեց Ֆրեյդը:

Իհարկե, բոլորն ակնկալում էին, որ դոկտորը լուրջ փաստարկներ կներկայացնի հոգեվերլուծության կարևորության, անգիտակցականի մեջ խորանալու մասին, կսովորեցնի վերլուծել սեփական թաքնված էրոտիկ ցանկությունները և խորհուրդ կտա ուսումնասիրել ենթագիտակցությունը:

Իսկ նա պարզապես պատասխանեց. «Սիրել և աշխատել»: Եվ վերջ: Եթե սիրես և աշխատես լավ, ապա ստիպված չես լինի հոգեվերլուծողի մոտ բուժվել կամ գնալ հոգեբույժի մոտ: Որովհետև լավ սիրել և աշխատել կարող է միայն մտավոր և հոգեպես առողջ մարդը: Եվ դա թույլ կտա նրան առողջ մնալ:

  • Առանց պարտադրանքի ազատ աշխատանքը, որը համապատասխանում է մեր ընդունակություններին և հնարավորություն է տալիս լավ վաստակել՝  առողջության և երկարակեցության գրավականն է:
  • Ուրիշին անձնուրացորեն սիրելու կարողությունն առանց վայրի խանդի և առանց պահանջներ ներկայացնելու՝  նույնպես հոգեկան առողջության գրավական է:
  • Եթե մարդը լավ է կատարում իր աշխատանքը և բավարարվածություն է ունենում արդյունքներից և, եթե նա ամբողջ սրտով սիրում է ինչ-որ մեկին՝ նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի:

Սրանք երջանկության հիմնական բաղադրիչներն են, որոնց մասին մենք գուցե թե տեղյակ էլ չենք: Բայց այն կա: Երջանկությունն ինքդ քո և աշխարհի հետ ներդաշնակ ապրելու մեջ է: Մնացած ամեն ինչ չի կարող վնասել և ոչնչացնել, քանի դեռ մենք ի վիճակի ենք «Lieben und arbeiten», ասել է թե՝ սիրել և աշխատել լավ:

Բայց սա հեշտ տրվող հմտություն չէ, պահանջում է դժվարին ուղի, լրացուցիչ ջանքեր: Ոչ ոք չի գա և մեզ երջանիկ չի դարձնի. միայն մենք ինքներս կարող ենք դրան հասնել: Եթե սովորենք սիրել և աշխատել լավ, ասել է թե ճիշտ՝ ամեն օր ջանք գործադրելով և ինքերս մեզ վրա աշխատելով…

Աղբյուրը՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Оставьте комментарий