Без рубрики, Ճամփորդություններ

Ճամփորդություն

Վեց տարեկանները առաջին անգամ

ճամփորդում են դասարանով ։

Նրանք արդեն գիտեն ճամփորդին հատուկ զգույշության կանոնները և վստահ են , որ կճամփորդեն իսկական ճամփորդ_հերոսի պես, կլինեն խիզախ և տոկուն, չեն հոգնի և չեն նվնվա։

Ճամփորդները կանգ առան Քասաղ գետի աջակողմյան ափում, որտեղ նախաճաշեցին, զվարճացան,կատարեցին հանրօգուտ աշխատանք, խաղացին, երգեցին Ջրաղացի բակում , տեսան ալրաղացը , թոնրատունը, իսկ հետո ոտքեվ բարձրացան տեղի Կարմրավոր Սուրբ եկեղեցին։

Մատուռում աղոթեցին, երգեցին

/Հայր մերը / , եկեղեցու բարձունքից տեսան Աշտարակ քաղաքի համատարած կարմիր տանիքները։

Իսկ ամենավերջում եղան հայկական շոկոլադի առաջին թանգարանում՝ «Գուրմե Դուրմե» _ում, որտեղ էլ համտեսեցին և փաթեթավորեցին շոկոլադները։