Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նախագծեր, Ագարակ

Ուսումնական ագարակ նախագիծ

20190925_120953371022277084348480.jpg

Նպատակը`

Կենդանիների շփման միջոցով հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման, համագործակցման հմտություններ։

Ծանոթանալ կենդանիների խնամքին վերաբերվող բոլոր գործիքների` ճանաչել կենդանիներին, տեղեկանալ նրանց մասին, իմանալ թե որ կենդանին ինչով է սնվում, ինչ է նրանց անունը, ինչպիսի կենդանիներ են ` վայրի, թե` ընտանի։

Խնդիրներ`

Հաղթահարել վախը կենդանիների հանդեպ, ձեռք բերել ինքնավստահություն, դրական հույզեր:

Օգնել կենդանիների խնամքի կազմակերպման հարցում, դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումը ագարակ։

Տեղեկանալ, սովորել,  թե որ կենդանու բնին ինչ են ասում, ինչպես է կոչվում նրա ձագուկը, նրանց խմբերին ինչպես են անվանում,  ունի տվյալ կենդանին թշնամիներ կամ ընկերներ։

Ինչպիսի վտանգ կարող է սպասվել նրանցից, իսկ ինչով են օգտակար։

Կարծում եմ այս նախագծի իրագործումից հետո մեր երեխաները կենդանիներին ավելի շատ կսկսեն սիրել և ճիշտ խնամել։

Արդյունքում`

Հերթապահություն ագարակում օր 4

Ճամբարական ձիավարները

Ճամբարական ձիավարները

Աշխատանքներ ագարակում

Թումանյանական հերոսները Ուսումնական Ագարակում

Շնասերների ակումբում թերապիաները շարունակվում են

Իրական ընկերություն

Շնասերների ակումբում

Մաշա ձին և մեր սեբաստացիները

Խնամք Ագարակում

Մենք էլ ենք արդեն շնասերների ակումբի անդամ

Ճանաչողական խորհրդատվություն ընկեր Խորենի հետ 2

Ագարակում

Հոդված․Դպիր Ուսումնական ագարակ

Без рубрики, Հաշվետվություն, Մարզական խաղերը երկարացված օրվա ճամբարում, Ուսումնական նախագծեր

Շարժախաղերը որպես թերապիա

20190913_1303354839319905990218598.jpg«Երեխան ապրում է խաղալով՝  խաղով է  սովորում,  խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում:

 Խաղն է երեխայի գրավականը»:

Նպատակը․

Խաղը  երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

 Խնդիրներ ․

Առաջին հերթին. խաղում երեխաները սովորում են լիարժեք շփվել միմյանց 

հետ։  Ինչպես ասում է Դ. Էլկոնինը. նրանք «խաղում են կողք կողքի, բայց ոչ 

միասին»։

Խաղը իրենից ներկայացնում է կոլեկտիվ գործունեությունԽաղի մասնակից-ները կապվում են իրար հետ մի մտքովչնայած որ յուրաքանչյուր անձ մաս-նակցում է խաղին իր երևակայությունով և ունի իր ստեղծագործ մոտեցումըԸնդհանուր են դառնում այստեղ այն օրենքներըորոնց ենթարկվում են խա-ղացողերըընդհանուր են դառնում նաև ապրումները՝ կապված խաղային ի-րադարձություններից,որի դրսևորումը ունենում է խիստ անհատական բնույթ:

 Կան խաղերի մի քանի տեսակներԴրանցից են՝ սյուժետադերային խաղեր, խաղ բեմականացումներ,կառուցողական խաղերդիդակտիկ խաղեր,սեղա-նային խաղեր , շարժական խաղերը:

Շարժական խաղեր/  

Հաշվի առնելով այն հանգամանքըոր նախադպրոցական տարիքի  առա-ջատար գործունեություն է համարվում խաղը,որի ճիշտ իրականացումը տա-նում է մի շարք պահանջմունքների բավարարման և սոցալական բազմապիսի հմտությունների զարգացմանես շեշտը դրեցի շարժական խաղերի վրա, որոնք ուղղված են երեխաների ֆիզիկական զարգացմաննրանց շարժումնեի,քայլքիվազքիթռիչքիմագլցմանսողալունետելուբռնելու կարողություն-ների ձևավորմանը:  Երեխան իր ընկերների հետ հաղթահարում է մի շարք խոչընդոտներդժվար-ություններ և ստանում մեծ բավականությունուրախանում իր և ուրիշների —հաջողություններով

Արդյունքում․

Без рубрики, Հաշվետվություն, Ուսումնական նախագծեր, Բնագիտական փորձ

Բնագիտական փորձեր նախագիծ, արդյունքներ

20191007_14111561388227613937380.jpgԲնագիտական նախագծի շրջանակներում սովորողների  հետ ուսումնասիրել ենք փոքրիկ բնագիտություն ՝ որպես պարզագույն բնագիտական փորձերի շարք:Այն հետաքրքիր էր իր ընթացքով, ձևով և բովանդակությամբ:

Կատարված բոլոր բնագիտական փորձերը համապատասխանել  են սովորողի  տարիքին և հետաքրքրություններին: Դրանք կիրառման համար  եղել են պարզ և մատչելի, օգտագործվող առարկաները և նյութերն՝ անվտանգ : Բնագիտական գործունեությունը  կարծում եմ ձևավորում է սովորողների մոտ տարրական հմտություններ, տարալուծվում ընդհանուր ուսումնական պրոցեսի մեջ: Բացի այդ, սովորողը  բնագիտական գործունեություն կատարելիս դառնում է հայտնագործող, ինքն է հայտնագործություն կատարում , ապրում է իմացումի մեծ հրճվանք և ուրախություն:

Նպատակը

Բնագիտական փորձի հիման վրա նախնական  պարզագույն բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում

Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում

Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում

Խնդիրներ

Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել

Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով

Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն

Դիտարկումների հիման վրա կատարել եզրակացություններ

Երեխաների հետ վերջում  որոշում ենք փորձի վերնագիրը

կազմում ենք հարցեր՝

* ի՞նչ տեսար, ինչ նկատեցիր / սովորողը նշում է իր դիտարկումները , մեկնաբանությունները /
* ինչպե՞ս ստացվեց / սովորողը սեփական բառերով փորձում է ինքնուրույն պատմել, թե ինչից ինչ եղավ, ինչու այդպես ստացվեց, անում է սեփական դատողություններ /
* ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում / մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը/:

Արդյունքում

Կրթահամալիրի յուրաքնչյուր երկարացված օրվա կազմակերպիչ կփորձի իրագործել այս նախագիծը, տալով ճամբարականներին  իմացումի  մեծ հրճվանք  և ուրախություն։

Բնագիտական փորձ Հրաբուխ

Բնագիտական փորձ Փոթորիկ

Բնագիտական փորձ Օդապարիկ

Բնագիտական փորձ Բացվող ծաղիկը

Բնագիտական փորձ Օդապարիկով թռչող մարդուկը